Օլիմպիկ (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիմպիկ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Վաշինգտոն ԱՄՆ
Կոորդինատներ 47°40′52″ հս․ լ. 123°30′49″ ամ. ե.HGЯO
Տարածք 922,650 հա
Հիմնադրված է Հունիսի 29, 1938թ
Հաճախելիություն 2,966,502 (2011)
Ղեկավարող
կազմակերպություն
National Park Service
Համաշխարհային
 ժառանգության օբյեկտ
Olympic National Park

Օլիմպիկ (անգլ.՝ Olympic National Park), ազգային պարկ, որը գտնվում է Վաշինգտոն նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Օլիմպիկ թերակղզում[1]: Ստեղծվել է 1938 թ.: Ազգային պարկը աչքի է ընկնում իր կենսաբանական տեսակային բազմազանությամբ[2]: Թերակղզին իր երկարատև մեկուսացված լինելու շնորհիվ ունի իր յուրահատուկ ֆաունան և ֆլորան։ Մինչև հիմա այստեղ հանդիպում են կենդանիների 15 էնդեմիկ և բույսերի 8 տեսակներ[3]:

Եվս պարկի մի առանձնակի հատկանիշ-դա 3735 կմ² տարածքով բուսական աշխարհ է։ Պարկի տարածքում լճեր են, կուսական անտառներ են, ալպիական մարգագետիններ են, մոտ 60 սառցասարեր են, որոնք հանդիսանում են վայրի կենդանիների համար ապրելավայր, որը Խաղաղ օվկիանոսի ափամերձ մաս է իսկ կենտրոնական մասում գտնվում է Օլիմպիկ լեռը։ Այդ լեռնային բարձունքները, որոնց բարձրությունը տեղ-տեղ հասնում է 2400 մետրի, բաժանում է պարկը հարավային և արևելյան մասերի և հանդիսանում է որոշիչ փաստ ազգային պարկի արևելյան և հարավային մասերի կլիմայական պայմանների ձևավորման համար։ Հարավային մասում աճում են անձրևային անտառ և տեղումների ամենամեծ մասն այնտեղ է լինում։ Իսկ արևելյան մասը աչքի է ընկնում չոր կլիմայով, իսկ ԱՄՆ-ի հարավային ափամերձ շրջանը համընկնում է միայն հարավային Կալիֆորնիայի կլիմայի հետ։

1976 թ. այդ պարկը հանդիսացավ Համաշխարհային կենսոլորտի արգելանոց, իսկ 1981 թ. մտել է համաշխարհային ժառանգության ցանկի մեջ[4][5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Olympic National Park: Directions»։ National Park Service։ Վերցված է 2014-11-11 
  2. «The Economy of the Olympic Peninsula and Potential Impacts of the Draft Congressional Watershed Conservation Proposal»։ Headwaters Economics (Bozeman, Montana)։ էջ 6։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2014-11-11 
  3. National Geographic Guide to National Parks of the United States (7th ed.)։ Washington, DC: National Geographic Society։ 2011։ էջ 402 
  4. «The National Parks Index 2009–2011»։ National Park Service։ Վերցված է 2011-07-08 
  5. «Olympic Wilderness»։ Wilderness.net։ Վերցված է 2011-07-08