Օզոկերիտաբուժություն
Արտաքին տեսք
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Օզոկերիտաբուժություն, ջերմաբուժության նոր մեթոդ, օզոկերիտի օգտագործումը բուժիչ նպատակով։ Առաջին անգամ կիրառվել է ԽՍՀՄ-ում, 1942 թվականին։ Բուժիչ նպատակով օգտագործվում է ջրից և մեխանիկական խառնուրդներից մաքրված, ստանդարտ օզոկերիտ, որը գրգռիչ ազդեցություն չի թողնում մաշկի վրա։ Օզոկերիտն ունի բարձր ջերմատարողություն ու ցածր ջերմահաղորդականություն, որի պատճառով նրա 60-70 °C-ի ապլիկացիաները մաշկի ծածկույթներում այրվածքներ և սրտի բեռնվածության երևույթներ չեն առաջացնում։ Ազդեցության մեխանիզմները, բուժական ցուցումները և հակացուցումները նույնն են, ինչ ջերմաբուժությանը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 525)։ ![]() |