Օդդ Բանգ-Հանսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդդ Բանգ-Հանսեն
Ծնվել էապրիլի 9, 1908(1908-04-09)[1]
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Վախճանվել էմարտի 4, 1984(1984-03-04)[1] (75 տարեկան)
Վախճանի վայրՕսլո, Նորվեգիա[2]
Մասնագիտությունսցենարիստ, գրող, թարգմանիչ, լրագրող և մանկագիր
Քաղաքացիություն Նորվեգիա[3]
ԿրթությունՕսլոյի համալսարան
Պարգևներ
ԶավակներKjetil Bang-Hansen? և Pål Bang-Hansen?

Օդդ Բանգ-Հանսեն (նորվ.՝ Odd Bang-Hansen, ապրիլի 9, 1908(1908-04-09)[1], Քրիստիանիա, Նորվեգիա - մարտի 4, 1984(1984-03-04)[1], Օսլո, Նորվեգիա[2]), նորվեգացի գրող, սցենարիստ, լրագրող և թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդդ Բանգ-Հանսենը ծնվել է 1908 թվականի ապրիլի 9-ին Նորվեգիայի մայրաքաղաք Քրիստիանիայում, որը ներկայումս վերանվանվել է Օսլո։ Օդդը ծնվել է հոգևորականի ընտանիքում։ 1934 թվականին ավարտում է Օսլոյի համալսարանը։ Աշխատել է մայրաքաղաքի առևտրական դպրոցում որպես դասավանդող։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասկացել է Դիմադրության շարժմանը։ Պատերազմի ընթացքում Օդդը հեռանում է Միացյալ Թագավորություն։ Պատերազմի ավարտից հետո Օդդ Բանգ-Հանսենը նորվեգական թերթերի ու ամսագրերի մշակութային նորությունների տեսաբանն էր։

1965 թվականից մինչև 1971 թվականը Օդդ Բանգ-Հանսենը ղեկավարել է Նորվեգական գրողների խորհուրդը, որը կոչվում էր «Den norske Forfatterforening»:

Օդդ Բանգ-Հանսենն իր մահկանացում կնքում է յոթանասունհինգ տարեկան հասակում՝ 1984 թվականի մարտի 4-ին հայրենի քաղաքում՝ Օսլոյում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդդ Բանգ-Հանսենը հայտնի է նաև որպես մանկագիր։ Առաջին անգամ գրական ասպարեզում իր ունակությունները փորձել է 1938 թվականին։

Գրողի սցենարի հիման վրա նկարահանվել են մի շարք գեղարվեստական կինոնկարներ, այդ տվում «Trost i taklampa» (1955 թվական), «Սցենար ձյուների վրա» (1966 թվական) և «Ընդամենը մի կյանք» (1968 թվական)։

Օդդ Բանգ-Հանսենը զբաղվել է նաև թարգմանչական աշխատանքներով։ Թարգմանել է ներքոհիշյալ գրողների լավագույ ստեղծագործությունները նորվեգերենով. Աստրիդ Լինդգրեն, Վյայնյո Լիննա, Վլադիմիր Նաբոկով, Հանս Քրիստիա Անդերսեն և այլն։

Գրական շատ մրցանակների ու պարգևների դափնեկի է Օդդ Բանգ-Հանսենը։ Դրանց թվում կարևոր տեղ է զբաղեցնում Նորվեգիայի մշակույթի նախարարության կողմից սահմանված «Մանկական և պատանեկան գրականության համար» մրցանակը, որը ստացել է 1949 թվականին։ Իսկ Բաստիան մրցանակին Օդդ Բանգ-Հանսենն արժանացել է 1959 թվականին։

Ընտիր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fager er studentens drøm, Gyldendal (1938).
  • Ringen rundt brønnen, Tiden (1946).
  • I denne natt, Tiden (1947).
  • Tanker i hytt og vær (1948), illustrert av Randi Monsen
  • Mette og Tom i fjellet, Tiden (1948). Barne-og ungdomsbok.
  • Møllen og lyset (1949)
  • Mette og Tom og bokstavene, Tiden (1949). Barnebok
  • Mette og Tom i hulen, Tiden (1951).Barne-og ungdomsbok. Filmet i 1951.
  • Trapp med ni trinn, Tiden (1952). Barne-og ungdomsbok.
  • Tom og Mette på sporet (1952). Manus basert på egen bok. Spiller også faren til Pål Bang-Hansen.
  • Fly hvite due, Tiden (1953). Roman fra Vola, en by i Italia.
  • Trost i taklampa (1955). Bidrag til manus.
  • Spilleman på flukt(1957) Barne-og ungdomsbok
  • Skrift i sne (1966). Manuskript.
  • Historien om Fridtjof Nansen (1968). Manuskript.
  • Det nye kjøkkenbibliotek (Gyldendal, 1971). Redaktør. Oversett av Truls Hoff.
  • Fra mitt spisebord i mange land og landskaper (Tiden, 1973). Om matlaging.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1042477337 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. LIBRIS — 2018.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]