Օլիվիե Ռուա
Օլիվիե Ռուա ֆր.՝ Olivier Roy | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 30, 1949[1][2][3] (72 տարեկան) Լա Ռոշել |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքագետ |
Հաստատություն(ներ) | Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց |
Ալմա մատեր | Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Լյուդովիկոս Մեծի լիցեյ |
Գիտական աստիճան | գիտությունների թեկնածու |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[4], անգլերեն[4] և իտալերեն |
Գիտական ղեկավար | Rémy Leveau?[5] |
Եղել է գիտական ղեկավար | Adel Bakawan? |
Պարգևներ | |
![]() |
Օլիվիե Ռուա (ֆր.՝ Olivier Roy, օգոստոսի 30, 1949[1][2][3], Լա Ռոշել), ֆրանսիացի քաղաքագետ-արևելագետ, փորձագետ և խոշոր իսլամագետ[7][8][9][10]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուան ավարտել է Արևելյան լեզուների և մշակույթի ֆրանսիական ազգային ինստիտուտը։ 1972 թվականին եղել է պարսկական բանասիրության և ագրեգատ փիլիսոփայության մագիստրոս։
1996 թվականին Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում ստացել է քաղաքագիտության դոկտորի աստիճան։
Ուսանողական տարիներին եղել է փոքր ուսանողական ուլտրա-ծայրահեղական խմբավորման՝ «Պրոլետարական ձախ» մաոիստական կազմակերպության անդամ[10]։
1984-2008 թվականներին եղել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության վերլուծության և կանխատեսման կենտրոնի խորհրդատու։ Դասավանդել է նաև հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցում (EHESS) և Փարիզի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) ինստիտուտում։
1993-1994 թվականներին Տաջիկստանում եղել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ։
2009 թվականից եղել է Ֆլորենցիայի Եվրոպական համալսարանական ինստիտուտի պրոֆեսոր, որտեղ ղեկավարել է միջերկրածովյան հետազոտությունների ծրագիրը։
2005 թվականին Ռուան Ֆրանսիայում տեղի ունեցած քաղաքացիական անկարգությունների մասին գրել է, որ դրանք չի կարելի դիտարկել որպես կրոնական հողի վրա առաջացած։
Եղել է «Central Asian Survey» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուան պատկանում է «կրոն առանց մշակույթի» ֆենոմենի սահմանմանը, որը դրսևորվել է հին ավանդական կենսաձևով ապրող ընտանիքներից և երկրներից եկածների շրջանում, որոնք կտրված են իրենց նախնիներից, տեխնոլոգիական հասարակության պայմաններում իրենց կրոնական արմատների մասին տեղեկանում են հենց սկզբից և ունակ են ընկալելու միայն այն տեղեկատվությունը կրոնի մասին, որը կարճ ժամանակում կարդացել են ինչ-որ ինտերնետային կայքում[11]։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Աֆղանստան, իսլամ և քաղաքական արդիականություն» (1985)
- «Քաղաքական իսլամի ձախողումը» (1992)
- «Իսլամիզմի ծագումնաբանությունը» (1995)
- «Նոր Կենտրոնական Ասիա կամ ազգերի գործարան» (1997)
- «Իրան․ ինչպե՞ս դուրս գալ կրոնական հեղափոխությունից» (1999)
- «Պատրանքներ սեպտեմբերի 11-ին» (2002)
- «Գլոբալիզացված իսլամ» (2002)
- «Աշխարհիկությունը իսլամի առջև» (2005)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ FCT (ֆր.)
- ↑ http://www.clubdelhorloge.fr/index.php?option=com_content&view=article&id=33&Itemid=129
- ↑ Наумкин В. В. (2007)։ «Фехтование цивилизаций»։ «Россия в глобальной политике», № 5։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2015-02-07
- ↑ Малашенко А. В. (2002)։ «Современный ислам между политикой и традицией»։ Журнал «Неприкосновенный запас», №6(26)։ Վերցված է 2015-02-07։ «один из самых интересных аналитиков»
- ↑ «Будет ли Европа исламизированной или ислам европейским, спрашивает американский историк»։ NEWSru.com։ 2007-01-30։ Վերցված է 2015-02-07
- ↑ 10,0 10,1 Жамбы Джусубалиева (2006-01-17)։ «Оливье Руа: «Кыргызстан еще ждут новые политические потрясения»»։ «Агым», №2։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-05-ին
- ↑ Шевелева, 06.02.2015
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Руа О. Карикатуры: геополитика возмущения // «Le Monde», 9.02.2006
- Руа О. «Для Франции ислам не представляет какой-то особой проблемы…» // «Ինոստրաննայա լիտերատուրա». — 2006. — № 9
|