Օդեսայի հերոսական պաշտպանության հուշահամալիր
Օդեսայի հերոսական պաշտպանության հուշահամալիր | |
|---|---|
«Մալյուտկա» սերիայի M-296 սուզանավ | |
| Տեսակ | հուշահամալիր և բացօթյա թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Օդեսա |
| Հասցե | 150 -Дача Ковалевського вул., Одеса, Одеська область |
| Հիմնադրվել է | 1971 |
| 46°22′12.8″N 30°43′31.6″E / 46.370222°N 30.725444°E | |
![]() | |
![]() | |
Օդեսայի հերոսական պաշտպանության հուշահամալիր, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Օդեսայի պաշտպանությանը (1941 օգոստոսի 5-հոկտեմբերի 16) 411-րդ ափամերձ մարտկոցի մասնակցությանը նվիրված հուշահամալիր: Հուշահամալիրը ներառում է թանգարան, ցուցահանդես բաց երկնքի տակ` ափամերձ պաշտպանության մարտկոցի ռազմական տեխնիկայով, կաղնու ծառերով տնկված մեծ զբոսայգի։
Օդեսայի հերոսական պաշտպանության հուշահամալիրը ստեղծվել է 1971 թվականի, գտնվում է Օդեսայի հարավային ծայրամասում և պատկանում է Օդեսայի Կիևսկի շրջանին:
Մարտկոցը պատերազմի ժամանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդեսայի պաշտպանության ժամանակ 411-րդ ափամերձ մարտկոցն իրականացրել է 220 մարտական կրակ, այդ թվում՝ հակառակորդի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կուտակումների վրա։ Այդ ընթացքում կիրառվել է ավելի քան երկու հարյուր հազար արկ։ Օդեսայի հանձնվելուց երեք օր առաջ պայթուցիկներ են հասցվել դիվիզիայի մարտկոցներից յուրաքանչյուրին: Հրետանավորներից պահանջվել է կատարել հոկտեմբերի 1-ին արձակած հրամանը` նահանջի անհրաժեշտության մասին։
1941 թվականի հոկտեմբերի 15-ից 16-ը մարտկոցի հրետանավորներն արձակել են 230 մարտական արկ, իսկ առավոտյան ժամը 5-ին նրանց հրամայվել է պայթեցնել մարտկոցը, որից հետո նրանց ուղարկել են Սևաստոպոլը պաշտպանելու[1] ː
Օդեսայի 907-օրյա օկուպացիայի ընթացքում քաղաքը կորցրեց 82 հազար մարդ, որոնցից 78 հազարը գերի են վերցվել Գերմանիայում հարկադիր աշխատանքի համար[2]։
Հուշահամալիրի ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականին 411-րդ մարտկոցի լքված դիրքերը (ամենամեծը 42-րդ դիվիզիոնում) վերցվել են պետական պահպանության տակ[3] ː
Հուշահամալիրի ստեղծման գաղափարն ի սկզբանե պատկանել է ոչ թե իշխանություններին, այլ Օդեսայի մի շարք աշխատանքային կոլեկտիվների և հասարակական կազմակերպությունների: Նրանց կոչերը տպագրվել են 1975 թվականի փետրվարին «Երեկոյան Օդեսա» քաղաքային թերթում և ստեղծվել է Հուշահամալիրի կառուցման շտաբ։
Հուշահամալիրի ստեղծման, զարգացման և պահպանման գործում զգալի ներդրում են ունեցել քաղաքի բազմաթիվ ձեռնարկություններ, հաստատություններ և բարձրագույն ուսումնական հաստատություններ։
Դրանից մի քանի տարի առաջ, Օդեսայի ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդի 1971 թվականի հուլիսի 28-ի թիվ 381 որոշմամբ ափամերձ պաշտպանության մարտկոցի կրակային դիրքը որպես պատմական վայր վերցվել է պետական պահպանության տակ։
1975 թվականի մայիսի 9-ին` Նացիստական Գերմանիայի նկատմամբ տարած Մեծ հաղթանակի 30-ամյակի առթիվ տեղի է ունեցել 411-րդ մարտկոցի հուշահամալիրի հանդիսավոր բացումը։ 411-րդ մարտկոցի 16 հեկտար տարածքը վերածվել է մի տեսակ բացօթյա թանգարանի՝ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ռազմական տեխնիկայի և զենքի ցուցադրությամբ[4]։
Հուշահամալիրը բացել է հայտնի ռուս գրող և ռազմական թղթակից Կոնստանտին Սիմոնովը, ով եղել է մարտկոցում 1941 թվականի ամառվա թեժ մարտերի ժամանակ։
