Օլիմպիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Օլիմպիո կամ Վիկտոր Հյուգոյի կյանքը» (ֆր.՝ Olympio ou la vie de Victor Hugo), Ֆրանսիացի գրող Անդրե Մորուայի հեղինակած կենսագրական բնույթի վեպ։ Նվիրված է հեղափոխական ռոմանտիզմի հիմնադիր, բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր Վիկտոր Հյուգոյի կյանքին ու գործունեությանը։ «Օլիմպիոն» գրելու սկիզբը համընկել է Հյուգոյի ծննդյան 150-ամյակի հետ՝ մի տարելիցի, որը հանդիսավորապես նշվեց Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում։ Մորուան վերակերտում է դարաշրջանի մթնոլորտը՝ լինի դա 1830 թվականի հեղափոխության նախօրեն, կամ պրուսացիների կողմից Փարիզի պաշարման ողբերգական օրերը։ Հեղինակը վերարտադրում է XIX դարի Ֆրանսիայի հասարակական ու գրական կյանքի նկարագիրը։ Ընթերցողը ծանոթանում է Սենտ-Բյովի, Վինյիի, Լամարտինի` ներկայումս մոռացված գրողերի հետ, որոնց բանաստեղծը հանդիպել է իր կյանքի ճանապարհին։ Պատմական խայտաբղետ ֆոնի վրա վեր է խոյանում մեծ մարդու, բանաստեղծի ու տրիբունի կերպարը։ Բացահայտվում է հերոսի հարուստ ներաշխարհը, ուր ինչպես հայելում, արտացոլվել են երկիրը ցնցած փոթորիկները։ Գիրքը մեծ տարածում ունեցավ հատկապես 1985 թվականին, երբ Ֆրասիայում հայտարարված էր Հյուգոյի տարի։

Վեպը հայերեն թարգմավել է 1990 թվականին, «Խորհրդային գրող» հրատարակչության կողմից։