Օդրի Ազուլե
Օդրի Ազուլե | |
![]() | |
Կուսակցություն՝ | Սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Վարչական ազգային դպրոց (2000)[1], Փարիզ Դոֆին համալսարան և Լանկաստերի համալսարան |
Մասնագիտություն՝ | պաշտոնյա, քաղաքական գործիչ, international forum participant, մենեջեր և նախարար |
Ծննդյան օր | օգոստոսի 4, 1972[2][3][4][…] (50 տարեկան) |
Ծննդավայր | La Celle-Saint-Cloud[5] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Հայր | André Azoulay? |
Մայր | Katia Brami?[6] |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Օդրի Ազուլե[7] (ֆր.՝ Audrey Azoulay; օգոստոսի 4, 1972[2][3][4][…], La Celle-Saint-Cloud[5]), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ։ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն։ 2016- 2017 թվականներին եղել է Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդրի Ազուլեն ծնվել է 1972 թվականի օգոստոսի 4-ին Փարիզում՝ մարոկկացի հրեաների ընտանիքում։ Նրա հայրը՝ Անդրե Ազուլայը, եղել է Մարոկկոյի թագավոր Հասան II-ի խորհրդականը։ Դպրոցական տարիքում ամառային արձակուրդները անց է կացրել թագավորական պալատում։ Ստացել է գիտությունների մագիստրոսի կոչում Փարիզ Դոֆին համալսարանում, ինչպես նաև գործարար վարչարարության մագիստրոսի աստիճան՝ Լանքասթերի համալսարանում։ Ավարտել է նաև Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը և Վարչարարության ազգային դպրոցը[8]։
2000 թվականին ավարտելով Վարչարարության ազգային դպրոցը՝ աշխատանքի է անցել Իլ դը Ֆրանս երկրամասի հաշվեքննիչ պալատում, ինչպես նաև անդամակցել է պետական ծառայությունների գների և էֆֆեկտիվության վերահսկման կոմիտեում։ 2006 թվականին աշխատանքի է անցել Կինոյի և անիմացիայի ազգային կենտրոնում, որտեղ գլխավորել է տեսաձայնագրման միջոցների բաժինը։ 2014 թվականին նշանակվել է նախագահ Ֆրանսուա Օլանդի խորհրդական, որտեղ, հիմնականում, զբաղվել է կինոյի և տեսաձայնագրման միջոցների շուկայի խնդիրներով[9]։ Նրա պարտականությունների ցանկում եղել է եվրոպական շուկայում ֆրանսիական ֆիլմերի պաշտպանությունը, քանի որ շուկայում հայտնվել էր Netflix ընկերությունը[10]։
2016 թվականի փետրվարի 12-ին նշանակվել է Ֆրանսիայի մշակույթի նախարար՝ Մանուել Վալս երկրորդ կառավարությունում[11]։
2016 թվականի դեկտեմբերի 6-ին հրավիրվել է Բեռնար Կազնյովի կառավարություն, որտե զբաղեցրել է մշակույթի և հաղորդակցության նախարարի պաշտոնը[12]։
2017 թվականի մայիսի 17-ին Էդուար Ֆիլիպի կառավարությունում մշակույթի նախարարի պաշտոնը բաժին է ընկել Ֆրանսուա Նիսսենին, իսկ Ազուլայը չի ընդգրկվել կառավարության կազմում[13]։
2017 թվականի հոկտեմբերի 13-ին ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն։ Նա իր պաշտոնավարումը կսկսի 2017 թվականի նոյեմբեր ամսից[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Audrey Azoulay nommée ministre de la Culture (ֆր.) // Archimag — 2016. — ISSN 0769-0975
- ↑ 2,0 2,1 http://dirigeants.bfmtv.com/Audrey-AZOULAY-3985103/
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ 4,0 4,1 AlKindi
- ↑ 5,0 5,1 5,2 AUDREY AZOULAY BIOGRAPHY — UNESCO.
- ↑ http://www.slate.fr/story/113989/audrey-azoulay-ministre-culture
- ↑ «Ֆրանսիացի Օդրի Ազուլեն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր գլխավոր տնօրեն»։ www.civilnet.am (հայերեն)։ Վերցված է 2017-10-19 (չաշխատող հղում)
- ↑ «Audrey Azoulay. Ministre de la culture» (ֆրանսերեն)։ Le Figaro։ Վերցված է 2017-03-01
- ↑ Anaelle Grondin (2016-02-11)։ «Qui est Audrey Azoulay, la nouvelle ministre de la Culture et de la Communication ?» (ֆրանսերեն)։ Les Echos։ Վերցված է 2017-03-01
- ↑ Bertrand Guyard (2014-06-12)։ «Audrey Azoulay, «Talleyrand en jupons» de l'Élysée» (ֆրանսերեն)։ Le Figaro։ Վերցված է 2017-03-02
- ↑ «Audrey Azoulay, ministre de la culture au service de François Hollande» (ֆրանսերեն)։ Le Temps։ 2016-02-12։ Վերցված է 2017-03-01
- ↑ «La composition du gouvernement de Bernard Cazeneuve» (ֆրանսերեն)։ LCP։ 2016-12-06։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-17-ին։ Վերցված է 2017-02-16
- ↑ «Gouvernement Édouard Philippe : qui sont les ministres de Macron» (ֆրանսերեն)։ Le Figaro։ 2017-05-17։ Վերցված է 2017-05-17
- ↑ Jean Talabot (2017-05-26)։ «Au G7, Audrey Azoulay défend sa candidature à l'Unesco» (ֆրանսերեն)։ Le Figaro։ Վերցված է 2017-08-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Audrey Azoulay’s website as Candidate for Director-General for UNESCO Archived 2017-08-27 at the Wayback Machine.
|