Օդրի Տոտու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օդրի Տատուից)
Օդրի Տոտու
ֆր.՝ Audrey Tautou
Օդրի Տոտուն 2006 թ.-ի Կաննի կինոփառատոնին
Հասակը160 սմ[1]
Ծնվել էօգոստոսի 9, 1976 (47 տարեկան)[1]
ԾննդավայրԲոմոն, {{{2}}} Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի կաթոլիկ ինստիտուտ և Ֆլորան դասընթացներ[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգություն{{{2}}} Ֆրանսիա
Կրոնկաթոլիկություն
ՄասնագիտությունԴերասանուհի[1]
Ակտիվ շրջան1992–այժմ[1]
ԺանրերԴրամա,
Մելոդրամա[1]
Ընտրանի"Ճակատագրական գեղեցկուհին",
"Դա Վինչիի ծածկագիրը"
Համատեղ ապրող(ներ)Մատյե Շեդիդ[3]
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0851582
ԿինոՊոիսկID 433

Օդրի Տոտու (ֆր.՝ Audrey Tautou, օգոստոսի 9, 1976(1976-08-09)[5][6][7][…], Beaumont, Պյուի-դը-Դոմ, Օվերն, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի կինոդերասանուհի և մոդել։ Առաջին անգամ հեռուստադիտողին երևացել է 18 տարեկանում։ Դրանից անմիջապես հետո նա ստացավ «Ցեզար» մրցանակը։ Հետագայում նա էկրան բարձրացավ 1999 և 2000 թվականներին։ Տոտուն մեծ ճանաչում ձեռք բերեց «Ամելի» ֆիլմից հետո, որը նկարահանվել է 2001 թվականին։ Սրանից հետո նա մեծ արագությամբ կառուցեց իր կարիերան։ Հանդիսատեսին հայտնի է «Ամելի» (2001), «Դա Վինչիի ծածկագիրը» (2006), «Կոկո դը Շանել» (2009) և «Քնքշություն» (2011) ֆիլմերից։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդրին ծնվել է Բոմոնում և մեծացել է Մոնտլուքոնում։ Հայրը եղել է ատամնաբույժ, իսկ մայրը ուսուցչուհի։ Տոտուն դեռ փոքրուց է ցանկացել դառնալ դերասանուհի, այդ իսկ պատճառով նրա ծնողները նրան տարել են դերասանական պարապմունքների։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-2000 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Օդրին մասնակցեց «Նոր աստղեր» մրցույթին և հաղթեց՝ ստանալով «Լավագույն երիտասարդ դերասանուհի» մրցանակը։ Թոնի Մարշալը «Ցեզար» մրցանակաբաշխությանը Օդրիին հանձնեց մրցանակ՝ «Գեղեցկուհի Վեներայի համալսարանը» ֆիլմի համար։ 2000 թվականին Տոտուն արժանացավ «Ամենախոստումնալից երիտասարդ դերասանուհի» մրցանակին։

2000-2010 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Օդրին հասավ հաջողության խաղալով ռոմանտիկ կատակերգությունում՝ «Ամելի» ֆիլմում (Ֆրանսիական անվանումը « Le Fabuleux Destin d'Amélie Poulain»), որի ռեժիսորն է Ժան-Պիեռ Ժենեն։ Ֆիլմը արագ ճանաչում ձեռք բերեց և գնահատվեց։ «Ամելի» ֆիլմը ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ։

2002 թվականին նա նկարահանվել է «Կեղտոտ հմայքներ» բրիտանական ֆիլմում, որի ռեժիսորն է Սթիվեն Ֆրիրզը։ 2004 թվականին նա խաղացել է «Շատ երկար ներգրավվածություն» ռոմանտիկ, պատերազմական ֆիլմում, որի ռեժիսորն է Ժան Պիեռ Ժենուտը։

2010 թվականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդրի Տոտուն 2012 թվականի Կաննի մրցանակաբաշխությանը

Օդրի Տոտուն նկարահանվել է մի ֆիլմում, որտեղ նա մարմնավորում է նորաձևության թագուհի համարվող Կոկո Շանելին։ Ֆիլմի ռեժիսորն է Աննա Ֆոնտաինը։ Այն էկրան է բարձրացել 2009 թվականի ապրիլի 22-ին Ֆրանսիայում։ Ֆիլմի հիմքում ընկած է Էդմոն Շառլ-Ռուխի «L’Irrégulière» գիրքը։ Այն բանի փոխարեն, որ «Կոկո դը Շանել» ֆիլմը հեռարձակվեր Ամերիկայի Միացյալ Նահանգներում « Warner Bros. Pictures» ընկերության կողմից, ֆիլմով զբաղվեց « Sony Pictures Classics» ընկերությունը։ Ֆիլմի ցուցադրումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում արժեց 6 մլն. ամերիկյան դոլար։

