Jump to content

Օլիմպիա (մարզադաշտ, Վոլգոգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիմպիա
Տեսակմարզադաշտ
ՏեղագրությունՎոլգոգրադ
Երկիր Ռուսաստան
Հիմնադրված1999
Տնային թիմFC Olimpia Volgograd?
Քարտեզ
Քարտեզ
 Olympia Stadium, Volgograd Վիքիպահեստում

«Օլիմպիա» (ռուս.՝ Оли́мпия), ֆուտբոլային մարզադաշտ Վոլգոգրադ քաղաքի Ձերժինսկի թաղամասում։ «Օլիմպիա» (1999-2008) ֆուտբոլային ակումբի տնային հանդիպումների վայրը։ 2009 թվականին մարզադաշտը վարձակալությամբ հանձնվել է Վոլգոգրադ և Ռոտոր ֆուտբոլային ակումբներին բացառապես տնային խաղերի համար[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտը կառուցված է գերմանական նախագծով[2] և նախատեսված է ֆուտբոլային խաղերի համար։ Դաշտի կողային գծերի մոտ կան դիտորդների համար նախատեսված առանձին տրիբունաներ վերնածածկով՝ «Արևելյան» (բացվել է 1999 թվականին, 1200 հանդիսատեսի համար) և «Արևմտյան» (բացվել է 2000 թվականին 2000 հանդիսատեսի համար)։

Մարզադաշտում չկա արհեստական լուսավորություն, հանդիպումներն անցկացվում են ցերեկային ժամերին։ Տեղադրվել է էլեկտրոնային ցուցատախտակ, թիմերի անունները, հաշիվը, ժամանակը ցույց տալու համար։ Վազքուղիներ չկան։ Դաշտում կա խոտածածկ առանց ջեռուցման։

Ենթատրիբունային տարածքում բացի հանդերձարանները տեղակայված է «Օլիմպիա» հյուրանոցը Արխիվացված 2008-09-17 Wayback Machine և մարզադահլիճները։ Մարզադաշտի տարածքում կան առանձին շենքեր դատավորների և տեսուչների համար, սրճարաններ, զուգարաններ հանդիսատեսի համար։

Կարևոր իրադարձություններ մարզադաշտում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ապրիլի 30, 2008 թվականին՝ Հոբելյանական խաղ Վոլգոգրադի թիմի և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլային վետերանների միջև՝ նվիրված «Ստալինգրադի ավերակների վրա» խաղի 65-ամյակին[3][4][5]։ Հաշիվը՝ 1:1 (Ալեքսանդր Ցարենկո - Մուխսին Մուխամադիև)
  • 21-26 սեպտեմբեր, 2013 թվականին՝ ԵԱ-2014 (U-17) առաջին որակավորման փուլի հանդիպումներ 10-րդ խմբում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Андрей Малякин. Одни ворота на два мяча // Волгоградская правда : газета. — 28 февраля 2009. Архивировано из первоисточника 10 Մարտի 2009.
  2. Павел Ляпин. Второй дивизион. Выездная модель «Электроники». Волжский. Волгоград. Саранск // Футбол-Хоккей НН : газета. — 6 ноября 2002. — № 44 (427). — С. 7. Архивировано из первоисточника 6 Մարտի 2016.
  3. «Матч ветеранов «Спартака» и волгоградского футбола завершился ничьёй». РИА Новости. 30 апреля 2008 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 22 сентября 2008-ին.
  4. Юлия Орёл. (1 мая 2008 года). «Сталинград и Москва сыграли вничью». ИД «Комсомольская правда». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 22 сентября 2008-ին.
  5. «В память о легендарном матче». Фото Волгограда. Электронное СМИ «Волгоград в Сети». 4 мая 2008 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 22 сентября 2008-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)