Օլեգ Աղասյան
Օլեգ Աղասյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1960 (62 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Օլեգ Անդրեասի Աղասյան (դեկտեմբերի 13, 1960), ՀՀ պետական գործիչ, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1977-1982 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբերնետիկայի ֆակուլտետը՝ ինժեներ-էլեկտրիկի որակավորմամբ։
- 2000-2001 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը։ Տնտեսագիտության թեկնածու։
- Վերապատրաստվել է Ավստրիայում, ԱՄՆ-ում, Չեխիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում:
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1981 թ. - աշխատել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում որպես լաբորանտ։
- 1982-1984 թթ. - աշխատել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոմատացմանև հեռամեխամիկայի ամբիոնում որպես ստաժոր-հետազոտող։
- 1984-1986 թթ. - աշխատել է «Ռելե» հայկական արտադրական միավորումում որպես արտադրության տեխնոլոգիական նախապատրաստման միասնական համակարգի բյուրոյի պետ։
- 1986-1988 թթ. - աշխատել է «Ռելե» հայկական արտադրական միավորումում որպես ինժեներ-տեխնոլոգ։
- 1988 թ. - «Дальняя связь» գիտաարտադրական միավորման «Սիրենա» գործարանի 3271-1 սեկտորի վարիչ։
- 1988-1991 թթ. - «Дальняя связь» գիտաարտադրական միավորման «Սիրենա» գործարանի արտադրության ավտոմատացման և մեխանիզացման սեկտորի վարիչ։
- 1991 թ. - «Սիրենա» պետական փոքր ձեռնարկության արտադրության ավտոմատացման և մեխանիզացման սեկտորի վարիչ։
- 1991 թ. - «Սիրենա» պետական փոքր ձեռնարկության արտադրության տեխնոլոգիական բաժնի պետ։
- 1991-1992 թթ. - «Սիրենա» պետական փոքր ձեռնարկության արտադրության գլխավոր ինժեներ։
- 1992 թ. - «Էպրիկոտ» փոքր ձեռնարկության տնօրենի ընդհանուր հարցերով տեղակալ։
- 1992-1993 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի բանկային աշխատանքների ավտոմատացման բաժնի գլխավոր ինժեներ։
- 1993 թ. - ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և համակարգչային տեխնիկայի վարչության գլխավոր ինժեներ։
- 1993-1995 թթ. - «Գոլդ» բաժնետիրական բանկի վարչության նախագահ։
- 1995-2001 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտի հաշվարկային համակարգի զարգացման վարչության պետ։
- 2001-2011 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի աշխատակազմի ղեկավար։
- 2011 թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով[1]։
Ամուսնացած է, ունի երկու դուստր և երեք թոռնիկ։
Նախորդող Անդրանիկ Նորեկյան |
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյան 1 սեպտեմբերի 2011 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |