Օլեգ Քամալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեգ Քամալյան
Ծնվել էդեկտեմբերի 29, 1951(1951-12-29) (72 տարեկան)
ԾննդավայրՃարտար
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Օլեգ Արմանի Քամալյան (դեկտեմբերի 29, 1951(1951-12-29), Ճարտար), հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (2009), պրոֆեսոր (2011)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1951 թվականի դեկտեմբերի 29-ին, Արցախի Ճարտար գյուղում։ 1969 թվականին ավարտել է ծննդավայրի դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ 1970 թվականին ծառայության է անցել ԽՍՀՄ բանակում։ Ծառայությունն ավարտելուց հետո ուսումը շարունակել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում և այն ավարտել է 1977 թվականին։

Օլեգ Քամալյանն իր դիպլոմային աշխատանքը կատարել է ԽՍՀՄ ԳԱ էլեմետօրգանական քիմիայի ինստիտուտում։ 1977 թվականին աշխատանքի է անցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ամբիոնում որպես լաբորանտ, այնուհետև՝ ուսումնական լաբորատորիայի վարիչ և դոցենտ։ Թեկնածուական ատենախոսություն Օլեգ Քամալյանը պաշտպանել է 1989 թվականին։ Որպես դասախոս 1993 թվականին ՀՀ հատուկ ծրագրերի պետական վարչության կողմից գործուղվել է Արցախի պետական համալսարան։ 1993-1994 թվականներին եղել է նույն համալսարանի քիմիայի ամբիոնի հիմնադիր-վարիչը։

Բացի դասախոսական աշխատանքներից՝ որոշ աշխատանքներ է կատարել ԼՂՀ ՊԲ բնագավառում, որի համար պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալով։ 2006-2007 թվականներին եղել է ԼՂՀ գնահատման և թեստավորման կենտրոնի հիմնադիր-տնօրեն[2], 2007-2012 թվականներին՝ ԵՊՀ ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի դոցենտ և պրոֆեսոր, 2012-2019 թվականներին՝ ՀԱԱՀ ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ, որից հետո՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։

Օլեգ Քամալյանը մոտ 100-ից ավելի գիտական աշխատության և մի քանի ուսումնամեթոդական աշխատանքների և ձեռնարկների հեղինակ է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Камалян Олег Арманович». Главная (ռուսերեն). 2019 թ․ մարտի 7. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
  2. «Камалян Олег Арманович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]