Օլլի Ուոտկինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Օլլի Ուոտկինս
անգլ.՝ Ollie Watkins
Ollie Watkins 2021.jpg
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 30, 1995(1995-12-30)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Նյութոն Էբոթ, Դևոն, Դևոն, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Օլիվեր Ջորջ Արթուր Ուոտկինս (անգլ.՝ Oliver George Arthur Watkins, ավելի հայտնի է որպես Օլլի Ուոտկինս (անգլ.՝ Olly Watkins), դեկտեմբերի 30, 1995(1995-12-30)[1], Նյութոն Էբոթ, Դևոն, Դևոն, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Աստոն Վիլլայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոթկինսը «Էքսետեր Սիթի» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է[2]։ «Էքսետերի» հիմնական կազմում նորամուտը նշել է 2014 թվականի մայիսի 3-ին «Հարթլպուլ Յունայթեդի» դեմ Լիգա 2-ի խաղում[3]։ 2014 թվականի հոկտեմբերի 7-ին «Քովենթրի Սիթիի» դեմ ֆուտբոլային լիգայի տիտղոսի խաղում խփել է իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գոլը[4]։

2014 թվականի դեկտեմբերի 8-ին վարձավճարով մեկնել է «Ուեսթոն-սյուփեր-Մեր» ակումբ[5]։ Վարձավճարով խաղալու ընթացքում 25 խաղում խփել է 10 գնդակ, որից հետո վերադարձել է «Էքսետեր Սիթի»։

2017 թվականի ապրիլին Ուոթկինսը ճանաչվել է անգլիական ֆուտբոլային լիգայի լավագույն երիտասարդ խաղացող (EFL Young Player of the Year)[6]: «Էքսետեր Սիթիի» կազմում նա անցկացրել է 78 պաշտոնական հանդիպում և խփել 26 գնդակ։

2017 թվականի հուլիսի 18-ին տեղափոխվել է Չեմպիոնշիպի «Բրենտֆորդ» ակումբ՝ կնքելով 5 տարվա պայմանագիր[7]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1,8 միլիոն ֆունտ[8]։ 2017 թվականի օգոստոսի 8-ին Ուոթկինսը Անգլիական ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության՝ «Ուիմբլդոնի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «մեղուների» կազմում[9]։ 2019 թվականի սեպտեմբերի 29-ին «Բրենտֆորդի» կազմում իր առաջին հեթ-տրիկը է ձևակերպել Չեմպիոնշիփի՝ «Բարնսլիի» դեմ խաղում[10]։ 2019/20 մրցաշրջանում Ուոթկինսը «Բրենտֆորդի» կազմում 50 խաղում խփել է 26 գոլ, իսկ ընդամենը երեք մրցաշրջաններում «մեղուների» կազմում 49 գոլ է խփել 143 պաշտոնական խաղերում։

2020 թվականի սեպտեմբերի 9-ին Ուոթկինսը տեղափոխվել է Պրեմիեր լիգայի «Աստոն Վիլլա» ակումբ՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 28 միլիոն ֆունտ ստեռլինգ, սակայն կարող է ավելանալ մինչև 33 միլիոն ֆունտ՝ տարբեր բոնուսների տեսքով, ինչը դարձել է ակումբային ռեկորդ[11]։ 2020 թվականի սեպտեմբերի 15-ին «Բերտոն Ալբիոնի» դեմ Անգլիական ֆուտբոլային լիգայի գավաթի խաղում նշել է նորամուտը ակումբում՝ աչքի ընկնելով խփած գնդակով[12]։ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին առաջին անգամ գոլ է խփել Պրեմիեր լիգայում՝ հեթ-տրիկի հեղինակ դառնալով «Լիվերպուլի» դեմ խաղում[13]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի մարտի 18-ին Օլլի Ուոտկինին առաջին անգամ Անգլիայի հավաքական է հրավիրել գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը՝ մասնակցելու Սան Մարինոյի (2021 թվականի մարտի 25), Ալբանիայի (2021 թվականի մարտի 28) և Լեհաստանի (2021 թվականի մարտի 31) հավաքականների դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումներին[14]։ 2021 թվականի մարտի 25-ին Անգլիայի հավաքականում նշել է նորամուտը Սան Մարինոյի հավաքականի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի տնային խաղում (5:0)՝ 63-րդ րոպեին փոխարինելով Դոմինիկ Կալվերտ-Լյուինին՝ հանդիպման 83-րդ րոպեին աչքի ընկնելով իր առաջին գոլով[15][16]։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հունվարի 23-ի դրությամբ[17]
Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Լիգայի գավաթ Եվրագավաթներ Այլ[18] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Էքսետեր Սիթի Լիգա 2 2013/14 1 0 0 0 0 0 0 0 1 0
2014/15 2 0 0 0 0 0 0 0 2 0
2015/16 20 8 2 1 0 0 0 0 22 9
2016/17 45 13 0 0 2 0 0 0 47 13
Ընդհանուր 68 21 2 1 2 0 0 0 6 4 78 26
Ուեստոն-սյուփեր-Մեր
(վարձավճար)
Հարավային լիգա 2014/15 24 10 0 0 0 0 0 0 24 10
Ընդհանուր 24 10 0 0 0 0 0 0 1 0 25 10
Բրենտֆորդ Չեմպիոնշիպ 2017/18 45 10 1 0 2 1 0 0 48 11
2018/19 41 10 3 2 1 0 0 0 45 12
2019/20 46 25 0 0 1 0 0 0 47 25
Ընդհանուր 132 45 4 2 4 1 0 0 3 1 143 49
Աստոն Վիլլա Պրեմիեր լիգա 2020/21 17 7 0 0 3 2 0 0 20 9
Ընդհանուր 17 7 0 0 3 2 0 0 0 0 20 9
Ամբողջ կարիերա 241 83 6 3 9 3 0 0 10 5 266 94

