Jump to content

Օլդրժիխ Վաշիչեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլդրժիխ Վաշիչեկ
չեխ․՝ Oldřich Alfons Vašíček
Ծնվել է1942
Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[1]
Քաղաքացիություն Չեխիա և  ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս և տնտեսագետ
Գործունեության ոլորտՄաթեմատիկական ֆինանսներ և Vasicek model?
Ալմա մատերՊրահայի Կարլի համալսարան և Չեխիայի տեխնիկական համալսարան
Տիրապետում է լեզուներինչեխերեն
Պարգևներ

Օլդրժիխ Ալֆոնս Վաշիչեկ (չեխ․՝ Oldřich Alfons Vašíček, 1942, Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[1]), չեխ մաթեմատիկոս և քանակական վերլուծաբան[2]ով առավել հայտնի է[3], տոկոսադրույքների և վարկային մոդելավորման ոլորտում իր նորարարական աշխատանքով, մասնավորապես՝ իր անունը կրող Վաշիչեկի մոդելով և KMV մոդելով:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաշիչեկը[2] 1964 թվականին ստացել է մաթեմատիկայի մագիստրոսի կոչում Չեխիայի տեխնիկական համալսարանում, իսկ չորս տարի անց՝ հավանականությունների տեսության դոկտորի աստիճան Կառլի համալսարանում։ 1968 թվականին Խորհրդային Միության՝ Չեխոսլովակիա ներխուժումից հետո նա արտագաղթել է Ամերիկա, հաստատվել Սան Ֆրանցիսկոյում և 1969 թվականի հունվարին աշխատանքի անցել «Wells Fargo» բանկի կառավարման գիտության բաժնում։

1970 թվականին «Wells Fargo»-ն հովանավորեց մի համաժողով, որին մասնակցում էին Ֆիշեր Բլեքը և Մայրոն Շոուլզը, ովքեր հենց նոր էին սկսել լրջորեն մտորել բաժնետոմսերի օպցիոնների գնահատման խնդրի շուրջ: Իհարկե, նրանց հոդվածն այդ թեմայով, որի հրապարակումը համընկավ Ռոբերտ Ք. Մերթոնի համապատասխան աշխատության հետ, երեք տարի անց հեղաշրջում կատարեց ֆինանսական էկոնոմիկայի ոլորտում: Նույնիսկ 1970 թվականի համաժողովին հնչած նրանց նախնական մտքերը ոգևորեցին Վաշիչեկին, ով շուտով հարակից հարցերի ուսումնասիրությունը դարձրեց իր կյանքի գործը:

Վաշիչեկի սեփական բեկումնային հոդվածը՝ «Ժամկետային կառուցվածքի հավասարակշռության բնութագիրը» (An equilibrium characterization of the term structure)[3], որը նկարագրում է եկամտաբերության կորի դինամիկան, լույս է տեսել 1977 թվականին «Journal of Financial Economics» ամսագրում։ Նրա կողմից նկարագրված միջինին վերադարձող կարճաժամկետ դրույքաչափի մոդելը հանրահայտ է որպես Վաշիչեկի մոդել։

Ի նշան վերոհիշյալ հոդվածի և հետագա աշխատանքների ճանաչման՝ Ֆինանսական ինժեներների միջազգային ասոցիացիան (IAFE) 2004 թվականին Վաշիչեկին հռչակեց «Տարվա ֆինանսական ինժեներ» (IAFE/Sungard Financial Engineer of the Year): Վաշիչեկը ստացել է նաև «Risk» ամսագրի «Lifetime Achievement» (Կյանքի ձեռքբերում) մրցանակը[2]: Նա ընդգրկվել է «Derivatives Strategy», «Fixed Income Analysts Society» և «Risk Magazine» փառքի սրահներում: Նրա 1987 թվականի «Վարկային պորտֆելի կորստի հավանականությունը» (Probability of Loss on Loan Portfolio)[4] հոդվածը ներառվել է «Derivatives Pricing: The Classic Collection» գրքում, որտեղ ընտրված են քանակական ֆինանսների վերաբերյալ «19 ամենաազդեցիկ հոդվածները»[5]:

1989 թվականին Սթիվեն Քիլհոֆերը, Ջոն ՄաքՔուաունը և Օլդրժիխ Վաշիչեկը հիմնադրեցին «KMV» ընկերությունը։ 2002 թվականին երեք ձեռնարկատերերը ընկերությունը վաճառեցին «Moody's»-ին 210 միլիոն դոլարով[6]։ 2007 թվականին «Moody's KMV»-ն վերանվանվեց «Moody's Analytics»[7]։

Վաշիչեկը նվագում է ֆլեյտա և վինդսերֆինգի մեծ սիրահար է: Նա ունի երեք որդի, որոնցից մեկը սցենարիստ Ջոն Վաշիչեկն է:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 RNDr. Ing. Oldřich VašíčekNeuron Foundation for the Support of Science.
  2. 1 2 3 Lifetime Achievement Award: Oldrich Alfons Vasicek, risk.net
  3. 1 2 Vasicek, O. (1977). «An equilibrium characterization of the term structure». Journal of Financial Economics. 5 (2): 177–188. doi:10.1016/0304-405X(77)90016-2.
  4. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012-05-12-ին. Վերցված է 2011-10-19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. Edited by Peter Carr, Head of Quantitative Financial Research at Bloomberg; 9781904339335.
  6. Moody's Corporation to Acquire KMV (press release, 11 February 2002) (copy on sec.gov)
  7. Moody’s Corporation Announces New Business Unit Structure (August 7, 2007)