Օզգյուր Օզել
Օզգյուր Օզել | |
![]() | |
Կուսակցություն՝ | Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Ege University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 21, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Մանիսա, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | eczozgurozel.com/index.php |
Ինքնագիր | ![]() |
Օզգյուր Օզել (թուրքերեն՝ Özgür Özel, սեպտեմբերի 21, 1974, Մանիսա, Թուրքիա), թուրք դեղագործ և քաղաքական գործիչ, որը 2023 թվականից Հանրապետական-ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդն է։ Ավելի վաղ՝ 2015-2023 թվականներին, նա Էնգին Ալթայի և Լևենթ Գյոքի հետ համատեղ ղեկավարել է ՀԺԿ-ի պատգամավորական խումբը։
2011 թվականի ընդհանուր ընտրություններից հետո Օզելը խորհրդարանի պատգամավոր էր Մանիսայի ընտրատարածքից և հայտնի է Մանիսա նահանգում հանքափորների իրավունքների պաշտպանության գործում իր ակտիվ գործունեությամբ։ 2024 թվականի փետրվարից զբաղեցնում է Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահի պաշտոնը[2]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օզգյուր Օզելը ծնվել է Մանիսայում 1974 թվականի սեպտեմբերի 21-ին։ Նա բալկանյան թուրքական ընտանիքից է, որը ծագում է Սկոպիեից (Հյուսիսային Մակեդոնիա) և Սալոնիկից (Հունաստան), որտեղ էլ ստացել է իր նախնական կրթությունը: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո նա ընդունվել է Բորնովայի Իզմիրի Անատոլիայի միջնակարգ դպրոց, բայց վերադարձել է Մանիսա՝ ավարտելու միջնակարգ դպրոցը: Ավարտել է Էգեյան համալսարանի դեղագործական ֆակուլտետը[3]։
Դեղագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն ավարտելուց հետո Օզելը 1999 թվականից աշխատել է անկախ դեղագործական պրակտիկայում։ 2001-2007 թվականներին նա եղել է Մանիսայի դեղագործների պալատի գլխավոր քարտուղարը և երկու ժամկետով զբաղեցրել է պալատի նախագահի պաշտոնը: Նույն տարիներին նա նաև զբաղեցրել է Մանիսայի ակադեմիական ասոցիացիաների միության մամուլի քարտուղարի և նախագահի պաշտոնները:
2007 թվականից ի վեր նա երկու ժամկետով զբաղեցրել է Թուրքիայի դեղագործների ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամի, հաշվապահի և գլխավոր քարտուղարի պաշտոնները՝ հանդես գալով բազմաթիվ հայտարարություններով և շնորհանդեսներով 163 տարբեր կոնգրեսներում և համաժողովներում: Օզելը նաև դեղագործների միջազգային ֆեդերացիայի, Եվրամիության դեղագործների խմբի և Դեղագործների Եվրոպական ֆորումի անդամ է[4]։
2007-2011 թվականներին նա մեկ ժամկետով զբաղեցրել է Թուրքիայի դեղագործների ասոցիացիայի գանձապահի պաշտոնը և երկու ժամկետով՝ գլխավոր քարտուղարի պաշտոնը[5]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետական-ժողովրդական կուսակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օզելը 2011 թվականի ընդհանուր ընտրություններում ընտրվել է Մանիսայի ընտրատարածքի պատգամավոր և վերընտրվել 2015 թվականի հունիսին և 2015 թվականի նոյեմբերին: ՀԺԿ-ի խորհրդի անդամ է ընտրվել 2014 թվականի սեպտեմբերին կայացած կուսակցության 18-րդ արտահերթ համագումարում: 25-րդ գումարման խորհրդարանի աշխատանքի սկզբում, որը կարճատև էր, նա 2015 թվականի հունիսի 24-ին ընտրվել է ՀԺԿ պատգամավոր, իսկ 2015 թվականի նոյեմբերին վերընտրվել է 26-րդ գումարման խորհրդարանի աշխատանքի սկզբում, որտեղ աշխատել է Էնգին Ալթայի և Լևենթ Գյոքի հետ[6][7]։ Նա ստանձնել է կարևոր պարտականություններ որպես խորհրդարանի անդամ, ներառյալ աշխատանքը առողջապահության, ընտանիքի, աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովում, ՀԺԿ-ի բանտերի մոնիտորինգի և ստուգման հանձնաժողովում և ՀԺԿ-ի համալսարանների և ուսանողների խնդիրների հետազոտությունների հանձնաժողովում։
