Օթելլոյի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարժանություն

Famagusta 01-2017 img26 city walls Othello Tower.jpg

Օթելլոյի ամրոց (հուն․՝ Πύργος του Oθέλλου, թուրքերեն՝ Othello Kalesi), հայտնի է նաև Օթելլոյի աշտարակ անվանումով, ամրոց Կիպրոսի Ֆամագուստա նավահանգստային քաղաքի մերձակայքում։ Կառուցել են Լուսինյանները 14-րդ դարում, հետագայում՝ Վենետիկյան Հանրապետության տիրապետության շրջանում, նորացվել է։ Ամրոցի ներկայիս անվանումն առնչվում է Շեքսպիրի Օթելլո ողբերգությանը[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սբ. Մարկոսի առյուծի փորագրվածքը ամրոցի դարպասի վերևում
Ամրոցի հատակագիծը. 1918

Ամրոցը 14-րդ դարում կառուցել են Կիպրոսում իշխող Լուսինյանները՝ նավահանգիստը թշնամական հնարավոր հարձակումներից պաշտպանելու նպատակով։ Այն ծառայել է նաև որպես Ֆամագուստա քաղաքի գլխավոր մուտք, դարպաս։

Այն բանից հետո, երբ Կիպրոսը վաճառվել է Վենետիկի Հանրապետությանը, ամրոցի քառակուսաձև աշտարակները փոխարինվել են շրջանաձև աշտարակներով, որոնք ավելի հարմար էին հրետանի կիրառելու համար։ Հենց այդ ժամանակներում էլ ամրոցի գլխավոր դարպասի վերևում փորագրվել է սբ. Մարկոսի առյուծը, կողքին էլ՝ 1492 թվականին այդ նորամուծությունների իրագործման աշխատանքները ղեկավարած նավապետ Նիկոլո Ֆոսկարիի անունը։ Ենթադրվում է, որ Լեոնարդո դա Վինչին էր դեռ 1481 թվականին խորհուրդ տվել վերակառուցել ամրոցը[1]։ Ամրոցն իր անվանումն ստացել է Շեքսպիրի նշանավոր, հանրահայտ Օթելլո ողբերգությունից, որի գործողությունները ծավալվում են կիպրական նավահանգստային քաղաքում[3]։

1900 թվականին ամրոցի խրամի ջուրը դուրս են մղել՝ մալարիայի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով[4]։

2014 թվականին սկսվել է ամրոցի վերակառուցումը[5], և հանրության առջև դարպասները վերաբացվել են 2015 թվականի հուլիսի 3-ից[6]։

Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցն ունի ամրացված, կլորավուն չորս աշտարակ, դեռ Լուսինյանների օրոք կառուցված սեղանատուն ու հանրակացարան։ Բակում պահպանվել են իսպանացիների, օսմանցիների թողած թնդանոթային արկեր[3]։

Ժամանակակից գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օթելլոյի ամրոցում են ծավալվում 2020 թվականի ապրիլին TEXT Journal of Writing and Writing Courses ամսագրում Դին Քերիսոնի (անգլ.՝ Dean Kerrison) լույս ընծայած 'Green-eyed monster diary' («Կանաչ աչքերով հրեշի օրագիրը») պատմվածքի գործողությունները[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Jessica Lee (February 2015)։ «Famagusta & the Karpas Peninsula»։ Cyprus (անգլերեն) (6th ed.)։ Singapore: Lonely Planet Publications Pty Ltd։ էջ 183։ ISBN 978 1 74220 756 8։ «The tower's name stems from a vague link [...] which has a modest stage note referring to 'a seaport in Cyprus'.»  The note is in Othello, act 2, scene 1.
  2. «North Cyprus Travel Guide | What to do in North Cyprus | Rough Guides»։ www.roughguides.com (անգլերեն)։ Rough Guides։ Վերցված է 18 November 2020 
  3. 3,0 3,1 «Othello's Tower and Citadel»։ cypnet.co.uk։ Վերցված է 3 October 2015 
  4. «Othello Tower and Castle»։ cyprus44.com։ Վերցված է 3 October 2015 
  5. Tsagari Daphne (5 July 2014)։ «"Othello" Castle in Cyprus to be Restored»։ Greek Reporter։ Վերցված է 3 October 2015 
  6. «Othello Tower/Citadel to reopen this week»։ United Nations Development Programme։ 29 June 2015։ Արխիվացված է օրիգինալից 9 October 2020-ին։ Վերցված է 3 October 2015 
  7. Kerrison Dean (April 2020)։ «Green-eyed monster diary»։ TEXT Journal of Writing and Writing Courses։ Vol 24, No 1 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Othello's Tower 3D