Օդսոն Էդուար
Օդսոն Էդուար ֆրանսերեն՝ Odsonne Édouard | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 16, 1998[1] (28 տարեկան) | ||
| Ծննդավայր | Կուրու, Ֆրանսիական Գվիանա, Ֆրանսիա | ||
| Հասակ | 187 սանտիմետր | ||
| Քաշ | 83 կգ | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Օդսոն Էդուար (ֆրանսերեն՝ Odsonne Édouard; հունվարի 16, 1998[1], Կուրու, Ֆրանսիական Գվիանա, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, անգլիական «Քրիսթալ Փելասի» հարձակվող, վարձավճարով հանդես է գալիս «Լեսթեր Սիթիում»:
«Պարի Սեն-Ժերմեն» ակադեմիայի շրջանավարտ է: 2016 թվականին, այդպես էլ ոչ մի հանդիպում չանցկացնելով փարիզյան թիմի կազմում, վարձակալության է տրվել ֆրանսիական Լիգա 1-ի մեկ այլ ակումբի՝ «Թուլուզին»: Մեկ տարի անց վարձավճարով տեղափոխվել է Շոտլանդիայի առաջնության «Սելտիկ» ակումբ, որտեղ էլ հետագայում տեղափոխվել է մշտական հիմունքներով։
Ներկայացրել է Ֆրանսիայի հավաքականը երիտասարդական տարբեր մակարդակներով, 2015 թվականին մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի պատանիների առաջնությունում, ինչպես նաև ճանաչվել է ամենաարժեքավոր խաղացող, ստացել է տվյալ մրցաշարի «Ոսկե գնդակը» և «Ոսկե խաղակոշիկը»:
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պարի Սեն-Ժերմեն»
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդական թիմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդսոն Էդուարը ծնվել է Կուրու քաղաքում, որը գտնվում է Ֆրանսիական Գվիանա դեպարտամենտում[2]։ «Պարի Սեն-Ժերմեն» ակադեմիային միացել է 2011 թվականին «Բոբինյի» ֆուտբոլի ակադեմիայից[3][4]։ 2013/14 մրցաշրջանում դարձել է իր ակումբի երիտասարդական թիմի (մինչև 17 տարեկան) լավագույն ռմբարկուն՝ երիտասարդական առաջնության 22 խաղում խփելով 25 գոլ[5]։ 2014/15 մրցաշրջանում երկու հանդիպում է անցկացրել ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգայում[6]։
2015/16 մրցաշրջանում Օդսոնը հանդիպումներ է անցկացրել Ինչպես մինչև 19 տարեկանների թիմում, այնպես էլ Ֆրանսիայի չորրորդ ուժեղագույն դիվիզիոնի «Պարի Սեն-Ժերմեն» ֆարմ ակումբում[6][7]։ 2015 թվականին երկրպագուների վարկածով ճանաչվել է «փարիզցիների» ակադեմիայի ամենատաղանդավոր խաղացող[8]։ Իր ակումբի հետ դուրս է եկել պատանեկան լիգայի 2015/16 եզրափակիչ, սակայն ֆրանսիական թիմին չհաջողվեց դիմակայել անգլիական «Չելսիին»՝ պարտվելով 2:1 հաշվով:
2016 թվականի ապրիլի 27-ին Էդուարը կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Պարի Սեն-Ժերմենի» հետ[4]։ Ընդգրկվել է թիմի կազմում 2016/17 մրցաշրջանի նախամրցաշրջանային մրցաշարի համար: «Լեսթերի» դեմ խաղի 79-րդ րոպեին առաջին անգամ խաղադաշտ դուրս է եկել «Պարի Սեն-Ժերմենի» կազմում ոչ պաշտոնական մրցաշարում, ինչպես նաև դարձել է գոլի հեղինակ՝ խաղի հաշիվը հասցնելով ջախջախիչ արդյունքի՝ 4:0[9]։ Այս խաղից հետո «փարիզցիները» դարձել են այս նախամրցաշրջանային գավաթի հաղթողներ[10]։
Վարձակալություն «Թուլուզում»
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի օգոստոսի 8-ին Էդուարը միացել է «Թուլուզին» սեզոնային վարձակալության իրավունքով[11][12][13]։ 2016 թվականի օգոստոսի 14-ին տեղ է ունեցել նրա նորամուտը, Օդսոնը խաղադաշտ է դուրս եկել «Մարսելի» դեմ խաղում՝ 74-րդ րոպեին փոխարինելով Իսիագա Սիլային։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով[14]։ Պրոֆեսիոնալ մակարդակում իր առաջին գոլը ֆրանսիացին խփել է նոյեմբերի 19-ին՝ «Մեցի» դեմ խաղում (1:2)[15]։
