Օդդ Ներդրում
Օդդ Ներդրում | |
---|---|
Ի ծնե | բոքմալ Odd Olaf Nerdrum |
Ծնվել է | ապրիլի 8, 1944[1][2][3][4][5][6][7] (75 տարեկան) |
Ծննդավայր | Հելսինգբորգ, Malmöhus County, Շվեդիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Oslo Waldorf School? և Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Աշակերտներ | Markus Andersson? |
Հայր | David Sandved? |
Զավակներ | Nora Ceciliedatter Nerdrum? |
Կայք | nerdruminstitute.com |
Odd Nerdrum Վիքիպահեստում |
Օդդ Ներդրում (անգլ.՝ Odd Nerdrum, ապրիլի 8, 1944[1][2][3][4][5][6][7], Հելսինգբորգ, Malmöhus County, Շվեդիա), նորվեգացի նկարիչ-ֆիգուրատիվիստ, որի աշխատանքների վրա մեծ ազդեցություն են ունեցել Ռեմբրանդ վան Ռեյնն ու Կարավաջոն, սակայն նրա ստեղծագործությունների թեմաներն անեկդոտային են։ Օդդ Ներդրումը տարեկան ստեղծում է 6-8 նկար, ինչպես դիմանկարներ ու նատյուրմորտներ, այնպես էլ մեծ կտավներ[9]։ Օդդ Ներդրումի խոսքերով՝ իր արվեստը պիտի դիտել որպես կիտչ․ նա հեղինակել է մի մանիֆեստ, որում բացատրվում է կիտչի ու արվեստի տարբերությունը[10]։
«Բջիջը» (2000) սարսափ ֆիլմի տեսարաններից մեկը ներշնչված է Օդդ Ներդրումի՝ 1990 թվականին ստեղծված մի նկարով։ Ֆիլմի ռեժիսորն այդ նկարը տեսել է նրա սեփականատիրոջ՝ Դեյվիդ Բոուիի մոտ[11]։
2011 թվականին Օդդ Ներդրումը մեղադրվել է հարկերից խուսափելու մեջ և դատապարտվել երկու տարվա բանտարկության[12]։ Նրա պաշտպանը հայտարարել է, թե մեծ գումարը, որ դեպոզիտով գտնվում է Ավստրիայում, կազմում է այն ֆոնդը, որով պիտի վերականգնվեն այն 36 նկարները, որոնք ստեղծվել են 1980-ական թվականներին փորձնական ներկով, ինչը ծորել է ջերմության ազդեցությունից[13][14]։ Որոշումը ենթարկվել է քննադատության[13]։ Պրոֆեսոր Էյվին Ստորմ Բերկեն (նորվ.՝ Øivind Storm Bjerke) դատարանի որոշումը համարել է խիստ[15], Օդդ Ներդրումի շատ կողմնակիցներ նշել են դատարանի աշխատանքի թերությունները, որոնցից էր ապացույցների բացակայությունը։ Օդդ Ներդրումը հայտարարել է, որ գործը հարուցվել է քաղաքական դրդապատճառներով[16]։
Նորվեգիայի օրենքների համաձայն՝ Ներդրումը բանտում գտնվելու ընթացքում չպիտի զբաղվի նկարչությամբ[17], քանի որ Նորվեգիայի բանտերում գտնվող բանտարկյալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ[15]։
2012 թվականի հունվարին որոշվել է վերաբացել դատական գործը[18]։ Դատավարությունն սկսվել է նույն թվականի հունիսի 11-ին[19]։ Երեք օր անց Օդդ Ներդրումը հարկերից խուսափելու համար դատապարտվել է երկու տարի 10 ամիս ազատազրկման, սակայն 2013 թվականին այդ որոշումը չեղյալ է համարվել Նորվեդիայի բարձրագույն դատարանի կողմից[20][21]։ 2014 թվականին դատարանը կրկին մեղադրական եզրակացություն է կայացրել և Ներդրումին դատապարտել քսան ամսվա ազատազրկման[22]։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kunstnerforbundet 1967-70-73 Oslo-76-84
- Galleri 27 Oslo, 1972
- The Bedford Way Gallery, 1982
- Martina Hamilton Gallery, 1984
- Delaware Art Museum, Wilmington, 1985
- The Museum of Contemporary Art, Chicago IL, 1988
- Lemberg Gallery Birmingham, MI, 1991
- Gothenburg Art Museum, Sweden, 1991
- Bergen Art Museum, Norway, 1992
- Edward Thorp Gallery, New-York, 1992
- New Orleans Museum of Art, 1994
- Forum Gallery, New-York, 1996
- Frye Art Museum, Seattle, 1997
- Astrup Fearnley Museum of Modern Art, Oslo, Norway, 1998
- Kunsthal Rotterdam, The Netherlands 1999
- Amos Anderson Art Museum, Helsinki, Finland, 1999
- Young Classic, 2000
- Harry Bergman Gallery, Stockholm, Sweden, 2000
- Åland Art Museum, Mariehamn, Finland, 2000
- Forum Gallery, New York and Los Angeles, 2002, 2004
- Forum Gallery, Los Angeles, 2006
- Forum Gallery, New York, January, 2007
- Forum Gallery, New York, May, 2007
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Nerdrum, Odd. Havfuglen. — Oslo: Gyldendal, 1978. — 54 p. — ISBN 82-05-11428-5 — детская книжка с картинками, получившая премию Министерства культуры Норвегии «За детскую и юношескую литературу».