Տարիների ընթացքում հուշահամալիրը դարձել է օդեսացիների հայրենասիրական դաստիարակության սիրված վայրերից մեկը և Երկրորդ համաշխարհային պատերազմում ռումինական օկուպացիայի[5] պատմության հետ կապված հիշատակի միջոցառումների անցկացման վայր:
Հուշահամալիրի ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարան բաց երկնք տակ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիրի տարածքում գործում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի բանակի զինտեխնիկայի և սպառազինության բացօթյա ցուցահանդես։
Հուշարձանի մուտքը նշանավորված է «Կատյուշա» բետոնե սյուների պսականման քանդակային ձևերով, իսկ 500 մետր երկարությամբ ծառուղու երկայնքով տեղադրված են հերոս-քաղաքները և Բրեստի հերոս-ամրոցը պատկերող խորհրդանշական մետաղական կոնստրուկցիաներ[4]։
Այստեղ է գտնվում նաև Օդեսայի հայտնի «տանկը»` «НИ» («На испуг», թարգմանաբար` վախեցնելու համար): Սա սովորական տրակտոր է՝ պատված փամփուշտապաշտպան զրահով (կաթսայի երկաթով): Նման մեքենաներ արտադրել են պաշարված քաղաքի պաշտպանները Օդեսայի պաշտպանության ժամանակ։
Ցուցանմուշների թվում երկաթուղային գծի մի հատվածում տեղադրված է զրահապատ գնացք, որը նման է քաղաքի պաշտպանության ժամանակ Հունվարյան ապստամբության անունը կրող Օդեսայի ծանր կռունկաշինության գործարանում արտադրվածներին: Մեկ այլ վայրում ցուցադրված է տրամվայը, որը 1941 թվականին երթևեկում էր Օդեսա-ռազմաճակատ երթուղով:
Նաև բաց երկնքի տակ 1985 թվականի մարտից ցուցադրվում է հետպատերազմյան «Малютка» М-29 սուզանավը ( A615, գործարանային համարը 702): Նավի վրա նշված է M-305, որը երբեք չի օգտագործվել ռազմածովային նավատորմում:
2015 թվականի դրությամբ ցուցահանդեսը ներառում է երկու Դ-20 թնդանոթ և երկու զենիթահրթիռային համակարգեր, որոնք ոչ մի կապ չունեն քաղաքի պաշտպանության կամ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի հետ:
Թանգարանի շրջակայքում գտնվող այգում վերականգնվել է պաշտպանական գիծը՝ խրամատներով, հրետանային և ականանետային մարտկոցներով կրակակետերով։ Այնուամենայնիվ, պաշտպանական գծի խրամատները, որոնք երբեմնի ամբողջական տեսքի էին, փլուզվել են և նման են չորացած առվակի փոքրիկ ակոսահունի:
Հուշահամալիրի տարածքում նույնպես 2015 թվականին կանգնեցվել է ԽՍՀՄ ՆԳԺԿ 26-րդ սահմանապահ ջոկատի սահմանապահ հերոսների հուշարձանը[6] ː
Թանգարանի սրահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի չորս սրահներում տեղակայված է թեմատիկ ցուցահանդես, որը կառուցված է բարձր ճարտարապետական և գեղարվեստական մակարդակով և ներկայացնում է Օդեսայի պաշտպանական պատումը «Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները խորանում են պատմության մեջ, բայց ժամանակը ուժ չունի դրանք մոռացության մատնելու և մարդկանց հիշողությունից քայքայելու» խորագրի ներքո[4]։
Հուշարձանը դարձել է անցյալի և ապագայի միջև հուսալի կամուրջ, տարածաշրջանի ամենաշատ այցելվող մշակութային վայրերից մեկը, սիրելի Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների և զինվոր-ինտերնացիոնալիստների համար, Օդեսայի հիշատակի և հպարտության խորհրդանիշ՝ հայրենի քաղաքի հերոսական պատմության համար։
Հուշարձանի մոտ կանոնավոր կերպով անցկացվում են պատերազմի վետերանների հանդիպումներ և աշխատանքներ երիտասարդների ու ուսանողների հետ, տոնակատարություններ են անցկացվում ռազմական ստորաբաժանումների զինվորական պատրաստության ավարտի կապակցությամբ՝ ուսանողներին նախնական սպայական կոչումներ շնորհելով և այլն։