2017 թվականի մարտի 30-ին Օդսոնը կասկածվել է այն բանում, որ ավելի վաղ կրակել է անցորդի վրա՝ վիրավորելով նրա գլխին[16]։ Այս միջադեպի արդյունքում նա հարցաքննվել է ոստիկանության կողմից, իսկ «Թուլուզի» հետ վարձակալական պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվել է[17][18]։ Այդ պահին Էդուարը ակումբի կազմում անցկացրել է 17 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ: Ավելի ուշ պարզվել է, որ նրա թիմակից Մաթյո Կաֆարոն խոստովանել է, որ հենց ինքն է կրակել ատրճանակից, սակայն ավելի ուշ նա հրաժարվել է իր ցուցմունքից[19]։ Հունիսի 13-ին Թուլուզի դատախազը պահանջել է, որ Էդուարի նկատմամբ պատիժ կիրառվի որպես չորս ամսվա պայմանական ազատազրկում և վեց հազար եվրո տուգանք՝ միջադեպին նրա մասնակցության համար: Էդուարը պնդում էր, որ հենց Կաֆարոն է կրակել, մինչդեռ ինքը՝ Կաֆարոն, պնդում էր, որ ինքը չի եղել այն մեքենայում, որից կրակել են[20]։ Հուլիսի 4-ին Էդուարը դատապարտվել է չորս ամսվա պայմանական ազատազրկման, ինչպես նաև ավելի վաղ սահմանված տուգանքի վճարման և տուժածին երկու հազար եվրոյի չափով վնասի դրամական փոխհատուցման[21]։
«Սելտիկ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարձակալություն «Պարի Սեն-Ժերմենում»
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի օգոստոսի 31-ին Օդսոն Էդուարը վարձավճարով տեղափոխվել է շոտլանդական «Սելտիկ»[22]։ Նոր թիմի կազմում նորամուտի գնդակը խփել է սեպտեմբերի 8-ին, ինչով օգնել է իր թիմին 4:1 հաշվով հաղթել «Հեմիլթոն Ակադեմիկալին»[23]։ Դեկտեմբերի 2-ին Էդուարը կարիերայի առաջին հեթ-տրիկն է կատարել։ Դա տեղի է ունեցել «Սելտիկ Պարկ» մարզադաշտում՝ «Մոտերուելի» դեմ խաղում[24]։ Երեք օր անց նա իր նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում՝ փոխարինելով Մուսա Դեմբելեին բելգիական «Անդերլեխտի» դեմ խմբային փուլի խաղում[25]։
2018 թվականի մարտի 11-ին հաղթական գոլը խփել է «Ռեյնջերսի» դեմ խաղի 69-րդ րոպեին (3:2)[26]։ Ապրիլի 29-ին ևս երկու գոլ է խփել նույն մրցակցի դեմ, ինչը թույլ տվեց «Սելտիկին» նվաճել յոթերորդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսը[27]։ Ի վերջո, ֆրանսիացին ակումբի կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում նրան հաջողվել է խփել 11 գնդակ[28]։
Անցում շարունակական հիմունքներով
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունիսի 15-ին Էդուարը լիարժեք տեղափոխվեց «Սելտիկ»՝ այդ ակումբի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր: Ակումբը ֆուտբոլիստի համար վճարված գինն անվանել է ամենաբարձրը իր պատմության մեջ[28], սակայն կոնկրետ արժեքը չի հրապարակվել։ Շոտլանդական ակումբ տեղափոխվելիս տրանսֆերային արժեքի նախորդ ռեկորդը սահմանել Էին Քրիս Սաթթոնը և Ջոն Հարթսոնը, որոնք 2000 և 2001 թվականներին 6 մլն ֆունտի դիմաց էին տեղափոխվել, ինչը նշանակում է, որ Էդուարի համար վճարված գումարը պետք է գերազանցի այդ արժեքը[29]։ Նույն թվականի հուլիսին Էդուարն ընդգրկվել է «Golden Boy» մրցանակի հարյուր հավակնորդների ցուցակում։ Օդսոնը դարձել Է Շոտլանդիայի առաջնության միակ ֆուտբոլիստն այս ցուցակում[30]։ Ֆրանսիացին նոր մրցաշրջանի արդեն դեբյուտային խաղում մշտական հիմունքներով ակումբ տեղափոխվելուց հետո առաջին գոլն է խփել, ինչի շնորհիվ «Սելտիկը» Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի որակավորման առաջին փուլում 3:0 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»[31]։ Ֆրանսիացի ֆուտբոլիստն իր գոլային շարքը շարունակել է նաև հաջորդ խաղափուլում նորվեգական «Ռուսենբորգի» դեմ խաղում (3:1)[32]։ Թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը գովել է Էդուարին իր ելույթների համար՝ նրան անվանելով բարձրակարգ հարձակվող[33]։
2019 թվականի մայիսի 25-ին Էդուարը դուբլ է ձևակերպել «Հարտ օֆ Միդլոթյան»-ի դեմ խաղում՝ թույլ տալով իր ակումբին հաղթանակ տանել Շոտլանդիայի գավաթում և հաղթել երրորդ անընդմեջ «թրեբլ»-ը, որը ներառում է Շոտլանդիայի գավաթում հաղթելուց բացի Շոտլանդիայի առաջնությունում և շոտլանդական լիգայի գավաթում հաղթելը[34][35]։
