Օլիվեր Սպրեգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիվեր Սպրեգ
Ծնվել է1873[1][2][3][…], ապրիլի 22 (մայիսի 4), 1873 կամ ապրիլի 22, 1873(1873-04-22)
Սոմերվիլ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել է1953[1][2][3][…], մարտի 24, 1953(1953-03-24) կամ մայիսի 24, 1953(1953-05-24)[4]
Քաղաքացիություն ԱՄՆ[5]
Մասնագիտությունտնտեսագետ և ուսուցիչ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերՀարվարդի համալսարան և St. Johnsbury Academy?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5]
Գիտական ղեկավարCharles Franklin Dunbar?[6]

Օլիվեր Միտչել Վենտվորտ Սպրեգ (անգլ.՝ Oliver Mitchell Wentworth Sprague, 1873[1][2][3][…], ապրիլի 22 (մայիսի 4), 1873 կամ ապրիլի 22, 1873(1873-04-22), Սոմերվիլ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - 1953[1][2][3][…], մարտի 24, 1953(1953-03-24) կամ մայիսի 24, 1953(1953-05-24)[4]), ամերիկացի տնտեսագետ, 1941 թվականից Հարվարդի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր, 1937 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվերը ծնվել է 1873 թվականի ապրիլի 22-ին Մասաչուսեթս նահանգի Սոմերվիլ քաղաքում՝ Ուիլյամ Ուոլասի և Միրիամ (Վենտվորտ) Սպրեգի ընտանիքում[7]։

Հարվարդի համալսարանում 1894 թվականին ստացել է արվեստի բակալավրի աստիճան, 1895 թվականին՝ արվեստի մագիստրոսի աստիճան, 1897 թվականին՝ Չարլզ Դանբերի ղեկավարությամբ փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Հումանիտար գիտությունների դոկտորի աստիճան ստացել է 1938 թվականին Կոլումբիայի համալսարանում[8]։

1900-1904 թվականներին Հարվարդի համալսարանում սկսել է դասախոսական գործունեությունը որպես տնտեսագիտության դասախոս, այնուհետև 1904-1905 թվականներին՝ որպես պրոֆեսորի օգնական։ 1905-1908 թվականներին եղել է Տոկիոյի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, 1908-1913 թվականներին՝ Հարվարդի բիզնես դպրոցում բանկային գործի և ֆինանսների պրոֆեսորի օգնական։ 1913-1941 թվականներին եղել է Էդմունդ Կոգսուել Կոնվերսի անվան ամբիոնի պրոֆեսոր։ 1941 թվականին հրաժարական է տվել՝ դառնալով Հարվարդի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր[8]։

Սպրեգը 1930-1933 թվականներին Անգլիայի բանկում աշխատել է որպես տնտեսական խորհրդական։ 1933 թվականի հունիս-նոյեմբեր ամիսներին եղել է ԱՄՆ ֆինանսների նախարարի ֆինանսական և գործադիր օգնականը[8]։

Սպրեգը մահացել է 1953 թվականի մարտի 24-ին՝ 79 տարեկան հասակում, Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում[8]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպրեգն ամուսնացել է 1905 թվականի հունիսի 21-ին Ֆանի Քնայթ Իդեի հետ և նրանք ունեցել են մեկ դուստր Քեթրին Իդ Սպրեգը (1906-1990) և մեկ որդի՝ Թեոդոր Վենտվորտ Սպրեգը (01.09.1911—29.08.2000)[7]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 NUKAT — 2002.
  4. 4,0 4,1 4,2 Find A Grave — 1996.
  5. 5,0 5,1 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  6. Mathematics Genealogy Project — 1997.
  7. 7,0 7,1 Prabook.com Oliver Mitchell Wentworth Sprague.
  8. 8,0 8,1 8,2 8,3 The History of Economic Thought web Oliver Mitchell Wentworth Sprague, 1873-1953.