Օլգա Օրբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Օրբան
հունգ.՝ Szabóné Orbán Olga
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 9, 1938(1938-10-09)
ԾննդավայրԿլուժ-Նապոկա, Ռումինիա
Մահացել էհունվարի 5, 2022(2022-01-05)[1] (83 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիա
Քաղաքացիություն Ռումինիա և  Հունգարիա
Մասնագիտությունսուսերամարտիկ
ԱմուսինSándor Szabó?
 Olga Orban Վիքիպահեստում

Օլգա Սաբո-Օրբան (ռումիներեն՝ Olga Orban, հոկտեմբերի 9, 1938(1938-10-09), Կլուժ-Նապոկա, Ռումինիա - հունվարի 5, 2022(2022-01-05)[1], Բուդապեշտ, Հունգարիա), ռումինացի սուսերամարտիկ, աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի մեդալակիր։ Օլգան ամուսնացել է ռումինացի ջրագնդորդ Ալեքսանդր Սաբոյի (ռումիներեն՝ Alexandru Szabo) հետ և կրել նրա ազգանունը[2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Օրբանը 1960 թվականին

Օլգան ծնվել է Կլուժ-Նապոկա քաղաքում։ Սկզբում զբաղվել է մարմնամարզությամբ, հետո անցել սուսերամարտի[5][6][7][8]։

1956 թվականին Մելբուրնի Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ է նվաճել անհատական մրցաշարում։ 1960 թվականին Հռոմի Օլիմպիական խաղերում 5-րդն է եղել թե՛ անհատական, թե՛ թիմային առաջնություններում։

1961 թվականին դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 1962 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն անհատական առաջնությունում։

1964 թվականին մասնակցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերին, սակայն այնտեղ անհատական առաջնությունում զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ թիմայիում՝ 5-րդ տեղը։ 1965 թվականին աշխարհի առաջնությունում նվաճել է երկու արծաթե մեդալ, իսկ 1967 թվականի աշխարհի առաջնությունում՝ մեկ բրոնզե մեդալ։

1968 թվականին Մեխիկոյի Օլիմպիական խաղերի թիմային առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ անհատական մրցումներում զբաղեցրել է 9-րդ տեղը։

1969 թվականին կրկին դարձել է աշխարհի չեմպիոն։ 1970 թվականի աշխարհի առաջնությունում նա նվաճել է արծաթե և բրոնզե մեդալներ։ 1972 թվականի Մյունխենի օլիմպիական խաղերի թիմային առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։

Սպորտից հեռանալուց հետո Օրբանը դարձել է սուսերամարտի մարզիչ։ 1990 թվականին նա ամուսնու հետ տեղափոխվել է Հունգարիա, իսկ ավելի ուշ աշխատել Բուդապեշտի Հոնվեդ մարզական ակումբում[7][8]։

Մահացել է 2022 թվականի հունվարի 5-ին[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Búcsú a kolozsvári vívás nagyasszonyától, Szabó-Orbán Olgától, Szabadság, 2022. január 7.
  2. «Olympics Statistics: Olga Orban-Szabo». databaseolympics.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 19-ին.
  3. «Olga Orban-Szabo Olympic Results». sports-reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 19-ին.
  4. Egyetemes magyar sport – Lapozgató (53.) – 2013. december 30., hétfő – Háromszék, független napilap Sepsiszentgyörgy. 3szek.ro. Retrieved on 1 October 2016.
  5. Daniel Remeș (2014 թ․ սեպտեմբերի 16). «Olga Szabo Orban: Marele meu regret este faptul că nu am câștigat o medalie de aur la Jocurile Olimpice!» (ռումիներեն). Romanian Fencing Federation.
  6. Killyéni, András, ed. (2011), Szabó-Orbán Olga: a lány, aki meghódította a világot (PDF) (հունգարերեն), Cluj-Napoca, ISBN 978-973-0-11215-3{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. 7,0 7,1 Olga Orban. Romanian Olympic Committee
  8. 8,0 8,1 Nicu, Alexe, ed. (2002), «Federația Română de Scrimă», Educaţiei Fizice și Sportului din România (PDF) (ռումիներեն), vol. 1, Bucharest: Aramis, էջ 1054, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 4-ին, Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին
  9. A murit prima medaliată olimpică şi prima campioană mondială a scrimei româneşti (ro)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ольга Орбан – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Օրբան» հոդվածին։