Նոյեմբերին ֆրանսիացին վնասվածք է ստացել, որի պատճառով մտավախություն է առաջացել, որ նա կարող է բաց թողնել լիգայի գավաթի եզրափակիչը[36], սակայն ֆրանսիացին, այնուամենայնիվ, մասնակցել է հանդիպմանը՝ իր ընթացքով խաղադաշտ դուրս գալով պահեստայինների նստարանից[37]։ 2019/20 մրցաշրջանի արդյունքներով Օդսոն Էդուարը ճանաչվել է շոտլանդական լիգայի լավագույն ռմբարկու, որը ժամկետից շուտ ավարտվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի համավարակի պատճառով[38]։
Կարիերան ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդսոն Էդուարը Ֆրանսիայի պատանեկան (մինչև 17 տարեկան) հավաքականում նորամուտը նշել է 2014 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Մակեդոնիայի հասակակիցների հետ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում: Հարձակվողը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում և խփել իր թիմի երրորդ գոլը[39]։ Հաջորդ խաղում (Կիպրոսի դեմ) Էդուարը երկու անգամ գրավել է մրցակցի դարպասը[40] և միայն երրորդ խաղում (անգլիացիների հետ) առանց գոլի հեռացել է խաղադաշտից[41]։
Եվրոպայի պատանեկան առաջնության մեկնարկի պահին հարձակվողը հավաքականի կազմում 7 խաղ է անցկացրել, և նա ընդգրկվել է թիմի կազմում: Եվրոպայի առաջնությունում Օդսոն Էդուարը խփել է 8 գոլ, այդ թվում 3-ը՝ եզրափակիչ խաղում[42]։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ | Եվրագավաթներ | Այլ | Ընդհանուր | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Թուլուզ (վարձակալություն) | 2016/17 | 16 | 1 | 1 | 0 | — | — | 17 | 1 | ||
| Սելտիկ | 2017/18 | 22 | 9 | 4 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 29 | 11 |
| 2018/19 | 32 | 15 | 7 | 3 | 13 | 5 | 0 | 0 | 52 | 23 | |
| 2019/20 | 27 | 22 | 7 | 1 | 13 | 6 | 0 | 0 | 47 | 29 | |
| 2020/21 | 31 | 18 | 2 | 0 | 7 | 4 | 0 | 0 | 40 | 22 | |
| 2021/22 | 4 | 2 | 1 | 1 | 6 | 0 | 0 | 0 | 11 | 3 | |
| Ընդհանուր | 116 | 66 | 21 | 7 | 42 | 15 | 0 | 0 | 179 | 88 | |
| Ընդհանուր կարիերայի ընթացքում | 132 | 67 | 22 | 7 | 42 | 15 | 0 | 0 | 196 | 89 | |
- Ֆրանսիայի գավաթ, Ֆրանսիական լիգայի գավաթ, Շոտլանդիայի գավաթ, շոտլանդական լիգայի գավաթ:
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ գավաթ։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սելտիկ»
- Շոտլանդիայի չեմպիոն (3)՝ 2017/18[27], 2018/19[43], 2019/20[44]
- Շոտլանդիայի գավաթակիր՝ 2018/19[45]
- Շոտլանդական լիգայի գավաթակիր (2)՝ 2018/19[46], 2019/20[37]
Ֆրանսիայի հավաքական (մինչև 17)
- Պատանիների Եվրոպայի չեմպիոն (մինչև 17 տարեկան)՝ 2015[47]
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան առաջնության ամենաարժեքավոր խաղացողը (մինչև 17 տարեկան)՝ 2015[48]
- Ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան առաջնության «Ոսկե գնդակի» դափնեկիր (մինչև 17 տարեկան)՝ 2015
- Ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան առաջնության «Ոսկե խաղակոշիկ» մրցանակակիր (մինչև 17 տարեկան)՝ 2015[49]
- «Պարի Սեն Ժերմենի» ակադեմիայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստն՝ ըստ երկրպագուների (Titi d’Or)՝ 2015[8]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Քաղվածելու սխալ՝ The opening
<ref>tag is malformed or has a bad name. - ↑ «Официальный сайт Федерации футбола Франции» (ֆրանսերեն) — Профиль футболиста. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
- 1 2 Rodden, Mark (2016 թ․ ապրիլի 28). «Odsonne Edouard signs professional contract with Paris Saint-Germain». ESPN FC. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Un Titi plante 76 buts en 75 matchs» (ֆրանսերեն). magicpaname.com. 2015 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