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգլիական ֆուտբոլային լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ – 2016/17[6]
  • Լիգայի ամսվա խաղացող (2) – 2016/17
  • Անգլիական ֆուտբոլային լիգայի ամսվա երիտասարդ ֆուտբոլիստ – 2016 թվականի մարտ
  • PFA երկրպագուների վարկածով ամսվա խաղացողը – 2016 թվականի մարտ
  • Չեմպիոնշիպի տարվա խաղացող – 2019/20[19]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Baker Derek. (2017-05-08)։ «Feature article: Ollie Watkins – one of our own» (անգլերեն)։ ExeterCityFC.co.uk 
  3. «Hartlepool United 0-2 Exeter City» (անգլերեն)։ BBC Sport։ 2014-05-03 
  4. Turner Andy. (2014-10-08)։ «Look: Coventry City 3-1 Exeter City - Andy Turner's big match analysis» (անգլերեն)։ Coventry Telegraph 
  5. «Exeter City: Ollie Watkins and Matt Jay loaned to Weston-super-Mare» (անգլերեն)։ BBC Sport։ 2014-12-08 
  6. 6,0 6,1 Larkins Simon. (2017-04-09)։ «Ollie Watkins named EFL Young Player of the Year» (անգլերեն)։ ExeterCityFC.co.uk 
  7. «Brentford sign Ollie Watkins» (անգլերեն)։ BrentfordFC.com։ 2017-07-18։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-27-ին։ Վերցված է 2021-04-07 
  8. Thomas Lyall. (2017-07-18)։ «Brentford agree £1.8m deal to sign Exeter striker Ollie Watkins» (անգլերեն)։ Sky Sports 
  9. «AFC Wimbledon 1-3 Brentford (aet)» (անգլերեն)։ BBC Sport։ 2017-08-08 
  10. «Barnsley 1 Brentford 3» (անգլերեն)։ BrentfordFC.com։ 2019-09-19։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-25-ին։ Վերցված է 2021-04-07 
  11. «Ollie Watkins: Aston Villa sign striker from Brentford for club record £28m» (անգլերեն)։ BBC Sport։ 2020-09-09 
  12. «Burton Albion 1-3 Aston Villa: Jack Grealish scores late Carabao Cup volley» (անգլերեն)։ BBC Sport։ 2020-09-15 
  13. «Aston Villa 7-2 Liverpool: Ollie Watkins hat-trick as champions stunned» (անգլերեն)։ BBC Sport։ 2020-10-04 
  14. «TWO NEW FACES IN THE THREE LIONS SQUAD AS OLLIE WATKINS AND SAM JOHNSTONE CALLED UP»։ thefa.com (անգլերեն)։ Անգլիայի ֆուտբոլային միություն։ 18.03.2021։ Վերցված է 2021-03-18 
  15. «England 5-0 San Marino (FIFA 2022 World Cup Euro Qualifier)»։ thefa.com (անգլերեն)։ Անգլիայի ֆուտբոլային միություն։ 25.03.2021։ Վերցված է 2021-03-25 
  16. «AN EMOTIONAL OLLIE WATKINS SPEAKS AFTER HIS GOALSCORING DEBUT FOR ENGLAND AT WEMBLEY»։ thefa.com (անգլերեն)։ Անգլիայի ֆուտբոլային միություն։ 25.03.2021։ Վերցված է 2021-03-25 
  17. «Ollie Watkins» (անգլերեն)։ Soccerbase.com 
  18. Ֆուտբոլային լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումներ, Անգլիական ֆուտբոլային լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումներ, Ֆուտբոլային լիգայի գավաթներ, FA Trophy
  19. «EFL Awards: Brentford striker Ollie Watkins wins Championship Player of the Season» (անգլերեն)։ BBC Sport։ 2020-08-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]