Օդերևութաբանական հրթիռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Black Brant.jpg

Օդերևութաբանական հրթիռ, մթնոլորտի վերին շերտերի կառուցվածքի և պարամետրերի (ջերմաստիճան, ճնշում, խտություն, օդի բաղադրություն) և քամու ուղղության հետազոտման համար օդերևութաբանական գործիքները բարձրացնող հրթիռ։ Թռիչքի բարձրությունը 100-150 կմ է, զանգվածը՝ մինչև 400 կգ։ Սովորաբար օգտագործում են մինչև 80 կգ զանգված և 70 կմ բարձրության հասնող օդերևութաբանական հրթիռներ։ Օդերևութաբնական հրթիռի արձակումը կատարվում է աշխարհագրական տարբեր շրջաններում՝ ներառյալ նաե Արկտիկան և Անտարկտիկան։ Օդերևութաբանական հրթիռում տեղադրված գործիքների հաղորդիչ մասերի ազդանշաններն ընդունվում են ռադիոհեոուստատեսությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 523 CC BY-SA icon 80x15.png