- 1 2 «#22 Odsonne Edouard» (ռուսերեն). Transfermarkt.
- ↑ «O. ÉDOUARD» (անգլերեն). Soccerway. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
- 1 2 «LIGUE 1 PSG centre de formation: Odsonne Edouard, Titi d'or 2015» (ֆրանսերեն). France Bleu. 2016 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Guardian sport and agencies (2016 թ․ հուլիսի 31). «Leicester City thrashed by PSG in International Champions Cup». The Guardian. London. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Paris Saint-Germain Win the 2016 International Champions Cup!». Official website of International Champions Cup. 2016 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Transfert: Odsonne Edouard (PSG) à Toulouse pour un an». L'Équipe (ֆրանսերեն). 2016 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ N.D. «Mercato: Toulouse: Odsonne Édouard (PSG) attendu». France Football (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ PA Sport (2016 թ․ օգոստոսի 8). «Odsonne Edouard joins Toulouse on year-long loan from Paris St-Germain». ESPN FC. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Marseille vs. Toulouse - 14 August 2016 - Soccerway». soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Toulouse vs. Metz - 19 November 2016 - Soccerway». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Un joueur de Toulouse prêté par le PSG suspecté dans une affaire de blessure par balle» (ֆրանսերեն). Le Figaro. 2017 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Toulouse: sous contôle judiciaire, Odsonne Edouard renvoyé au PSG» (ֆրանսերեն). Le Figaro. 2017 թ․ ապրիլի 3. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ ««Тулуза» отказалась от форварда, который подозревается в стрельбе в человека» (ռուսերեն). Рамблер. 2017 թ․ ապրիլի 3. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 23 (օգնություն) - ↑ «Toulouse: Mathieu Cafaro reconnait être l'auteur du tir et innocente Odsonne Édouard». Le Figaro.fr (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Quatre mois de prison avec sursis requis contre Odsonne Edouard» (ֆրանսերեն). L'Équipe. 2017 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Odsonne Edouard condamné à quatre mois de prison avec sursis» (ֆրանսերեն). L'Équipe. 2017 թ․ հուլիսի 4. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ McLaughlin, Chris (2017 թ․ օգոստոսի 31). «Odsonne Edouard: Celtic sign Paris St-Germain striker on loan for season». BBC Sport. BBC. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Dowden, Martin (2017 թ․ սեպտեմբերի 8). «Hamilton Academical 1-4 Celtic». BBC Sport. BBC. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Odsonne Edouard hits hat-trick to help Celtic dismantle Motherwell». The Observer. 2017 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Селтик 0:1 Андерлехт». Sports.ru. 2017 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Rangers 2-3 Celtic». BBC. 2018 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
- 1 2 «Celtic 5–0 Rangers». BBC Sport. 2018 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
