Օլգա Բարդինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օլգա Բարդինա
Ծնվել էդեկտեմբերի 23, 1932(1932-12-23)[1]
Կարշի, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մահացել է2001[2]
ԳերեզմանShcherbinskoye cemetery
Մասնագիտությունօպերային երգչուհի և երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՏաշքենդի Ա. Նավոյի անվան ակադեմիական մեծ թատրոն, Բաշկորտոստանի օպերայի և բալետի պետական թատրոն և Սարատովի օպերայի և բալետի ակադեմիական թատրոն
ԿրթությունՈւզբեկստանի ազգային համալսարան և Ուզբեկստանի պետական կոնսերվատորիա
Պարգևներ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Օլգա Վասիլևնա Բարդինա (ռուս.՝ О́льга Васи́льевна Ба́рдина, դեկտեմբերի 23, 1932(1932-12-23)[1], Կարշի, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - 2001[2]), խորհրդային ռուսական օպերային և կամերայի երգչուհի (լիրիկո-դրամատիկական սոպրանո ), ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1978)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Բարդինան ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 23-ին Բեկ-Բուդի քաղաքում (այժմ` Կարշի, Ուզբեկստան[4]): 1954 թվականին ավարտել է Տաշքենդի Միջինասիական պետական համալսարանի պատմական ֆակուլտետը (այժմ` Ուզբեկստանի ազգային համալսարան), 1959 թվականին Տաշքենդի կոնսերվատորիան (այժմ` Ուզբեկստանի պետական կոնսերվատորիա) Ե. Վ. Ռոդոմսկու երգեցողության դասարանը։ 1959-1962 թվականներին եղել է Տաշքենդի Ա. Նավոյի անվան օպերայի և բալետի թատրոնի, այնուհետև Ուֆայի Բաշկորտոստանի օպերայի և բալետի պետական թատրոնի մեներգչուհի[5]։ 1962-1983 թվականներին եղել է Սարատովի Ն. Գ. Չերնիշևսկու անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ Նրա երգացանկում 40-ից ավել դերերգեր կան։ 1984 թվականից ՌՍՖՍՀ Պետական հյուրախաղային-համերգային «Ռոսկոնցերտ»[6] միավորման (Մոսկվա) (այժմ` Դաշնային պետական բյուջետային մշակութային հիմնարկ` «Ռոսկոնցերտ») մեներգչուհի էր։ Բացի դասական ստեղծագործություններից կատարում է նաև հնագույն ռուսական երգեր և ռոմանսներ[7]։

Հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում և արտասահմանում, ձայնագրվել ձայնասկավառակների վրա։ Օլգա Բարդինան մահացել է 2001 թվականին։ Թաղված է Մոսկվայի Շչերբինյան գերեզմանատանը, գերեզմանի վրա տեղադրված է հուշարձան։

Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гейлиг М., Ольга Бардина // «СМ», 1970, No 3;
  • Гейлиг М., До самой сути // «Театральная жизнь», 1979, No 4.
  • Белов Е. Гостья из Саратова // Коммуна. Воронеж. 1969. 27 февраля.
  • Ольга Бардина // Рабочий путь, Смоленск. 1971. 16 июня.
  • В гостях у сибиряков // Коммунист. Саратов. 1972. 4 марта.
  • Володин В. И любовь к романсу // Черномор. здравница. Сочи. 1974. 12 июня.
  • Искусство сближает людей // Коммунист. Саратов. 1974. 30 ноября.
  • «Хочется работать лучше…» // Коммунист. Саратов. 1974. 25 августа.
  • Златорунский В. Талант и мастерство // Тюмен. правда. 1976. 31 июля.
  • Поет Ольга Бардина // Коммунист. Саратов. 1977. 30 ноября.
  • Бражник М. Гостья Уфы — Ольга Бардина // Веч. Уфа. 1978. 6 апреля.
  • Каждый выход — праздник // Коммунист. Саратов. 1978. 26 марта.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]