Օթրիս լեռ
Օթրիս լեռ | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռնաշղթա և լեռ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Phthiotis Regional Unit? և Stylida Municipality? |
Մասն է | Հունական դիցաբանություն |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1726 մետր |
Օթրիս (հուն․՝ όρος Όθρυς - oros Othrys, also Όθρη - Othri), լեռ Կենտրոնական Հունաստանում, Ֆիտիոտիսի հյուսիսարևելյան մասում և Մագնեսիայի հարավային մասում։ Ամենաբարձր կետը՝ Գերակովունին, տեղակայված Ֆիտիոտիսի և Մագնեսայի սահմանին, գտնվում է ծովի մակարդակիցից 1726 մետր բարձրության վրա [2]։ Բնակչության խտությունը լեռներում ցածր է, կան մի քանի փոքրիկ գյուղեր, ներառյալ Անավրան՝ հյուսիսարևելքում, Պալայկերասիան՝ հարավում, և Ներաիդան՝ հարավարևմուտքում։ Երկարությունը աևմուտքից արևելք 35 կիլոմետր է, իսկ լայնությունը հյուսիսից հարավ 25 կիլոմետր։ Պագասետիկոս ծովածոցը գտնվում է հյուսիսարևելքում, և Մալիակոս ծովածոցը գտնվում է հարավում։ Գերակովունի գագաթը գտնվում է 19 կիլոմետր Ալմիրոսից հարավ, 27 կիլոմետր հարավարևելք Լամիայից և 44 կիլոմետր հարավարևմուտք Վոլոսից։ Լեռան վերին հատվածները ժայռոտ են, իսկ ստորին հատվածներում կան անտառներ։ Ամբողջական տարածքը նաև անտառատափաստանային շրջան է։ Ապարի հիմնական աղբյուրը օֆիոլիթն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականաի փետրվարի 5ին, Լոքհիդ ընկերության Լոքիդ C-130H ինքնքթիռը բախվեց լեռանը, որի արդյունքում մահացան 63 մարդ։
Առասպելաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունական առասպելաբանության մեջ Օթրիս լեռր Կռոնոսի և այլ Տիտանների հենակետն էր տասնամյա պատերազմի ժամանակ Օլիմպոսի աստվածների հետ հայտնի որպես Տիտանների ճակատամարտ։ Այն նաև ավագ սերնդի աստվածների՝ Հեստիայի, Դեմետրայի, Հերայի, Հադեսի և Պոսեյդոնի։ Այն հարձակման ենթարկվեց Օլիմպոսցիների կողմից, որոնց ղեկավարում էր Կռոնոսի որդի Զևսը։ Զևսը հետագայում գահըկեց արեց իր հորը և ստանձնեց ամբողջ երկնքի և երկրի իշխանությունը։
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Օթրիս լեռ» անունով նավն՝ անվանվել է այս լեռան անունով։
- Օթրիսը՝ Կարսերիի արտաքին հարթության առաջին մակարդակն է է, Փլեյնսքեյփ արշավի կարրգավորումներում "Dungeons & Dragons" խաղի համար։
- Ռիք Ռիորդանի սերիաներում՝ Պերսի Ջեքսոնն ու օլիմպիականները, Օթրիս լեռը տեղափոխվել է Մարին շրջան, Կալիֆոռնիա Թամալփաիս լեռ, և և մասնակցում է պատմության մեջ, որպես ուրվական ամրոց, որը դանդաղ, բայց վստահորեն դառնում է ամուր, ինչպես որ Տիտաններն են ձեռք բերում ուժ։ Տիտան Ատլասը բանտարկված էր լեռան գագաթին՝ պահելու երկինքը, նորից երրորդ գրքում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Oreivatein.com
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Minerals database
- Minerals database
- Structural Pertology of Plagioclase Peridotites in the West Othris
- http://www.mylona.gr/othris.htm
|