- Odd Nerdrum and Richard Vine. Odd Nerdrum: paintings, sketches and drawings. Oslo, Norway: Gyldendal Fakta, 2001. ISBN 82-489-0121-1.
- Odd Nerdrum and Jan-Erik Ebbestad Hansen. Odd Nerdrum: paintings. Oslo, Norway: Aschehoug, 1995. ISBN 82-03-26063-2.
- Odd Nerdrum, Jan Åke Pettersson and Astrup Fearnley Museet for Moderne Kunst. Odd Nerdrum: storyteller and self-revealer. Oslo, Norway: Astrup Fearnley museet for moderne kunst: Aschehoug, 1999. ISBN 82-03-22272-2.
- Odd Nerdrum, Richard Vine, E John Bullard and New Orleans Museum of Art. Odd Nerdrum, the drawings. New Orleans, Louisiana: New Orleans Museum of Art, 1994. ISBN 0-89494-047-3.
- Odd Nerdrum, Bjørn Li. Odd Nerdrum: themes: paintings, drawings, prints and sculptures. Oslo, Norway: Press Publishing, 2007. ISBN 82-7547-226-1.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Odd Nerdrum
- ↑ 3,0 3,1 SNAC — 2010.
- ↑ 5,0 5,1 Norsk kunstnerleksikon
- ↑ 6,0 6,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ 7,0 7,1 Store norske leksikon — 1978.
- ↑ LIBRIS — 2018.
- ↑ Hamilton Martina։ «About Odd Nerdrum»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է 16 April 2012
- ↑ Pettinger E.J. (Dec.29/2004)։ «The Kitsch Campaign»։ Boise Weekly։ Վերցված է 16 April 2012
- ↑ «Nerdrum kopiert i Lopez-thriller» («Nerdrum copied in Lopez thriller»), Jon Selås, Verdens Gang, Sep 8 2000
- ↑ Nina Berglund, "Artist Odd Nerdrum sentenced to jail," Views and News from Norway, August 17, 2011
- ↑ 13,0 13,1 Nina Berglund, "Controversy Follows Conviction of Artist Odd Nerdrum for Alleged Tax Fraud," ArtDaily.com, August 22, 2011
- ↑ Kyle Chayka [1] Artinfo, Aug 23 2011
- ↑ 15,0 15,1 Nina Berglund, "Artist can’t paint in prison," Views and News from Norway, August 19, 2011
- ↑ Allison Malafronte [2] American Artist Magazine, Jan-Feb 2012
- ↑ Homepage - freeoddnerdrum.com
- ↑ Trulson Ola (2012-01-26)։ «Nerdrum-sak til lagmannsretten/Nerdum Goes To The Court of Appeal»։ NRK։ Վերցված է 20 April 2012
- ↑ "Nerdrum stämmer norska skatteverket (Nerdrum sues the Norwegian Revenue Service)", Dagens Nyheter Kultur / TT Spektra, 1 March 2012.
- ↑ http://www.vg.no/rampelys/nerdrum-milliontap-paa-fransk-slott/a/10123730/
- ↑ Anker til høyesterett (Appeals to the Supreme Court), (Dagbladet, Article in Norwegian), 29 June 2012.
- ↑ http://www.aftenposten.no/kultur/Odd-Nerdrum-domt-til-fengsel-for-skattesvik-86568b.html
|