2015 թվականին Օզելը աթաթուրքիստական մտքի ասոցիացիայի և Ժամանակակից լրագրողների ասոցիացիայի կողմից արժանացել է «Ուղուր Մումջուի անվան տարվա քաղաքական գործիչ» մրցանակին[8]։
Խորհրդարանի 25-րդ, 26-րդ և 27-րդ գումարումներում նա զբաղեցրել է Հանրապետական-ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) խորհրդարանական խմբի փոխնախագահի պաշտոնը՝ վերահսկելով կուսակցության աշխատանքը խորհրդարանում։ 2015-2023 թվականներին եղել է ՀԺԿ խորհրդարանական խմբի նախագահ:
Աղետ Սոմա հանքավայրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օզելը, Մանիսայում գտնվող ՀԺԿ-ի այլ պատգամավորների հետ միասին, համաշխարհային վերնագրերում հայտնվել է 2014 թվականի մայիսին Սոմա հանքավայրում տեղի ունեցած աղետից հետո, երբ 301 հանքափոր զոհվել է Մանիսա նահանգի Սոմա քաղաքում ածխի հանքի փլուզման հետևանքով: Աղետն առաջացրել է «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) կառավարության լայնածավալ քննադատությունը, քանի որ այն մերժել է Օզելի խորհրդարանական առաջարկը՝ հետաքննելու Սոմայի և այլ հանքարդյունաբերական քաղաքների հանքավայրերում տեղի ունեցած միջադեպերը աղետից ընդամենը երկու ամիս առաջ[9]։ Նրա ելույթները աղետից առաջ և հետո գրավել են ամբողջ երկրի ուշադրությունը[10]։
ՀԺԿ-ի ղեկավարի թեկնածու
[խմբագրել | խմբագրել կոդը]
2023 թվականին Օզելն առաջադրվել է որպես կուսակցության առաջնորդ Հանրապետական-ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) 38-րդ հերթական համագումարում։ Օզելը քննադատել է Քեմալ Քըլըչդարօղլուին ներքին ժողովրդավարությունը ճնշելու համար և հայտարարել, որ կուսակցության առաջնորդը պետք է ընտրվի ժողովրդավարական ճանապարհով[11][12]։ 2023 թվականի նոյեմբերի 5-ին կայացած ՀԺԿ համագումարի երկրորդ փուլում Օզելն ընտրվել է կուսակցության նոր ղեկավար[13]։
Հանրապետական-ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օզելի առաջին փորձությունը որպես առաջնորդ տեղի է ունեցել 2024 թվականին Թուրքիայում կայացած տեղական ընտրություններում, որոնց արդյունքները բնութագրվել են որպես ընդդիմադիր ՀԺԿ-ի «տպավորիչ հաղթանակ»[14], որը, չնայած որևէ ընտրական համաձայնության բացակայությանը, կարողացավ պահպանել մայրաքաղաքի բոլոր քաղաքապետերի պաշտոնները, բացի մեկից, և շահել ևս չորսը: Մասնավորապես, Թուրքիայի խոշորագույն քաղաք Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում կուսակցության թեկնածուներ Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը վերընտրվել են՝ համապատասխանաբար ձայների 51 % և 60 % ճնշող առավելությամբ։ Երկու քաղաքապետերն էլ ստացել են ձայների մեծամասնությունը իրենց համապատասխան քաղաքային խորհուրդներում: ՀԺԿ-ն նաև բազմաթիվ անսպասելի հաղթանակներ է տարել այն տարածքներում, որոնք ԱԶԿ-ի վերահսկողության տակ են եղել նախորդ երկու տասնամյակների ընթացքում, ներառյալ Բուրսան, Բալըքեսիրը, Մանիսան, Քութահյուն, Ադըյամանը, Ամասիան, Քըրըքքալեն, Քիլիսը և Դենիզլին: Կուսակցությանը հաջողվել է նաև հաղթանակ տանել բազմաթիվ նահանգների մի շարք շրջաններում, որոնցից շատերում ձայների գերակշռությունը կազմել է ավելի քան 30 %՝ հօգուտ ՀԺԿ-ի: Ընդհանուր առմամբ, ՀԺԿ-ն հաղթանակ է տարել Թուրքիայի 81 քաղաքներից 35-ում[15]։ Սրանք 1977 թվականից ի վեր առաջին համապետական ընտրություններն էին, որոնցում ՀԺԿ-ն համաժողովրդական քվեարկության արդյունքում գրավել է առաջին տեղը[16]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օզելն ամուսնացած է Դիդեմ Օզելի հետ, նրանք դուստր ունեն։ Օզելը տիրապետում է թուրքերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներին: Նա «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի երկրպագու է[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/ozgur-ozel-1974