- 1 2 «Celtic delighted to sign Odsonne Edouard on a four-year deal». Celtic F.C. 2018 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Idessane, Kheredine (2018 թ․ հունիսի 14). «Odsonne Edouard: Celtic agree club record fee for PSG striker». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Wilson, Fraser (2018 թ․ հուլիսի 1). «Celtic record signing Odsonne Edouard nominated for Golden Boy award beside Kylian Mbappe and other Euro stars». Daily Record. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Alashkert 0–3 Celtic». BBC Sport (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Celtic beat Rosenborg 3–1 in Champions League qualifier first leg». BBC Sport (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Young, Graeme (2018 թ․ հուլիսի 25). «Celtic boss Brendan Rodgers raves about 'top striker' Odsonne Edouard». Daily Record. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Celtic complete historic treble treble with Scottish Cup Final win over Hearts». Daily Mirror. 2019 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Celtic win the treble treble as Édouard's double beats Hearts». The Guardian. 2019 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Celtic: Odsonne Edouard could face Rangers in League Cup final». BBC Sport. 2019 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
- 1 2 «Rangers 0 – 1 Celtic». BBC Sport. 2019 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Celtic champions & Hearts relegated after SPFL ends season». BBC Sport. BBC. 2020 թ․ մայիսի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Официальный сайт Федерации футбола Франции» (ֆրանսերեն) — Франция (до 17) — Македония (до 17) 3:0. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Официальный сайт Федерации футбола Франции» (ֆրանսերեն) — Кипр (до 17) — Франция (до 17) 0:4. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Официальный сайт Федерации футбола Франции» (ֆրանսերեն) — Франция (до 17) — Англия (до 17) 1:3. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Culturepsg.com» (ֆրանսերեն) — «Эдуар принёс франции победу на юношеском Евро». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Aberdeen 0–3 Celtic: Neil Lennon's side secure eighth consecutive Scottish title». BBC Sport. 2019 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Celtic champions & Hearts relegated after SPFL ends season». BBC Sport. 2020 թ․ մայիսի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Heart of Midlothian 1–2 Celtic». BBC Sport. 2019 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Scottish League Cup final: Celtic 1–0 Aberdeen – Rodgers leads holders to seventh straight trophy». BBC Sport. 2018 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Harrison, Wayne (2015 թ․ մայիսի 22). «Edouard treble gives France second U17 title». UEFA.com. Burgas, Bulgaria: Union of European Football Associations. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Harrison, Wayne. «Golden Player – 2015: Odsonne Edouard». uefa.com. Union of European Football Associations. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Eight-goal Edouard takes scorers' prize». uefa.com. UEFA. 2015 թ․ մայիսի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը Արխիվացված 2021-10-23 Wayback Machine «Քրիսթալ Փելասի» պաշտոնական կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդսոն Էդուար» հոդվածին։ |
| ||||||
- Հունվարի 16 ծնունդներ
- 1998 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ֆրանսիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Թուլուզի ֆուտբոլիստներ
- Լեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Պարի Սեն-Ժերմենի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սելտիկի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Քրիսթալ Փելասի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Լանսի ֆուտբոլիստներ