Օլեսյա Բարել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեսյա Բարել
Олеся арель
Ի ծնե տրված անունը Օլեսյա Իվանովնա Բարել
Олеся Ивановна Барель
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 9, 1960 (64 տարեկան)
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կոստրոմա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
Հասակ 191 սմ
Մեդալներ
Ներկայացնում էր՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Բրոնզ Սեուլ 1988

Օլեսյա Իվանովնա Բարել (ռուս.՝ Олеся Ивановна Барель, փետրվարի 9, 1960(1960-02-09), Կոստրոմա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բասկետբոլիստուհի, կենտրոնական, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1988)[1]։ Միջազգային դասի սպորտի վարպետ (1980)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1984)։ Հանդես է եկել Մոսկվայի «ԲԿՄԱ» ակումբում։ Մոսկվայի «Գլորիա-ՄԻԻՏ» ակումբի կազմում ելույթ է ունեցել Ռուսաստանի սուպերլիգայի երկրորդ դիվիզիոնում (1996-97 մրցաշրջան)։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիմպիադա-88-ի բրոնզե մեդալակիր
  • Եվրոպայի չեմպիոն 1980, 1981, 1983, 1985, 1987, 1989
  • Աշխարհի չեմպիոն 1983
  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 1986
  • ԽՍՀՄ չեմպիոն 1985, 1989
  • ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր 1980
  • ԽՍՀՄ գավաթակիր 1978
  • Ունիվերսիադա-81-ի, Ունիվերսիադա-85-ի չեմպիոն
  • Ֆրանսիայի չեմպիոն 1990/91, Բելգիայի չեմպիոն 1991/92

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]