Ի հիշատակ Աֆղանստանի զոհերի
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականի ապրիլի 10-ին՝ Օդեսան նացիստներից ազատագրման 45-ամյակի առթիվ, Հուշարձանի հյուսիսարևմտյան եզրին, Աֆղանստանում զոհված զինվորների ծնողները ստեղծել են «Հիշողության ծառուղի»։ Քանդակագործական կոմպոզիցիայի հետ միասին ստեղծվել է «Դարի տխուր հիշողություն» խորագրով քանդակագործական համալիրը[7], որը մարմնավորում է սերունդների միջև հաղորդակցության և շարունակականության խորհրդանիշը[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուշարձան 411-րդ մարտկոցում
- «Մալյուտկա» սերիայի M-296 սուզանավ
- И-16 կործանիչի մոդել
- Ռեյդային ականազերծիչ նավ
Տաճար
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի մայիսի 9-ին Օդեսայի և Իզմայիլի միտրոպոլիտ Ագաթանգելը հանդիսավոր կերպով դրել է եկեղեցու հիմնաքարը հուշահամալիրի տարածքում՝ ի պատիվ ուղղափառ բանակի հովանավոր Սուրբ Մեծ նահատակ Գեորգի Անպարտելիիː Նաև տեղադրվել է Սևծովյան նավատորմին նիրվածհուշատախտակ:
Մետրոպոլիտ Ագաթանգելը կանգնեցրել է հիշատակի խաչը և հիմքում դրել վկայականով կապսուլա[8]։ Ապագա տաճարի հիմքը ներառում է նաև սուրբ մեծ նահատակ և բուժիչ Պանտելեյմոնի մասունքների մասնիկ, հող և քար սուրբ քաղաք Երուսաղեմից, Քրիստոսի Հարության պատկերակը Գեթսեմանի այգուց բույսերի թերթիկներով, իսկ մասունքները ցողվել են Հորդանանից բերած ջրով: Տաճարը հանդիսավոր բացվել է 2009 թվականի աշնանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ВОЕННАЯ ЛИТЕРАТУРА --[ Мемуары ]-- Крылов Н.И. Не померкнет никогда». militera.lib.ru. Վերցված է 2025 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Anniversary of the liberation of Odessa from the Nazi occupation». Presidential Library (անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «В казематах 411-й батареи: 12 тонн золота на строительство, миф об «эвакуации без проблем» и вода как главный враг». dumskaya.net. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 1-ին.
- 1 2 3 4 «Museum of Heroic Defense of Odessa(411th Battery)». web.archive.org. 2018 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2025 թ․ ապրիլի 28-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «Румынские страницы Холокоста (Александр Вишневецкий) / Проза.ру». proza.ru. Վերցված է 2025 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «На 411-й батарее появится памятник героям-пограничникам Одесского отряда». dumskaya.net. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Mark (2019 թ․ փետրվարի 13). «Monument to Soldiers Killed in Afghanistan in Dnipro, Ukraine». Kathmandu & Beyond (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Храм Святого Великомученика Георгия Победоносца - Украина, Одесса, Достопримечательности - Где отдохнуть? Места посещения, Музеи, Театры, Парк». travelpost.in.ua. Վերցված է 2025 թ․ ապրիլի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուշահամալիրի պատմությունը
- Հուշահամալիրի լուսանկարները
- 411-րդ ափամերձ մարտկոցի պատմությունը, որի դիրքում կանգնեցվել է հուշահամալիր։Օդեսայի պատմության և տեղագիտության թանգարանի կայք:
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդեսայի հերոսական պաշտպանության հուշահամալիր» հոդվածին։ |