- ↑ «12 yılın ardından: Özgür Özel, Sosyalist Enternasyonal'in başkan yardımcısı oldu». Cumhuriyet. 2024 թ․ փետրվարի 25.
- ↑ «Özgür Özel». eczozgurozel.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «özgür özel ÖZGÜR ÖZEL ozgur ozel OZGUR OZEL ozgur ozel biyografisi biyografi». haberler.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Who is Özgür Özel, the new leader of Turkey's main opposition party?». bianet.org (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Özgür Özel Kimdir». internethaber.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Özgür ÖZEL - 28. DÖNEM MANİSA MİLLETVEKİLİ». www.tbmm.gov.tr. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Uğur Mumcu gururu». hurriyet.com.tr. 2015 թ․ հունվարի 27. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Analysis: Gov't ignored warnings, miners paid the bill with their lives - MURAT YETKİN». hurriyetdailynews.com. 2014 թ․ մայիսի 14. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Özgür Özel'in meclisteki Soma konuşması - CNN TÜRK». cnnturk.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Gumrukcu, Tuvan; Altayli, Birsen (2023 թ․ նոյեմբերի 5). «Turkey's main opposition elects Ozgur Ozel as new leader in run-up to local elections». Reuters (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Özgür Özel announces bid to helm Turkish main opposition CHP». Daily Sabah (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Ozgur Ozel becomes new leader of Türkiye's main opposition CHP party». Anadolu Agency. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Turkey's President Recep Tayyip Erdogan suffers an electoral disaster». The Economist. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Seçim 2024». Anadolu Agency. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «BTA:: Meral Aksener Gives up Good Party Leadership following Defeat in Local Elections». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ https://twitter.com/eczozgurozel/status/319920481564258305?t=QqJ2VaNlkGlAYSxMFHyOhg&s=19
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օզգյուր Օզել» հոդվածին։ |
|
- Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության քաղաքական գործիչներ
- Սեպտեմբերի 21 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մանիսա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի թուրք քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի թուրք քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Թուրք սուննի մուսուլմաններ
- Թուրքիայի 24-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի 25-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի 26-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 27-րդ գումարման պատգամավորներ
- Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորներ
- Թուրքիայի ընդդիմության առաջնորդներ
- Թուրքիայի քաղաքական գործիչներ
- Թուրքիայի քաղաքական կուսակցությունների առաջնորդներ