Օլգա Իվանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Իվանովա
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 6, 1945(1945-06-06) (78 տարեկան)

Օլգա Իվանովա (ռուս.՝ О́льга Я́ковлевна Ивано́ва, հունիսի 6, 1945(1945-06-06)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1968) և ԽՍՀՄ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիային կից որակավորման բարձրացման ֆակուլտետը (1989)։ 1968 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Պատմական գիտությունների թեկնածու։ Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն և արաբերեն լեզուներին։

  • 1992-1995 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ միջազգային հումանիտար և մշակութային համագործակցության դեպարտամենտի բաժնի վարիչ։
  • 1995-1999 թվականներին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության խորհրդական Փարիզում (Ֆրանսիա
  • 1999-2000 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային կապերի և գործերի դեպարտամենտի ավագ խորհրդական։
  • 2002 թվականի մայիսիսից-2004 թվականի փետրվարը՝ ՌԴ ԱԳՆ Պատմա-փաստագրական դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2004 թվականի փետրվարի 12-ից[1] 2011 թվականի ապրիլի 20-ը[2] Մավրիկիոսի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

2011 թվականից անցել է թոշակի։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպան (2008 թվականի դեկտեմբերի 17)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 12.02.2004 № 189 «О назначении Ивановой О. Я. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Маврикий»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 20.04.2011 № 475 «О Ивановой О. Я.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 17.12.2008 № 1788 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]