Օլիտեի արքայական պալատ
Տեսակ | դղյակ, հուշարձան, թագավորական պալատ և շենք |
---|---|
Վարչական միավոր | Օլիտե[1] |
Երկիր | Իսպանիա[1] |
Կառուցված | 13-րդ դար |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Ավերվել է | 15-րդ դար |
Ընթացիկ սեփականատեր | Patrimonio Nacional? |
![]() | |
![]() | |
![]() |
Օլիտեի արքայական պալատ, Օլիտեի Նավառայի թագավորների պալատ (իսպ.՝ Palacio de los Reyes de Navarra de Olite) կամ Օլիտեի ամրոց (իսպ.՝ Castillo de Olite), պաշտպանական կառույց Իսպանիայի Նավառա նահանգի Օլիտե քաղաքում: Կառուցվել է 13-14-րդ դարերում և եղել է Նավառայի թագավորների նստավայրերից մեկը սկսած Չարլզ III-ի թագավորության տարիներից: Ներկայիս տեսքն ստացել է 20-րդ դարում՝ գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի իշխանության օրոք: 1931 թվականի հունիսի 3-ին հայտարարվել է Իսպանիայի մշակութային հուշարձան և ստացել է RI-51-0000306 գրանցման համարը:
Նավառայի Կառլոս III թագավորը 15-րդ դարում սկսել է ընդարձակել Օլիտեում գոյություն ունեցած ամրոցը, որ հետո դարձել է Նավառայի թագավորների պալատ: Չնայած կառույցը սովորաբար կոչվում է ամրոց, սակայն իր կառուցվածքով այն նման է պալատի. այն ավելի շատ հարմարեցված է բնակության, ոչ թե ռազմական (պաշտպանական) նպատակների ծառայելու համար:
Ամրոցի առանձնահատկություններից մեկը նրա կառուցվածքի ոչ համաչափ լինելն է: Դրա պատճառն այն է, որ ամրոցը կառուցվել է առանց նախնական պլանի, ինչպես նաև դարերի ընթացքում ընդարձակվել է ու ենթարկվել բազմաթիվ փոփոխությունների: Դղյակի հիմնական մասը կառուցվել է 14-րդ դարի վերջին ու 15-րդ դարի սկզբին: Նավառայի թագավոր Կառլոս III-ը որոշել է ամրոցը դարձրել է թագավորի մշտական նստավայր:
1512 թվականին Կաստիլիայի ու Արագոնի միացյալ թագավորության կողմից Նավառայի գրավումից հետո Օլիտեի ամրոցն լքվել է ու սկսել անկում ապրել: Ժամանակ առ ժամանակ այնտեղ բնակվում էին Նավառայի փոխարքաները: 1813 թվականին ամրոցը հրդեհվել է իսպանացի պարտիզանների կողմից, որպեսզի այն չծառայի Նապոլեոնի զորքերին:
1923 թվականին Նավառայի տարածքային վարչությունը որոշում է ընդունել լքված ճարտարապետական համալիրի վերականգնման մասին: Անցկացված մրցության արդյունքներով 1937 թվականին սկսվել են վերակառուցման աշխատանքները: Արդյունքում Օլիտեի ամրոցը դարձել է Նավառայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկը:
Ամրոցը ներառում է մի շարք սենյակներ, այգիներ ու խրամներ: Առանձնացվում են ամրոցի երկու հատվածներ՝ Հին պալատ (ներկայում՝ Parador Nacional de Turismo) և Նոր պալատ: Ամրոցը շրջապատված է բարձր պատերով ու ունի բազմաթիվ աշտարակներ, որ նրան տալիս են ազդու ու հեքիաթային տեսք: Ներկայում այն համարվում է Եվրոպայի ամենագեղեցիկ ամրոցներից մեկը: Ամրոցին կից գտնվում է Սանտա Մարիա գոթական տաճարը:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mariano Carlos Solano y Gálvez, Marqués de Monsalud "El Palacio Real de Olite", Boletín de la Real Academia de la Historia, 49 (1906), pp. 435–447.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Castillo palacio de Olite Archived 2008-06-04 at the Wayback Machine. at CastillosNet
- Palacio de Olite Archived 2007-01-28 at the Wayback Machine. at Guiarte Navarra
- Palacio Real de Olite at Navarra.es
- Castillo-Palacio Real de Olite Archived 2008-10-24 at the Wayback Machine. (ոչ պաշտոնական կայք)
- Fotos del Castillo de Olite (Navarra) at EuroResidentes
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օլիտեի արքայական պալատ կատեգորիայում։ |
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.