Օլիվեր Բոլդուին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օլիվեր Բոլդուին
անգլ.՝ Oliver Baldwin, 2nd Earl Baldwin of Bewdley
Oliver Baldwin Armenian officer.jpg
Ծնվել էմարտի 1, 1899(1899-03-01)[1][2][3]
ԾննդավայրAstley Hall, Astley, Astley and Dunley, Malvern Hills, Վուստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էօգոստոսի 10, 1958(1958-08-10)[1][2] (59 տարեկանում)
Մահվան վայրMile End, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԻթըն քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և գրող
Ծնողներհայր՝ Սթենլի Բոլդուին, մայր՝ Լյուսի Բոլդուին
Զբաղեցրած պաշտոններMember of the 38th Parliament of the United Kingdom?, Միացյալ Թագավորության 35-րդ խորհրդարանի անդամ[4] և Լորդերի պալատի անդամ
Քաղաքական կուսակցությունԼեյբորիստական կուսակցություն
Oliver Baldwin Վիքիպահեստում

Օլիվեր Բոլդուին (անգլ.՝ Oliver Ridsdale Baldwin, 2nd Earl Baldwin of Bewdley, մարտի 1 1899 - օգոստոսի 10 1958) - բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության անդամ, լրագրող, Մեծ Բրիտանիայի եռակի վարչապետ Սթենլի Բոլդուինի որդին։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։ Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի սպա։ 1929-1947 թվականներին եղել է Բրիտանական պառլամենտի անդամ։ 1948-ից մինչև 1950 թվականը եղել է Հողմակողմ կղզիների նահանգապետը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվեր Ռիդսեյլի (Բոլդուին) տապանաքարը Արևմտյան Հնդկաստանի Անտիգուայի կղզու բլրին:

Օլիվեր Բոլդուինը ծնվել է Ասթլեյ Հոլում (Վուստերշիր) բիզնեսմեն Սթենլի Բոլդուինի և Լյուսի Ռիդսլեյլի ընտանիքում[5]։ Ավագ Բոլդուինը 1908 թվականին Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության կողմից պատգամավոր է ընտրվոել, և 15 տարի անց դարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետ։ նա որդուն ուղարկել է ուսման Իթըն քոլեջ, որի քաղքենական բարքերին երիտասարդ Օլիվերը չի համակերպվել[6][7]։ Նա հեռացել է դպրոցից, զինվորագրվել Իռլանդական գվարդիային[8] և 1917 թվականի հունիսից մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին[9]։ Մինչև 1918 թվականի հունիս մարտական գործողությունների չի մասնակցել[10], բայց հետո Ֆրանսիայում աչքի է ընկել քաջությամբ[9]։ Ռազմական ծառայությունը ամրապնդել է նրա իդեալիստական և սոցիալիստական հայացքները.[6]։ 1920 թվականին Կահիրեում հանդիպել է Հայաստանի Հանրապետության երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին։ Նրա համաձայնությամբ 1920-1921 թվականներին կամավոր ծառայել Հայաստանի առաջին Հանրապետության բանակում որպես սպա[11]։

Aquote1.png ․․․երբե՛ք մի վստահեք մեծ պետությունների խոսքերին և խոստումներին։ Անգլիան բացարձակապես մոռացավ Հայաստանին. Անգլիան մոռացավ նույնիսկ իր նախկին ռազմիկներին. նրանք անոթի կմեռնեն և ոչ ոք չի մտածում նրանց մասին և այսօր զոհեր են նրանք։
- Հայաստանի Հանրապետության 10-րդ տարեդարձի առթիվ 1928 թվականի մայիս 28-ին Փարիզում Օլիվեր Բոլդուինի արտասանած ճառից[11]
Aquote2.png


Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Konyetz: novel published under the pen name Martin Hussingtree, 1924
  • Six Prisons and Two Revolutions: memoirs, 1924
  • Socialism and the Bible (English translation of Les Principes du catholicisme social en face de l'Ecriture sainte by Jean-Samuel Ouvret), 1928
  • Conservatism and Wealth: A Radical Indictment (with Roger Chance), 1929
  • The Questing Beast: An Autobiography, 1932
  • Unborn Son: political commentary, 1933
  • The Coming of Aïssa: being the life of Aïssa ben Yusuf of El Naseerta, otherwise known as Jesus of Nazareth, 1935
  • Oasis: political and social comment, 1936[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. Munzinger-Archiv — 1913.
  4. Hansard 1803–2005
  5. 5,0 5,1 "Baldwin of Bewdley", Who Was Who, Oxford University Press, 2014, retrieved 4 August 2015
  6. 6,0 6,1 Lycett, Andrew, ""An average MP; Oliver Baldwin: a life of dissent, by Christopher J Walker", New Statesman, London. 29 March 2004.
  7. Lyttelton and Hart-Davis, letter of 13 August 1958, pp. 115–116
  8. Walker, Christopher J (2003). Oliver Baldwin: A Life of Dissent. London: Arcadia. ISBN 978-1-900850-86-5., p. 22
  9. 9,0 9,1 "Obituary – Earl Baldwin of Bewdley", The Times, London. 12 August 1958. p. 8
  10. Walker, Christopher J (2003). Oliver Baldwin: A Life of Dissent. London: Arcadia. ISBN 978-1-900850-86-5. p. 31
  11. 11,0 11,1 ««Ես դառնությամբ տեսա 1920թ. դեկտեմբեր 2-ի բոլշևիկյան գրավումը». Օլիվեր Բոլդուին»։ Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն։ Վերցված է 22 Հունիս 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lyttleton, George; Rupert Hart-Davis (1981). Lyttelton/Hart-Davis Letters, Volume 3. London: John Murray. ISBN 978-0-7195-3770-7.
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են