Օլեգ Կոնոնով
Օլեգ Կոնոնով բելառուս․՝ Алег Георгіевіч Конанаў | |||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | ռուս | ||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ, Բելառուս և Ռուսաստան | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 23, 1966 (58 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կուրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 183 սմ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան, կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Սպարտակ | ||||||||||||||||||||||||||||||||
Համար | գլխավոր մարզիչ | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Օլեգ Գեորգիևիչ Կոնոնով (ռուս.՝ Олег Георгиевич Кононов, մարտի 23, 1966, Կուրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորրհրդային, բելառուս[2] և ռուս ֆուտբոլիստ (պաշտպան և կիսապաշտպան), ֆուտբոլային մարզիչ։ 2018 թվականի նոյեմբերին դարձել է «Սպարտակ» ակումբի գլխավոր մարզիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Սմոլենսկի ֆիզիկական կուլտուրայի ակադեմիայի սպորտի և տուրիզմի բաժինը։ Սկսել է խաղալ ԽՍՀՄ առաջին լիգայի՝ «Իսկրա» ակումբի երկրորդ կազմում (Սմոլենսկ)։ Հետագայում Մոգիլյովի «Դնեպր» ակումբի կազմում հանդես է եկել ԽՍՀՄ երկրորդ լիգայում։ 1989 թվականի մրցաշրջանի մի մասն անցկացրել է Վորոշիլովգրադի «Զարյա» ակումբի կազմում։ 1989-1992 թվականներին խաղացել է Բելառուսի ԿԻՄ ակումբում (Վիտեբսկ)։
1992-1993 թվականներին խաղացել է Գերմանիայի «Ֆրայբերգ» թիմում։ 1994 թվականին նորից խաղացել է Վիտեբսկի թիմում։
1994/95 ձմեռային միջմրցաշրջանում տեղափոխվել է լեհական «Ռուխ» ակումբ (Խոժուվ)՝ դառնալով առաջին օտարերկրացին այդ թիմի պատմության մեջ[3]։ Բայց այնտեղ անցկացրել է ընդամենը 3 խաղ Լեհաստանի առաջնությունում, և մրցաշրջանի արդյունքում «Ռուխ» ակումբ դուրս է մնացել բարձրագույն դիվիզիոնից։ Կոնոնովը վերադարձել է Բելառուս՝ միանալով Նավապոլացկի «Նաֆթան» ակումբին։ Իր խաղային կարիերան ավարտել է Մինսկի «Տորպեդո» ակումբի կազմում։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզչական կարիերան սկսել է «Տորպեդո» ակումբի կազմում։ Եղել է Անատոլի Յուրևիչի օգնականը․ նրանք միասին աշխատել են Մինսկի «Լոկոմոտիվ» ակումբում և Զապորոժիեի «Մետալուրգ» ակումբում (2003/04 մրցաշրջանի երկրորդ կես)։ 2005-2008 թվականներին ղեկավարել է Տիրասպոլի «Շերիֆ» պատանեկան ակադեմիան[4] և եղել է թիմի մարզիչներից մեկը։ Այդ ընթացքում «Շերիֆ» ակումբը 4 անգամ անընդմեջ հաղթել է Մոլդավայի առաջնությունում, ինչպես նաև նվաճել է Մոլդավայի գավաթը և Սուպերգավաթը։
2008 թվականի մայիսի վերջին Օլեգ Կոնոնովը պայմանագիր է կնքել ուկրաինական «Կարպատներ» ակումբի հետ»[5]՝ փոխարինելով Վալերի Յարեմչենկոյին։ 2009/10 մրցաշրջանում ակումբի հետ զբաղեցրել է հինգերորդ տեղը Ուկրաինայի առաջնությունում, ապա ակումբին հասցրել մինչև ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի 2011/12 մրցաշրջանի խմբային փուլ։ 2011 թվականին UA-Футбол ամսագրի ընթերցողների հարցումներով զբաղեցրել է երրորդ տեղը 2010 թվականի Ուկրաինայի լավագույն մարզիչ և Բացահայտում անվանակարգերում։ Լվովի ակումբի հետ հաղթել է նաև Copa del Sol երկրորդ խաղարկությունում։ Ուկրաինայի առաջնության 2010/11 մրցաշրջանում Օլեգ Կոնոնովը Լվովի ակումբին երկրորդ անգամ հասցրել մինչև եվրոգավաթի խաղարկություն։
2011 թվականի մայիսի 7-ին՝ Լվովի քաղաքային խորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ, Օլեգ Կոնոնովը պարգևատրվել է Սուրբ Յուրիի շքանշանով «Լվովում սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար»։
2011 թվականի հոկտեմբերի 18-ին Օլեգ Կոնոնովը հեռացել է «Կարպատների» գլխավոր մարզչի պաշտոնից։ 2012 թվականի հունիս 12-ին նշանակվել է «Սևաստոպոլ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։ Նրա գլխավորությամբ թիմը ժամկետից շուտ՝ մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ, հաղթել է առաջին դիվիզիոնի մրցաշարում և ստացել Պրեմիեր լիգայի ուղեգիր։
