Օդ (դեպարտամենտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Օդ (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Օդ
Aude
Դրոշ Զինանշան
Drapeau fr département Aude.svg
Blason11.PNG
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Կարգավիճակ Դեպարտեման
Մտնում է Լանգեդոկ-Ռուսիլյոն
Ներառում է Կարկասոն, Լիմու, Նարբոննա և Montréal
Վարչկենտրոն Կարկասոն
Ամենաբարձր կետ Pic de Madrès
Բնակչություն (2009) 353 980
Խտություն 58
Տարածք 6 139 կմ²
Département 11 in France.svg
Հիմնադրված է մարտի 4, 1790 թ.
Սահմանում է Արյեժ, Արևելյան Պիրենեյներ, Վերին Գարոն, Թարն և Էրո
Ժամային գոտի CET (UTC+1)
ISO 3166-2 կոդ FR-11
Անվանված է Aude
Կոորդինատներ: 43°5′ հս․ լ. 2°25′ ավ. ե. / 43.083° հս․. լ. 2.417° ավ. ե. / 43.083; 2.417
http://www.cg11.fr/conseil-general/fonctionnement/index.html

Օդ (ֆր․` Aude), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավում, անունն ստացել է գետից։ Նախկինում եղել է Լանգեդոկ գավառի մաս։ Գտնվում է Միջերկրական ծովի և Պիրենեյան լեռների միջև։
Օդը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1790 թվականի մարտին կազմավորված առաջին 83 դեպարտամենտներից մեկն է։

  • Օդ դեպարտամենտի կարգային թիվն է` 11։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոտավելցի մարդու գանգը

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպարտամենտի տարածքում հայտնաբերվել են նախամարդու հետքեր՝ կացնի և գործիքների նմանվող իրերի տեսքով։ Ամենահետաքրքիր հայտնաբերությունը, սակայն, եղել է Տոտավելի մոտ Անրի դը Լյումլեի գտած գանգը[1] Սա ևրոպայում հայտնի ամենահին գանգն է և թվագրվում է մեզնից 450 000 տարի առաջվա թվականով։ Հավանական է, որ տոտավելցի մարդն ապրել է այս ամբողջ տարածաշրջանում։

Հռոմի ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեացիները Դոմիցիոս Ահենոբարբոսի գլխավորությամբ մ.թ. 118 թվականին հիմնավորվեցին այստեղ։ Տեղանքն ուներ կարևոր ռազմավարական նշանակություն, քանի որ գտնվում էր Հին Հռովմի երկու՝ աքվիտանական և դոմիցիանական ճանապարհների հատման տեղում, ինչպես նաև, կարևոր էր ծովին մոտ և Օդ գետի ակունքում գտնվելը։
Համարյա երկու հարյուրամյակների ընթացքում այստեղ տիրում էր խաղաղությունը և տնտեսական վերելքը։

435 թ. երկիր ներխուժեցին վեստգոթերը, այն ժամանակ, երբ Փլավիոս Էցիոսն զբաղված էր Գալիայից ներս թափանցած ավազակ բագաուդներին ճնշելով։ 507 թ. Քլոդվիգ I-ի հաղթանակը թույլ տվեց, որ նվաճի Թուլուզը և Աքվիտանիան։ Սակայն նա չկարողացավ վերանվաճել Օդի տարածքը, որը մնացել էր վեստգոթերի ձեռքերին, շնորհիվ օստգոթերի թագավորի օգնության, ում զորքերը 508 թ. ջախջախեցին Քլոդվիգի որդուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Discovery made in July 1971 Տե'ս Տոտավելի կայքը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]