Օլգա Ավիլովա
Օլգա Ավիլովա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1918 Բեժիցա, Q4097557?, Օրյոլի նահանգ, Մոսկվայի մարզ, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | դեկտեմբերի 27, 2009 (91 տարեկան) Կիև, Ուկրաինա |
Գերեզման | Berkowezky cemetery |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | բժիշկ, վիրաբույժ և համալսարանի պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Կիևի բժշկական համալսարան |
Գործունեության ոլորտ | Վիրաբուժություն, կրծքային վիրաբուժություն և թոքաբանություն |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Ալմա մատեր | Սմոլենսկի պետական բժշկական համալսարան (1941) |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1974) |
Գիտական ղեկավար | Նիկոլայ Ամոսով |
Եղել է գիտական ղեկավար | Q30959075?, Q20088083? և Q12120532? |
Հայտնի աշակերտներ | Q30959075?, Q20088083? և Q12120532? |
Պարգևներ | Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Ուկարինայի վաստակավոր բժիշկ Լենինյան մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ Ուկրաինայի գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ և Ուկրաինական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ |
Օլգա Մատվեևնա Ավիլովա (ռուս.՝ Ольга Матвеевна Авилова[1], սեպտեմբերի 10, 1918, Բեժիցա, Q4097557?, Օրյոլի նահանգ, Մոսկվայի մարզ, Խորհրդային Ռուսաստան - դեկտեմբերի 27, 2009, Կիև, Ուկրաինա), խորհրդային և ուկրաինացի վիրաբույժ, քրոնիկական վիրաբուժության և թոքաբանության բնագավառի բժիշկ-գիտնական, մանկավարժ, բժշկական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1975), Բժիշկների կատարելագործման Կիևի բժշկական ինստիտուտի թոքաբանության ամբիոնի վարիչ (1975-1988)[2]: ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1974) [3], Ուկրաինական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1982), Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր բժիշկ (1962 ): Հայրենական պատերազմի մասնակից:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլգա Ավիլովան ծնվել է 1918 թվականին Բեժիցայում: 1941 թվականին ավարտել է Սմոլենսկի բժշկական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական պատերազմին: Որպես վիրաբույժ աշխատել է գործող բանակի շարքերում, այնուհետև եղել է Բրյանսկի մարզային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ: 1957 թվականից եղել է Կիևի բժշկական համալսարանի բաժնի վարիչ: 1974 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Резекция и пластика бронхов и медиастинальной трахеи» թեմայով: Եղել է ակադեմիկոս Նիկոլայ Ամոսովի ուսանողը:
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլգա Ավիլովայի ղեկավարությամբ ստեղծվել է անհետաձգելի օգնության ծառայություն կրծքի վնասվածք ստացած, ինքնաբուխ կրծքի օդահավաքի, շնչառական համակարգի օտար մարմինների և կերակրափողի խնդիրներ ունեցողների համար: Պոլիտրավմայի բաժանմունքի նախաձեռնողն է:
Շուրջ 300 գիտական աշխատանքների, այդ թվում՝ 2 մենագրության հեղինակ է, գյուտարար, արտոնագրերի սեփականատեր (մասնավորապես՝ «Կերակրափողի և բրոնխների արտաշնչական ստենոզների բուժման մեթոդը»):
Օլգա Ավիլովայի ղեկավարությամբ պաշտպանվել են 1 դոկտորական և 19 թեկնածուական ատենախոսություններ:
Ընտրյալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Чресплевральные резекции при опухолях пищевода и кардии (1960)
- Резекция и пластика бронхов и медиастинальной трахеи (1971)
- Тораскопия в неотложной грудной хирургии (1986)
- Хронические свищи пищевода (1987)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Этот день в истории : 10 сентября : 95 лет со дня рождения Ольги Матвеевны Авиловой» (ռուսերեն)։ Новости Укринформ։ 2013-09-10։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-15-ին։ Վերցված է 2017-06-15
- ↑ Ныне Национальная медицинская академия последипломного образования имени П. Л. Шупика.
- ↑ Ленинская премия за разработку пластических операций на трахее.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Авилова Ольга Матвеевна
- Ольга Матвеевна Авилова (к 80-летию со дня рождения) // Клінічна хірургія. - 1998. - № 9-10. - С. 105-106.
|
- Սեպտեմբերի 10 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Դեկտեմբերի 27 մահեր
- 2009 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Պրոֆեսորներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Սմոլենսկի բուհերի շրջանավարտներ
- ՈւԽՍՀ վաստակավոր բժիշկներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Ռուս վիրաբույժներ