2013 թվականի օգոստոսի 11-ին Օլեգ Կոնոնովն զբաղեցրել է «Կրասնոդար ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը՝ կնքելով եռամյա պայմանագիր[6]։ Նոյեմբերի կեսերին Կոնոնովն ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն։ Դրա շնորհիվ ակումբն ազատվել է օտարերկրացի գլխավոր մարզչի համար 5 մլն ռուբլի հարկ վճարելու պարտավորությունից[7][8]։ Կոնոնովի գլխավորութմամբ անցկացրած առաջին մրցաշրջանում «Կրասնոդարն» իր պատմության մեջ առաջին անգամ անցել է Եվրոգավաթի խաղարկություն և մասնակցել Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչին, իսկ մեկ տարի «ցուլերն» զբաղեցրել են երրորդ տեղը Պրեմիեր լիգայում՝ վաստակելով առաջին մեդալներն պատմության մեջ։ 2016 թվականի սեպտեմբերի 13-ին հայտնի է դարձել Կոնոնովի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին[9]։
2017 թվականի մայիսի 22-ին զբաղեցրել է «Ախմատ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը[10]։ Հոկտեմբերի 30-ին՝ 15-րդ տուրի խաղից հետո, դիում է ներկայացրել իրեն պաշտոնից ազատելու խնդրանքով[11]։
2018 թվականի հունիսի 1-ին նշանակվել է Տուլայի «Արսենալ» ակումբի գլխավոր մարզիչ[12], սակայն այդ պաշտոնում անցկացրել է միայն առաջնության առաջին շրջանը, որի արդյունքում «Արսենալն» զբաղեցրել է 11-րդ տեղը։
2018 թվականի նոյեմբերի 12-ին նշանակվել է մոսկովյան «Սպարտակ» ակումբի գլխավոր մարզիչ[13]։
Մարզչական վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Երկիր | Աշխատանքի սկիզբ | Աշխատանքի ավարտ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | Հ % | ||||||
Կարպատներ | 25 մայիսի, 2008 | 18 հոկտեմբերի, 2011 | 103 | 34 | 36 | 33 | 33,00 | |||
Սևաստոպոլ | 12 հունիսի, 2012 | 11 օգոստոսի, 2013 | 34 | 22 | 8 | 4 | 64,70 | |||
Կրասնոդար | 11 օգոստոսի, 2013 | 13 սեպտեմբերի, 2016 | 130 | 71 | 30 | 29 | 54,61 | |||
Ախմատ | 22 մայիսի, 2017 | 30 հոկտեմբերի, 2017 | 16 | 5 | 3 | 8 | 31,25 | |||
Արսենալ | 1 հունիսի, 2018 | 9 նոյեմբերի, 2018 | 16 | 6 | 5 | 5 | 37,50 | |||
Սպարտակ | 12 նոյեմբերի, 2018 | մ.հ. | 6 | 3 | 1 | 2 | 50 | |||
Ընդհանուր | 305 | 141 | 83 | 81 | 46,22 |
2018 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ
Մարզչական ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարպատներ
- Կոպա դել Սոլի դափնեկիր – 2011
Սևաստոպոլ
- Ուկրաինայի առաջին լիգայի հաղթող – 2012/13
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր – 2014/15
- Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2013/14
Անձնական ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԴՊԼ 2014/15 մրցաշրջանի լավագույն մարզիչ երկրպագուների կարծիքով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ Олег Кононов: «Я не представитель белорусской школы. Я много лет там жил и играл, но я россиянин»
- ↑ Ruch Chorzów — Byli gracze(չաշխատող հղում)
- ↑ «Лига чемпионов УЕФА 2008/09». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Олег Кононов — новий головний тренер львівських «Карпат»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Главным тренером ФК «Краснодар» стал Олег Кононов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Сергей Галицкий: «Кононов будет назначен главным тренером»
- ↑ Олег Кононов: «Рад, что вернул российское гражданство»
- ↑ «Краснодар» объявил об уходе Кононова, и. о. главного тренера назначен Шалимов — Чемпионат.com
- ↑ «Олег Кононов — главный тренер «Терека»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Ахмат» принял отставку Кононова и назначил и. о. главного тренера
- ↑ Кононов — новый главный тренер «Арсенала»
- ↑ Олег Кононов — главный тренер «Спартака»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Олег Кононов. Пресс-портрет // RuNews24.ru
- Ֆուտբոլիստի էջը Premierliga.ru կայքում
- Ֆուտբոլիստի էջը Spartak.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Կոնոնով» հոդվածին։ |
|