Մոդելի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդրի Տոտուն սկսեց իր մոդելային կարիերան շատ վաղ հասակից՝ մասնակցելով մոդելային դասընթացների և միջոցառումների։ Դրա շնորհիվ նրա նկարները հայտնվեցին հայտնի ամսագրերի շապիկներին, որոնց թվին Vogue, Bazar, Elle, Harpers և այլն։

Տոտուն 2009 թվականին ստացավ Շանել №5-ի հաջորդ գլխավոր մոդելը, փոխարինելով Նիկոլ Քիդմանին։ Գովազդի և ֆիլմի հեռարձակումների տարեթվերը համընկան (2009)։ Նա դարձավ այնպիսի ակցիաների դեմքը, ինչպիսիք էին՝ L'Oreal, Montblanc և շատ ուրիշ ակցիաներ։

Օդրի Տոտուն տարիներ շարունակ հայտարարվել է, որպես «Տարվա նորաձևություն», քանի որ հայտնվել էր տարբեր բնագավառների ամսագրերի շապիկներին (հիմնականում՝ նորաձևության, գեղեկցության և մշակութային թեմաների ամսագրեր)։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոտուն սովորել է Փարիզի կաթոլիկական ինստիտուտում։ Երբ նա սովորում էր ինստիտուտում հայտարարեց, որ նա «կեղծ» կաթոլիկ է։ Տոտուն ասում է, որ նրա ապագան Ֆրանսիայում է, որ նա պետք է իր ապագան կառուցի հենց Ֆրանսիայում, այլ ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Նա իր հարցազրույցներից մեկում նշել է հետևյալը. «Ես օրվա վերջում ֆրանսուհի դերասան եմ։ Ես չեմ ասում, թե երբեք չեմ նկարահանվի անգլերեն լեզվով, բայց իմ տունը իմ համայնքն է, իմ կարիերան արմատավորված է այստեղ՝ Ֆրանսիայում, ես երբեք չեմ տեղափոխվի Լոս-Անջելես»։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1992 – Ժյուլիի Լեսկո Julie Lescaut Տրեյսի Սերիալ,
Մարտական,
Քրեական
Ալան Վերմուս
Դանիել Ժանեու
Ժոզե Դայան
Վերոնիկ Ժենե,
Ջենիֆեր Լորե,
Ալեքսիս Դեսո,
Մուս Դիուֆ,
Ժոզեֆին Սեր
1992 – 2005 Կորդիե` կարգուկանոնի պահապաններ Les Cordier, juge et flic Լեա Սերիալ,
Քրեական
Պոլ Պլանշոն
Ժիլ Բեա
Ալեն Բոնո
Պեր Մոնդի,
Բրունո Մադինե,
Անտոնելա Լուալդի,
Julien Chatelet,
Շարլոթ Վալանդրե
1996 Թիրախի սիրտը Coeur de cible Լորան Էյնեմանն Ֆրանսիս Յուսթեր,
Մարիանն Բասլե,
Հոսե Գարսիա,
Ժան-Իվ Բերտելուտ,
Ալադին Ռայբել
1997 Ճշմարտությունը լուրջ թերություն է La vérité est un vilain défaut օպերատոր Ժան-Պոլ Սալոմ Սեմ Կարմանն,
Ֆիլիփին Լերուա-Բոլյո,
Մարի-Ֆրանս Պիզե,
Նատալիա Դոնչևա,
Ժան-Ֆրանսուա Բալմեր
1998 Բեյբի բում Bébés boum Էլզա Մարկ Անջելո Զաբու Բրայտման,
Բերնադեթ Լաֆոն,
Սեմ Կարմանն,
Քրիստոֆ Էմոն
1998 Տեխասյան քաոս Chaos technique Լիզա Լաուրենտ Զերահ Պատրիկ Կատալիֆո,
Իզաբել Ժելինա,
Դիդե Բենյուրո,
Ժորժ Տրիլա
1998 «Վեներա» գեղեցկության սրահը Vénus beauté Մարի Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Թոնի Մարշալ Նատալի Բեյ,
Բյուլ Օժե,
Սամյուել Լե Բյան,
