Օլիվիե Մառլե
| Օլիվիե Մառլե ֆր.՝ Olivier Marleix | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 6, 1971[1][2][3][…] |
| Ծննդավայր | Բուլոն Բիյանկուր, Օ դը Սեն, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[1][4][5] |
| Մահացել է | հուլիսի 7, 2025[6][5] (54 տարեկան) |
| Մահվան վայր | Anet[6][5] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ֆրանսերեն |
| Կրթություն | Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և université d'Auvergne - Clermont I?[7] |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և cadres de la fonction publique |
| Ամուսին | Isabelle Juvin-Marleix? և Aurore Le Perff?[8] |
| Ծնողներ | հայր՝ Alain Marleix?, մայր՝ Évelyne Marleix? |
| Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Mayor of Anet?, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր և գլխավոր քարտուղար |
| Կուսակցություն | հանրապետության սատարման միավորում, Ժողովրդական շարժման միություն և Հանրապետականներ[9] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Anna Marleix?[11] և Salomé Marleix?[11] |
| 🌐 | |
| Ստորագրություն | |
Օլիվիե Մառլե (ֆր.՝ Olivier Marleix, փետրվարի 6, 1971[1][2][3][…], Բուլոն Բիյանկուր, Օ դը Սեն, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[1][4][5] - հուլիսի 7, 2025[6][5], Anet[6][5]), ֆրանսիացի քաղաքական գործիչ, «Հանրապետականներ» (ֆր.՝ Les Républicains, LR) կուսակցության անդամ։ 2012 թվականից մինչև 2025 թվականը եղել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, ներկայացնել է Էր և Լուար դեպարտամենտի երկրորդ ընտրատարածքը[12]։ 2022-2024 թվականներին գլխավորել է «Հանրապետականներ» խմբակցությունը խորհրդարանում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն և վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիվիե Մառլեքսը 1992 թվականին ավարտել է Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, իսկ 1994 թվականին ստացել է հանրային իրավունքի գիտական աստիճան Օվեռնի համալսարանում։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1989-1995 թվականներին եղել է Օլիվիե Մառլեքսը եղել է RPR կուսակցության (Հանրապետականների աջ միություն) կենտրոնական կոմիտեի անդամ։ 1995 թվականին նա ղեկավարել է Էդուար Բալլադյուրի թեկնածությունն աջակցող երիտասարդների կոմիտեն և մինչև 1997 թվականը եղել է «Երիտասարդների միություն հանուն առաջընթացի» կուսակցության նախագահը։
2008-2017 թվականը նա զբաղեցրել է Անե քաղաքի քաղաքապետի պաշտոնը։ 2012 թվականին ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր՝ Էր և Լուար դեպարտամենտի երկրորդ ընտրատարածքից, և վերընտրվել է 2017, 2022 և 2024 թվականներին։
2009-2011 թվականներին Օլիվիե Մառլեքսը աշխատել է որպես տեխնիկական խորհրդական Ֆրանսիայի նախագահի՝ Նիկոլա Սարկոզիի աշխատակազմում, ինչպես նաև եղել է նախարարներ Բրիս Օրտեֆյոյի և Կլոդ Գեանի խորհրդականը։
2020 թվականին նա արժանացել է «Anticor» հակակոռուպցիոն կազմակերպության «Էթիկայի մրցանակի», իր ղեկավարած խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի համար։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2025 թվականի հուլիսի 7-ին Օլիվիե Մառլեքսըին մահացած են գտել Անայի իր տանը։ Ըստ պաշտոնական վարկածի՝ մահվան պատճառ է դարձել կախվելու միջոցով ինքնասպանությունը[13][14]։ Տարբեր կուսակցությունների քաղաքական գործիչներ ցավակցություն են հայտնել նրա մահվան կապակցությամբ[15]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ce bon docteur Taugourdeau, 30 ans de politique en Eure-et-Loir (2007)
- Sarkozy : la vérité, c’est maintenant (2014)
- Les liquidateurs, ce que le macronisme inflige à la France et comment en sortir (2021)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 2,0 2,1 Elections législatives des 30 juin et 7 juillet 2024 - Liste des candidats du 1er tour
- ↑ 3,0 3,1 Elections législatives des 12 et 19 juin 2022 - Liste des candidats du 1er tour
- ↑ 4,0 4,1 4,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Fichier des personnes décédées
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Olivier Marleix, député et ancien président du groupe Les Républicains, s'est suicidé (ֆր.) — 2025.
- ↑ https://www.lemonde.fr/politique/article/2017/06/28/qui-est-mon-depute-notre-moteur-de-recherche-pour-mieux-connaitre-votre-representant-a-l-assemblee-nationale_5152291_823448.html#depute_28_2
- ↑ https://gw.geneanet.org/louwiz?lang=fr&pz=louise&nz=courant&p=aurore&n=le+perff&type=fiche
- ↑ https://republicains.fr/qui-sommes-nous/nos-elus/
- ↑ https://www.lechorepublicain.fr/dreux-28100/actualites/olivier-marleix-pionnier-de-droite-chez-anticor_13724983/
- ↑ 11,0 11,1 https://gw.geneanet.org/louwiz?n=marleix&oc=&p=olivier&type=fiche
- ↑ «Elections législatives 2017». Ministry of the Interior (French). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Le député LR Olivier Marleix s'est suicidé à l'âge de 54 ans». BFMTV (ֆրանսերեն). 2025 թ․ հուլիսի 7. Վերցված է 2025 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Olivier Marleix, député et ancien président du groupe Les Républicains, s'est suicidé». Franceinfo (ֆրանսերեն). 2025 թ․ հուլիսի 7. Վերցված է 2025 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ ««Homme de convictions», «défenseur de l'intérêt général»: la classe politique rend un hommage unanime à Olivier Marleix». Le Figaro (ֆրանսերեն). 2025 թ․ հուլիսի 7. Վերցված է 2025 թ․ հուլիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվիե Մառլե» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||