Օզան Չոլաքօղլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օզան Չոլաքօղլու
Բնօրինակ անունթուրք.՝ Ozan Çolakoğlu
Ծնվել էսեպտեմբերի 18, 1972(1972-09-18) (47 տարեկան)
Ադանա, Ադանա, Թուրքիա
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, հեղինակ-կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր
Գործիքներդաշնամուր
ԼեյբլHITT Production?
ԿրթությունKadıköy Anadolu Lisesi?
Կայքozancolakoglu.com

Օզան Չոլաքօղլու (թուրք.՝ Ozan Çolakoğlu, սեպտեմբերի 18, 1972(1972-09-18), Ադանա, Ադանա, Թուրքիա), թուրք կոմպոզիտոր, երգերի հեղինակ[1] և երաժշտական պրոդյուսեր: Առավել հայտնի է դարձել որպես Թարքանի պրոդյուսեր և երգերի հեղինակ:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օզան Չոլաքօղլուն ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 18-ին Ադանայում[2]: Ավարտել է Բերքլիի երաժշտական քոլեջը (անգլ.՝ Berklee College of Music)[3]:

Նրա կարիերան սկսվել է 1991 թվականին, երբ հանդիպես Թարքանի հետ: Օզանը վերջինիս համար սկսեց երգեր գրել:

Եվրատեսիլ 2003 երգի մրցույթի ժամանակ հաղթողի՝ Սերթաբ Էրեների «Every Way That I Can» երգի համապրոդյուսերն էր և վերադաշնակողը[4]: Ավելի ուշ՝ Եվրատեսիլ 2009 երգի մրցույթին վերադաշնակել է Հադիսեի «Düm Tek Tek» երգը[5]:

Որպես կոմպոզիտոր հանդես է եկել թուրքական մի շարք ֆիլմերում՝ «Տիեզերական տարր: Դրվագ X», «Քննություն», «Սերը սիրում է պատահականություն»[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ozan Çolakoğlu»։ Яндекс.Музыка։ Վերցված է 2019-05-31 
  2. «Ozan Çolakoğlu Kimdir ? - Ozan Çolakoğlu Hayatı ve Biyografisi»։ www.haberler.com։ Վերցված է 2019-05-31 
  3. «12 dev müzisyen» (թուրքերեն)։ Hürriyet։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2013-05-03 
  4. «Sertab – Every Way That I Can» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 2013-05-03 
  5. «Hadise – Düm Tek Tek» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 2013-05-03 
  6. «Ozan Colakoglu» (անգլերեն)։ Internet Movie Database։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2013-05-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]