Ժակ Բոնաֆե,
Մատիլդա Սենե
1998 Կաստինգ։ Այ քեզ զզվելի բան Casting: Archi-dégueulasse Կարճամետրաժ Լես Բուկիտին Քրիստինա Գանեպեն
1998 Հին պահաջոկատ La vieille barrière հարևանուհի Կարճամետրաժ Լես Բուկիտին Էրիկ Սավեն,
Ֆրանկ Գուրլատ,
Լես Բուկիտին,
Մահեր Կամուն,
Ժիլ Գասթոն-Դրեյֆուս
1999 Կաղը։ Մանկական բլյուզ Le boiteux: Baby blues Բլոնդին Պիոնսետ Պաուլ Զաջդերման Վինսենտ Վինտերխալտեր,
Ֆրանսուա Բերլեան,
Բրիժիտ Ռոյուան,
Լաուրա Դել Սոլ
1999 Վատ աղջիկները Voyous voyelles Աննա-Սոֆի Դրամա,
Կատակերգություն
Սերժ Մեյնար Օլիվիա Բոնամի,
Աքսել Ադե-Պասդելուպ,
Դիդե Բեզաս,
Սերժ Հազանավիչուս
1999 Մռայլ ամպեր Triste à mourir Կարո Կարճամետրաժ,
Դրամա,
Կատակերգություն
Ալեքսանդր Բիլոն Մարինա Ֆոիս,
Լյուսի Ջին,
Ժյուլի Դյուրան
2000 Ամուսնացիր ինձ հետ Épouse-moi Marie-Ange Մելոդրամա,
Կատակերգություն
Հարիետ Մարին Միշել Լարոկ,
Վենսան Պերես,
Միկի Մանոյլովիչ,
Արնո Ջովանինեթի
2000 Անառակ Le libertin Ջուլի դ՜Հոլբախ Կատակերգություն Գաբրիել Ագիոն Վենսան Պերես,
Ֆաննի Արդան,
Ժոզիան Բալասկո,
Միշել Սերո,
Առիել Դոմբալ
2000 Թիթեռնիկի թևերի թափահարումը Le battement d'ailes du papillon Իռեն Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Լորեն Ֆիրոդ Ֆոդել,
Էրիկ Սավեն,
Նատալի Բեզանսոն,
Լիսիան Մեյս
2001 Ամելի Le Fabuleux destin d'Amélie Poulain Ամելի Պաուլիան Մելոդրամա,
Կատակերգություն
Ժան-Պեր Ժյոնե Մատյո Կասովից,
Ռյուֆյուս,
Լորելա Կրավոթա,
Սերժ Մերլեն
2001 Աստված մեծ է, ես փոքր եմ Dieu est grand, je suis toute petite Միշել Մելոդրամա,
Կատակերգություն
Պասկալ Բայի Էդուարդ Բաեր,
Ժյուլի Դեպարդե,
Կատրին Ժակոբ,
Ֆիլիփ Լոդենբաշ
2002 Սիրում է, չի սիրում À la folie... pas du tout Անժելիկա Թրիլեր,
Մելոդրամա
Լետիցիա Կոլոմբանի Սամյուել Լե Բյան,
Իզաբել Կարե,
Սոֆի Գիյմեն,
Կլեման Սիբոնի
2002 Իսպանուհին L'auberge espagnole Մարտին Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Սեդրիկ Կլապիշ Ռոմեն Դյուրիս,
Ժյուդիտ Գոդրեշ,
Սեսիլ դը Ֆրանս,
Քելլի Ռայլի
2002 Կեղտոտ սքանչելի իրեր Dirty Pretty Things Սենայ Գելիկ Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Սթիվեն Ֆրիրզ Չիվետել Էջիոֆոր,
Սերխի Լոպես,
Սոֆի Օկոնեդո,
Բենեդիկտ Վոնգ
2003 Կորած ծովայինները Les marins perdus Լալլա Դրամա,
Արկածային
Կլեր Դևեր Բերնար Ժիրոդո,
Միկի Մանոյլովիչ,
Սերջո Պերիս-Մենչետա,
Մարի Տրենտինյան
2003 Միայն ոչ շրթունքները Pas sur la bouche Հուգուետ Վերբարի Երաժշտական,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ալեն Ռենե Սաբին Ազեմա,
Իզաբել Նանտի,
Պեր Արդիտի,
Դարի Կոուլ
