Օլեգ Սալյուկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեգ Սալյուկով
 
Կրթություն՝ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա, Ուլյանովսկի տանկայի ուսումնարան և Զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիա
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ծննդյան օր մայիսի 21, 1955(1955-05-21) (68 տարեկան)
Ծննդավայր Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան), «Ռազմական ծառայությունների համար» շքանշան, Պատվո շքանշան, «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան, Անձնական խիզախության համար շքանշան, Ժուկովի մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան, «Ռուսական նավատորմի 300-ամյակ» հոբելյանական մեդալ, «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, մեդալ «Սիրիայում ռազմական գործողության մասնակցին», «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ, «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ, Medal "Army General Margelov", For distinguished service, Մարտական ծառայության մեդալ, մեդսալ «Պաշտպանության նախարարության 200-ամյակի առթիվ», Մեդալ «Ղրիմը վերադարձնելու համար», մեդալ «Հանուն փրկության համերաշխության համար», «Զինվորական խիզախության համար» մեդալ և Medal for Participation in Victory Day Military Parade

Օլեգ Լեոնիդի Սալյուկով (ռուս.՝ Салюков, Олег Леонидович, մայիսի 21, 1955(1955-05-21), Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս զորավար, 2014 թվականի մայիսի 2-ից հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության Ցամաքային զորքերի գերագույն հրամանատարը։ Բանակի գեներալ (2019)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1955 թվականի մայիսի 21-ին Սարատովում։ Ավարտել է Պենզայի № 6 դպրոցը։ 1977 թվականին ոսկե մեդալով ավարտել է Ուլյանովսկի տանկային ուսումնարանը, 1985-ին գերազանցությամբ ավարտել է Զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիան, իսկ 1996 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան[1]։

1977-1982 թվականներին Կիևի ռազմական օկրուգում ծառայել է որպես դասակի այնուհետև վաշտի հրամանատար հետագայում գումարտակի շտաբի պետ, որոշ ժամանակ անց դարձել է գումարտակի հրամանատար, ինչպես նաև եղել է տանկային զորամասի հրամանատարի տեղակալ և հրամանատար։ 1977-ից 1998 թվականներին եղել է 121-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարը։ 2000-ից 2003-ը եղել է Հեռավորարևելյան ռազմական օկրուգի 35-րդ համազորային բանակի հրամանատարը, այնուհետև տարբեր հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել նույն օկրուգում, իսկ 2008 թվականի դեկտեմբերի 31-ից 2010 թվականի դեկտեմբերի 10-ը եղել է Հեռավորարևելյան ռազմական օկրուգի հրամանատարը։

«Մայոր» և «գնդապետ» կոչումները շնորհվել են նշանակված ժամկետից շուտ։ 2006 թվականի հունիսի 12-ին Սալյուկովին շնորհվել է «գեներալ-գնդապետի» կոչում։

2010 թվականի դեկտեմբերի 10-ին ՌԴ նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ։

2014 թվականի մայիսի 2-ին ՌԴ նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Ցամաքային զորքերի հրամանատար[2][3]։ Միաժամանակ նաև հանդիսանում է Մոսկվայի տարածքային կայազորի պետը։

Սալյուկովը մարտական գործողությունների մասնակից է։ 2014-ից 2020 թվականներին ղեկավարել է Մոսկվայի կարմիր հրապարակում Մեծ հայրենական պատերազմին նվիրված զորահանդեսները։

2019 թվականի փետրվարի 22-ին նրան շնորհվել է «Բանակի գեներալի» կոչում[1]։ Նա հանդիսանում է ժամանակակից Ռուսաստանի 65-րդ Բանակի գեներալը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի որդի։

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովը Կարմիր հրապարակում (2016 թվականի մայիսի 9)
Գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովը Կարմիր հրապարակում (2016 թվականի մայիսի 9)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «В России появился первый с 2015 года генерал армии». lenta.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  2. Сухопутные войска России получили нового командующего // ՌԻԱ Նովոստի
  3. Генерал-полковнику Олегу Салюкову вручен штандарт главнокомандующего Сухопутными войсками : Министерство обороны Российской Федерации
  4. «Новым командующим войсками на Дальнем Востоке стал генерал-полковник Олег Салюков». ИА "Оружие России". 2009 թ․ հունվարի 16. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 24-ին.(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Военная элита России. Российская Федерация. — М., 2014. — С. 134.
  • Горбачёв А. Н. 10000 генералов страны: Краткий биобиблиографический справочник. — 5-е изд. — М.: Infogans, 2017.
  • Зенькович Н. А. Дмитрий Медведев. Третий Президент. Энциклопедия. — М., 2009. — С. 375.
  • Кто есть кто в России. Исполнительная власть. = Кто правит современной Россией / авт.-сост. К. А. Щёголев. — М.: Астрель: ACT, 2007.
  • Тихонов А. Новые звёзды зажглись на погонах // Красная Звезда. — 2019. — 25 февр.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]