Օլե Ռյոմեր
Օլե Ռյոմեր դանիերեն՝ Ole Rømer | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 25, 1644[1][2][3][…] Օրհուս, DK |
| Մահացել է | սեպտեմբերի 19, 1710[1][2][3][…] (65 տարեկան) Կոպենհագեն, DK |
| Բնակության վայր(եր) | Կոպենհագեն |
| Քաղաքացիություն | Դանիայի Թագավորություն |
| Դավանանք | լյութերականություն |
| Մասնագիտություն | աստղագետ, ֆիզիկոս, մաթեմատիկոս, համալսարանի դասախոս, դատավոր, գյուտարար և ոստիկան |
| Հաստատություն(ներ) | Կոպենհագենի համալսարան |
| Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
| Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
| Ալմա մատեր | Կոպենհագենի համալսարան և Aarhus Katedralskole? |
| Տիրապետում է լեզուներին | դանիերեն[1] |
| Ամուսին(ներ) | Anne Marie Bartholin? |
| Ստորագրություն | |
Օլե Քրիստենսեն Ռյոմեր (դանիերեն՝ Ole Christensen Rømer, սեպտեմբերի 25, 1644[1][2][3][…], Օրհուս, DK - սեպտեմբերի 19, 1710[1][2][3][…], Կոպենհագեն, DK), դանիացի աստղագետ։ 1676 թվականին առաջինը հաշվեց լույսի արագությունը։ Նաև Կոպենհագենում ստեղծել է տների կառուցման կանոններ, կարգավորել քաղաքի ջրամատակարարումը և ստեղծել փողոցային առաջին նավթային լապտերները։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլե Ռյոմերը ծնվել է 1644 թվականի սեպտեմբերի 25-ին Օրհուսում՝ վաճառական Քրիստեն Պեդերսենի (մահացել է 1663 թվականին) և Աննա Օլուֆսդաթեր Սթորմի ընտանիքում։ 1642 թ.-ից Քրիստեն Պեդերսենը սկսել է օգտագործել Ռյոմեր անունը, ինչը նշանակում էր, որ նա Դանիայի Ռյոմո կղզուց է, Ռյոմեր անունը նրան հնարավորություն էր տալիս տարբերվել Քրիստեն Պեդերսեն անունով մի քանի այլ մարդկանցից[4]։
Մինչև 1662 թվականը Օլե Ռյոմերի գտրառումները քիչ են, այդ ընթացքում նա ավարտել է հին Օրհուսի Մայր տաճարային դպրոցը(Aarhus Katedralskole) և տեղափոխվել Կոպենհագեն և ընդունվել Կոպենհագենի համալսարան։ Նրա մենթորը համալսարանում եղել է Ռասմուս Բարտոլինը, ով 1668 թվականին հրապարակել է իսլանդական սպաթի (կալցիտի) լույսի կրկնակի բեկման իր հայտնագործությունը, այդ ընթացքում Ռյոմերն ապրում էր նրա տանը։ Ռյոմերն ունեցել է բոլոր հնարավորությունները մաթեմատիկայի և աստղագիտության ուսումնասիրման համար՝ օգտագործելով Տիխո Բրահեի իրականացրած աստղագիտական դիտարկումները. դրանք Բարտոլինին հանձնարարված առաջադրանքներ էին հրապարակման համար[5]։
Ռյոմերն աշխատել է Ֆրանսիայի կառավարությում. Լուի XIV-ը վարձել է նրան, որպես ուսուցիչ Դաուֆինի համար, Ռյոմերն մասնակցել է նաև Վերսալի հոյակապ շատրվանների կառուցմանը։
1681 թվականին Ռյոմերը վերադարձել է Դանիա և նշանակվել աստղագիտության պրոֆեսոր Կոպենհագենի համալսարանում, նույն թվականին ամուսնացել է Աննա Մարիա Բարտոլինի՝ Ռասմուս Բարտոլինի դստեր հետ։ Նա նաև ակտիվորեն դիտարկումներ է իրականացնել, ինչպես Ռունդետորնի համալսարանի աստղադիտարանում, այնպես էլ իր տանը՝ օգտագործելով ստեղծած և կատարելագործած գործիքները։ Ցավոք, նրա դիտարկումները չեն պահպանվել։ Դրանք կորել են 1728-ի Կոպենհագենի մեծ հրդեհի հետևանքով։ Այնուամենայնիվ, Ռյոմերի նախկին օգնականը՝ Պեդեր Հորբոուն, հավատարմորեն նկարագրել և գրել է Ռյոմերի դիտարկումների մասին։
Ռյոմերը մահացել է 1710 թվականին՝ 65 տարեկանում և թաղվել Կոպենհագենի տաճարում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Kunstindeks Danmark (դան.)
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ Friedrichsen, Per; Tortzen, Chr. Gorm (2001). Ole Rømer – Korrespondance og afhandlinger samt et udvalg af dokumenter (Danish). Copenhagen: C. A. Reitzels Forlag. էջ 16. ISBN 87-7876-258-8.
{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Friedrichsen; Tortzen (2001), pp. 19–20.
- ↑ Virginia Trimble; Thomas R. Williams; Katherine Bracher; Richard Jarrell; Jordan D. Marché; F. Jamil Ragep (2007 թ․ սեպտեմբերի 18). Biographical Encyclopedia of Astronomers. Springer Science & Business Media. էջեր 983–. ISBN 978-0-387-30400-7.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլե Ռյոմեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1644 ծնունդներ
- Օրհուս քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 19 մահեր
- 1710 մահեր
- Կոպենհագեն քաղաքում մահացածներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Կոպենհագենի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անձինք նամականիշերի վրա
- Աստղագետներ
- Գիտնականներ
- Դանիա
- Դանիայի քաղաքական գործիչներ
- Դանիացի աստղագետներ
- Դանիացի գիտնականներ
- Դանիացի գյուտարարներ
- Դանիացի ֆիզիկոսներ
- Դանիացիներ