2003 Ուրախ վերջաբան Nowhere to Go But Up Վալ Չիպզիկ Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ամոս Կոլեկ Ջասթին Տերու,
Ջենիֆեր Տիլի,
Լայլա Ռոբինս,
Կետի Կուրտին
2004 Երկար նշանադրություն Un long dimanche de fiançailles Մատիլդա Դրամա,
Մելոդրամա,
Դետեկտիվ,
Ռազմական
Ժան-Պեր Ժյոնե Գասպար Ուլել,
Դոմինիկ Պինոն,
Շանտալ Նոյվիրտ,
Անդրե Դյուսոլե
2005 Գեղեցկուհիները Les poupées russes Մարտինե Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Սեդրիկ Կլապիշ Ռոմեն Դյուրիս,
Կելի Ռայլի,
Սեսիլ դը Ֆրանս,
Քևին Բիշոպ
2006 Դա Վինչիի ծածկագիրը The Da Vinci Code Սոֆի Նեվեու Թրիլեր,
Դետեկտիվ
Ռոն Հովարդ Թոմ Հենքս,
Յեն ՄակԿելեն,
Ժան Ռենո,
Պոլ Բեթանի
2006 Ճակատագրական գեղեցկուհին Hors de prix Իռեն Մելոդրամա,
Կատակերգություն
Պեր Սալվադորի Գադ Էլմալեխ,
Մարի-Քրիստին Ադամ,
Վերնոն Դոբչեֆ,
Ժակ Սպիսեր
2007 Պարզապես միասին Ensemble, c'est tout Կամիլ Ֆագու Դրամա,
Մելոդրամա
Կլոդ Բերի Գիյոմ Կանե,
Լորեն Ստոկեր,
Ֆրանսուազ Բերտեն,
Ալեն Սաքս
2009 Կոկո մինչև Շանել Coco avant Chanel Գաբրիել 'Կոկո' Շանել Դրամա,
Կենսագրական,
Պատմական
Անն Ֆոնտեն Բենուա Պուլվորդ,
Ալեսանդրո Նիվոլա,
Մարի Ժիլեն,
Էմանուել Դևո
2010 Պատահական սիրավեպ De vrais mensonges Էմիլ Դանդրիքս Մելոդրամա,
Կատակերգություն
Պեր Սալվադորի Նատալի Բեյ,
Սամի Բուաժիլա,
Ստեֆանի Լագարդ,
Ժյուդիտ Շեմլա
2011 Քնքշություն La délicatesse Նաթալի Կեռ Մելոդրամա,
Կատակերգություն
Դավիդ Ֆոնկինոս
Ստեֆան Ֆոնկինոս
Ֆրանսուա Դամիենս,
Բրունո Տոդեսկինի,
Մելանի Բերնե,
Ժոզեֆին դե Մո
2011 Հանդիպակած քամի Des vents contraires Սառա Անդերեն Դրամա,
Դետեկտիվ
Ջալիլ Լեսպեր Բենուա Մաժիմել,
Իզաբել Կարե,
Անտուան Դյուլերի,
Ռամզի Բեդիա,
Բոլի Լաններս
2012 Թերեզա Դեկերու Thérèse Desqueyroux Թերեզա Դեկերու Դրամա Կլոդ Միլեր Ժիլ Լելուշ,
Անաիս Դեմուսթե,
Կատրին Արդիտի,
Իզաբել Սադոյան
2013 Օրերի փրփուրը L'écume des jours Քլոե Ֆենտեզի,
Դրամա
Միշել Գոնդրի Օմար Սի,
Ռոմեն Դյուրիս,
Գադ Էլմալեխ,
Ալեն Շաբա
2013 Չինական գլուխկոտրուկ Casse-tête chinois Մարտինե Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Սեդրիկ Կլապիշ Քելլի Ռայլի,
Ռոմեն Դյուրիս,
Սանդրին Հոլտ,
Սեսիլ դը Ֆրանս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «kinopoisk». Վերցված է 2015 Նոյեմբերի 26-ին.
  2. Les anciens du Cours FlorentCours Florent.
  3. https://www.telestar.fr/culture/que-devient-audrey-tautou-la-star-d-amelie-poulain-photos-87709
  4. http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-ete-2018
  5. 5,0 5,1 5,2 http://www.lesgensducinema.com/affiche_acteur.php?nom=TAUTOU%20Audrey&from=dvdtoile
  6. Encyclopædia Britannica
  7. Discogs — 2000.