Օլյա Իվանիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլյա Իվանիցկի
սերբ.՝ Оља Ивањицки
Ի ծնեռուս.՝ О́льга Васи́льевна Ивани́цкая
Ծնվել էհոկտեմբերի 5, 1931(1931-10-05)[1]
ԾննդավայրՊանչևո, Հարավսլավիայի Թագավորություն
Վախճանվել էհունիսի 24, 2009(2009-06-24)[2][3][1] (77 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, Սերբիա
Քաղաքացիություն Սերբիա,  Հարավսլավիայի Թագավորություն և  ՀՍՖՀ
ԿրթությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա (Բելգրադ)
Մասնագիտությունբանաստեղծուհի, նկարչուհի, ճարտարապետ, գրող, քանդակագործ, performance artist և ինստալյացիոն արտիստ
Ոճփոփ արտ
Թեմաներպոեզիա և գեղանկարչություն[4]
Պարգևներ

Օլյա (Օլգա) Իվանիցկի (սերբ.՝ Оља (Олга) В. Ивањицки / Olja (Olga) V. Ivanjicki, 10 մայիսի, 1931, Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն - 24 հունիսի, 2009, Բելգրադ, Սերբիա), ռուսական ծագմամբ սերբ նկարչուհի, քանդակագործ, ճարտարապետ, հագուստի դիզայներ, գրող և բանաստեղծուհի։ Առավել հայտնի է ավանգարդ ոճի իր նկարներով։ Օլյա Իվանիցկին առնվազն 99 անհատական ցուցահանդեսներ է կազմակերպել ինչպես իր հայրենիքում, այնպես էլ արտասահմանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլյա Իվանիցկին ծնվել է 1931 թվականի մայիսի 10-ին Հարավսլավիայի Թագավորության Պանչևո քաղաքում՝ Ռուսաստանից գաղթած Վասիլի Վասիլևիչ Իվանիցկու և Վերոնիկա Միխայլովնա Պիոտրովսկայայի ընտանիքում, ովքեր ստիպված էին եղել հեռանալ Ռուսաստանից այնտեղ սկսված Հոկտեմբերյան հեղափոխության պատճառով[5]։ Օլյա Իվանիցկին մանկությունն անցկացրել է Կրագուևաց քաղաքում, ապա տեղափոխվել է Բելգրադ։ Ավարտել է Բելգրադի գեղեցիկ արվեստների ակադեմիան, որտեղ կրթություն է ստացել հայտնի քանդակագործ Սրետեն Ստոյանովիչի ղեկավարությամբ։

Օլյա Իվանիցկին ստացել է քանդակագործական կրթություն, սակայն ավելի շատ ստեղծագործել է գեղանկարչության բնագավառում։ 1950-ական թվականներին նա ստեղծել է իր առաջին մի քանի նկարները։ Ճանաչման է արժանացել 1959 թվականին, երբ միացել է նորաստեղծ «Մեդիալա» միությանը։ Վերջինս նկարիչների, գրողների ու ճարտարապետների խումբ էր, ովքեր նշանակալի ավանդ են ունեցել Հարավսլավիայի այդ ժամանակաշրջանի արվեստի զարգացման գործում (Օլյա Իվանիցկին եղել է միակ կին նկարիչը այդ միությունում)։ 1962 թվականին ավարտելով ասպիրանտուրան՝ ստացել է Ֆորդի հիմնադրամի կրթաթոշակ և մեկնել ԱՄՆ՝ շարունակելու կրթությունը։ Այնտեղ նա ծանոթացել է այդ ժամանակ նոր տարածում գտած փոփ արտ ուղղությանը։ Վերադառնալով Սերբիա՝ Ամերիկայում ստացած գիտելիքները կիրառել է սերբական ավանդական արվեստի բնագավառում։

Իր երկարամյա ստեղծագործական կյանքի ընթացքում Օլյա Իվանիցկին կազմակերպել է շուրջ հարյուր անհատական ցուցահանդեսներ, նրա բազմաթիվ աշխատանքներ գտնվում են տարբեր ցուցահանդեսներում ու անձնական հավաքածուներում։ Օլյա Իվանիցկին ստեղծել է նաև հուշարձանների, կամուրջների ու նույնիսկ մեքենաների նախագծեր։ Հետաքրքրվել է սերբական ավանդական հագուստի ստեղծման աշխատանքներով, հաճախ համագործակցել է Բելգրադի թատրոնների հետ, ավանդական հագուստ է կարել պատմական թեմատիկայով թատերական ներկայացումների համար։ Հրատարակել է իր բանաստեղծությունների մի քանի գրքեր, ինչպես նաև տպագրել է իր նամակագրությունը հարավսլավացի հայտնի արվեստագետների հետ։ Զբաղվել է ադմինիստրատիվ գործունեությամբ, աջակցել է երիտասարդ նկարիչներին, եղել է Բելգրադի նկարիչների միության անդամ, 2007 թվականին հիմնադրել է իր անունը կրող հիմնադրամ։ Հասարակության շրջանում անցկացված հարցման համաձայն՝ Օլյա Իվանիցկին ճանաչվել Հարավսլավիայի 20-րդ դարի լավագույն նկարչուհին, ընդգրկվել է 200 համաշխարհային մտավորականների ցանկում, որ կազմել է Քեմբրիջի համալսարանի Կենսագրական կենտրոնը[6][7]։

Օլյա Իվանիցկին մահացել է սրտի վիրահատությունից հետո՝ 2009 թվականի հունիսի 24-ին Բելգրադում[8]։ Թաղված է Բելգրադի Նոր գերեզմանատանը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. http://www.earthtimes.org/articles/show/274632,serbias-best-known-painter-olja-ivanjicki-dies.html
  3. Internet Movie Database — 1990.
  4. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Ко је ко у Србији 1991, Београд 1991. страна 163-164, текст „Ивањицки В. Олга - Оља“
  6. Светлана Кузьмичева (2009 թ․ դեկտեմբերի 2). «Любимые ангелов». senica.ru. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  7. Татьяна Чеснокова (2013 թ․ հուլիսի 30). «Оля Иваницки: балканский трагизм и русский размах». Росбалт. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  8. RTS :: Preminula Olja Ivanjicki, Приступљено 17. 4. 2013.
  9. Sahranjena Olja Ivanjicki : Kultura : POLITIKA, Приступљено 17. 4. 2013.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]