Օզարկ (հեռուստասերիալ)
Օզարկ | |
|---|---|
| Ժանր | հեռուստադրամա և քրեական հեռուստասերիալ |
| Ստեղծող | Բիլ Դյուբյուք |
| Երկիր | |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ջեյսոն Բեյթման |
| Գլխավոր դերերում | Ջեյսոն Բեյթման, Լորա Լիննի, Julia Garner?, Մայքլ Մոսլի, Ջորդանա Սպիրո, Ջեյսոն Բաթլեր Հարներ, Էսայ Մորելաս, Փիթեր Մալլան, Լիզա Էմերի, Սուֆիա Հյուբլից և Ջոզեֆ Սիքորա |
| Պրոդյուսեր | Ջեյսոն Բեյթման, Մարկ Ուիլյամս, Բիլ Դյուբյուք և Քրիս Մանդի |
| Պատմվածքի վայր | Միսսուրի |
| Նկարահանման վայր | Լանիր լիճ |
| Եթերաշրջանների քանակ | 4 |
| Սերիաների քանակ | 44 |
| Էկրաններին է | հուլիսի 21, 2017-ից ապրիլի 29, 2022-ը |
| Հեռուստաալիք | Նեթֆլիքս |
| Ընկերություն | Media Rights Capital և Aggregate Films |
| Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
| Պարգևներ | |
| Առաջադրում | «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ լավագույն դրամատիկական հեռուստասերիալների համար[2] |
«Օզարկ» (անգլ.՝ Ozark), ամերիկյան քրեական դրամա հեռուստասերիալ, որը ստեղծվել է Բիլ Դյուբյուքի[3][4] և Media Rights Capital ընկերության կողմից[5]։ Սերիալում գլխավոր դերը մարմնավորել է Ջեյսոն Բեյթմանը, որը նաև հանդես է եկել գործադիր պրոդյուսերի և ռեժիսորի դերում[6]։ Առաջին եթերաշրջանը թողարկվել է Նեթֆլիքս սթրիմինգային հարթակում 2017 թվականի հուլիսի 21-ին[5][7]։
2017 թվականի օգոստոսի 15-ին սերիալը երկարացվել է 10 սերիաներից բաղկացած երկրորդ եթերաշրջանով[8], որն ամբողջությամբ թողարկվել է 2018 թվականի օգոստոսի 31-ին։ 2018 թվականի հոկտեմբերի 10-ին այն երկարաձգվել է երրորդ եթերաշրջանով, որը ներառել է 10 սերիա[9]։ Եթերաշրջանը թողարկվել է 2020 թվականի մարտի 27-ին[10]։ 2020 թվականի հունիսին լույս է տեսել չորրորդ և վերջին եթերաշրջանը, որը բաղկացած է եղել 14 սերիաներից[11]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինանսական խորհրդատու Մարտի Բըրդը (Ջեյսոն Բեյթման) կնոջ՝ Վենդիի (Լորա Լինի) և երեխաների՝ Շառլոտի (Սոֆիա Հյուբլից) և Ջոնայի (Սքայլար Գերտներ) հետ, Չիկագոյի արվարձանից տեղափոխվում են ամառային հանգստի կենտրոն՝ Միսսուրի նահանգի Օզարկ լճի մոտ գտնվող քաղաք։ Տեղափոխության պատճառն այն է, որ Մարտին լվացել է մեքսիկական նարկոբարոնի փողերը, սակայն պարզվում է, որ նա մաֆիայի պետին խոշոր գումար է պարտք[7][12]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Ջեյսոն Բեյթման | Մարտին «Մարտի» Բըրդ |
| Լորա Լինի | Բենդի Բըրդ |
| Սոֆիա Հյուբլից | Շառլոտ Բըրդ |
| Սքալեր Գերթներ | Ջոնա Բըրդ |
| Ջուլիա Գարներ | Ռութ Լենգմոր |
| Ջորդանա Սփիրո | Ռեյչել Հարիսոն |
| Ջեյսոն Բաթլեր Հարներ | Ռոյ Փեթի |
| Էսայ Մորալես | Կամինո Դել Ռիո |
| Փիթեր Մալան | Ջեյքոբ Սնել |
| Լիզա Էմերի | Դարլին Սնել |
| Ջանեթ Մաքտիր | Հելեն Փիրս |
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Եթերաշրջան | Քննադատների գնահատական | ||
|---|---|---|---|
| Rotten Tomatoes | Metacritic | ||
| 1 | 70% (69 գնահատական) | 66 (29 գնահատական) | |
| 2 | 76% (45 գնահատական) | 59 (14 գնահատական) | |
| 3 | 97% (30 գնահատական) | 77 (11 գնահատական) | |
| Ընդամենը | 81% (144 գնահատական) | 66 (54 գնահատական) | |
«Օզարկ» սերիալն ընդհանուր առմամբ դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից՝ Բեյթմանի ոչ կատակերգական խաղի համար[13][14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fernsehserien.de (գերմ.)
- ↑ https://www.vanityfair.fr/ecrans/article/golden-globes-2023-palmares-complet
- ↑ Johnson, Julie (2016 թ․ մարտի 2). «New Netflix Series 'Ozark' Starring Jason Bateman Slated to Debut in 2017». Inquisitr. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
- ↑ Andreeva, Nellie (2016 թ․ փետրվարի 25). «Netflix Picks Up Jason Bateman's Drama Series 'Ozark' From MRC». Deadline Hollywood. Վերցված է 2016 թ․ փետրվարի 25-ին.
- 1 2 «Netflix Lands Jason Bateman Drama 'Ozark'». The Hollywood Reporter. 2016 թ․ փետրվարի 25. Վերցված է 2016 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Jason Bateman's New Series Goes To Netflix, Will Be Dark Dangerous Drama». Slashfilm. 2016 թ․ փետրվարի 25. Վերցված է 2016 թ․ փետրվարի 25-ին.
- 1 2 «Ozark trailer: Exclusive look at Netflix's gritty, dark new drug trade drama». The Independent. 2017 թ․ մայիսի 25. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Goldberg, Lesley (2017 թ․ օգոստոսի 15). «'Ozark' Renewed for Season 2 at Netflix». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Ausiello, Michael (2018 թ․ հոկտեմբերի 10). «Ozark Renewed for Season 3 at Netflix». TVLine. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ ‘Ozark’: Season 3 Premiere Date & First-Look Photo For Jason Bateman-Laura Linney Netflix Drama
- ↑ Peter White (2020 թ․ հունիսի 30). «'Ozark' Renewed For Supersized Fourth & Final Season By Netflix». Deadline.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Petski, Denise (2016 թ․ հուլիսի 27). «Laura Linney To Star In Jason Bateman's Netflix Drama Series 'Ozark'Ozark». Deadline.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Ozark». Metacritic. Վերցված է 14.04.2020-ին.
- ↑ «Ozark: Season 1». Rotten Tomatoes. Վերցված է 14.04.2020-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
| ||||||||||