Օլյա Տիրա
Օլյա Տիրա | |
---|---|
![]() | |
Նաև հայտնի է որպես | Flux Light |
Ծնվել է | օգոստոսի 1, 1988[1] (36 տարեկան) Պոտսդամ, Արևելյան Գերմանիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
![]() |
Օլյա Տիրա (մոլդ.՝ Olia Tira), իսկական անունը՝ Օլգա Ցիրա[2] (մոլդ.՝ Olga Ţîra, օգոստոսի 1, 1988[1], Պոտսդամ, Արևելյան Գերմանիա), մոլդովացի երգչուհի և հեռուստահաղորդավարուհի։ SunStroke Project խմբի հետ միասին ներկայացրել է Մոլդովան Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում, որը տեղի է ունեցել Նորվեգիայում[3]։ Եզրափակիչ փուլում նրանք զբաղեցրել են 22-րդ տեղը։
Մոլդովայում երգչուհու կատարմամբ «Run Away» երգը հաղթել է ազգային ընտրություններում, որի եզրափակիչը տեղի է ունեցել 2010 թվականի մարտի 6-ին[4]։ 2007 թվականին երգչուհին մասնակցել է նաև 2007 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթի ազգային ընտրությանը և այն ժամանակ զբաղեցրել է երրորդ տեղը՝ հավաքելով 70 միավոր՝ զիջելով «Zdob şi Zdub» խմբին (76 միավոր) և Նատալյա Բարբային (94 միավոր)։ 2008 թվականին երգչուհին զբաղեցրել է երկրորդ տեղը՝ Ջետա Բուրլակուի հետ հավաքելով հավասար միավորներ
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլյա Տիրան ծնվել է 1988 թվականի օգոստոսի 1-ին, Պոտսդամում, զինվորականի ընտանիքում։ Ավելի ուշ նրա ընտանիքը տեղափոխվել է Հեռավոր Արևելք։ Այնուհետև նրանք հաստատվել են Մոլդովայի Կագուլ քաղաքում։ Անմիջապես 2003 թվականին նա ավարտել է № 3 միջնակարգ դպրոցը (այժմ` Դմիտրի Կանտեմիրի վարժարանը) և ընդունվել է երաժշտական քոլեջ։ Տեղափոխվելով Քիշնև` Օլյան ընդունվել է արվեստի ակադեմիա, և այժմ ակտիվորեն զբաղվում է ստեղծագործական գործունեությամբ։
Օլյան մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների, թողարկել Է իր դեբյուտային «Your place or mine?» ալբոմը
2010 թվականին հնարավորություն է ստացել ներկայացնել Մոլդովան Եվրատեսիլ երգի մրցույթում։ Օլյան հանդես է եկել SunStroke Project խմբի հետ։ Երգչուհի Օլյա Տիրայի հետ տղաները ծանոթացել են ամանորյա կորպորատիվ միջոցառումներից մեկում, և նոր տարվանից հետո ստեղծվել է «Run Away» համատեղ ստեղծագործությունը։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Your place or mine (2007)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ Вести:Ru: "Евровидение-2010": Молдова будет первой
- ↑ «Sun Stroke Project и Оля Тира представили Молдову на Евровидении 2010» (румынский). PRO TV. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Sun Stroke Project & Olia Tira представят Молдову на Евровидении 2010» (румынский). Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլյա Տիրա» հոդվածին։ |
|