Օդափոխման համակարգերը պաշտպանական կառույցներում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օդափոխման համակարգերը պաշտպանական կառույցներում Մասսայական խոցման ժամանակակից միջոցների կիրառման կամ ռադիոակտիվ արտանետման ժամանակ մեծ է հավանականությունը դրսի վարակված օդի ներթափանցումը ապաստարան։ Այդ իսկ պատճառով ապաստարանը պետք է ունենա օդափոխման համակարգ, որը սովորաբար իրականացվում է 3 ռեժիմով` 1. Մաքուր օդափոխություն

2. Օդազտում

3. Օդի վերարտադրում(ռեգեներացիա)

1-ին ռեժիմի ժամանակ օդը մաքրվում է միայն փոշու մասնիկներից` հակափոշային (յուղային) զտիչների օգնությամբ, 2-րդ ռեժիմի ժամանակ օդը մաքրվում է թունավոր նյութերից և գազերից`ածխածնի օքսիդից(կլանող զտիչների օգնությամբ), 3-րդ ռեժիմը նախատեսվում է գազերի ուժեղ արտահոսքի, խոշոր հրդեհների, քիմիական վարակի, ջրհեղեղների հնարավոր վտանգների դեպքերում և ատոմակայանի շրջակայքում իրավիճակի սրման ժամանակ։ Օդափոխման համակարգը նախատեսված է աշխատելու 48 ժամ` 1-ին ռեժիմի, 12 ժամ` 2-րդ ռեժիմի և 6 ժամ` 3-րդ ռեժիմի դեպքում, որտեղ թթվածնի և ածխաթթու գազի պարունակությունները համապատասխանաբար պետք է լինեն` 1 ռեժիմում 19-20%(Օ2) և 1%(CO2), 2 –րդ ռեժիմում` 19%(Օ2) և 2%(CO2), 3-րդ ռեժիմում 18-19%(Օ2) և 3%(CO2): Պաշտպանական կառույցներում օդափոխանակման ռեժիմներն իրականացվում են հատուկ զտիչների (ֆիլտրերի) օգնությամբ, որոնց արտադրողականությունները, կախված ՊԿ–ի տարողությունից, լինում են տարբեր։ Այսպես, օրինակ` բջջային յուղային զտիչի արտադրողականությունը, որի գաբարիտային չափերն են 520x520x100 մմ, իսկ ցանցերի թիվը 18, ժամում կազմում է 1500մ3, աէրոդինամիկական դիմադրությունը 12 մմ ջրի սյուն, մաքրման գործակիցը փոշուց`(10 միկրոնի սահմաններում), կազմում է 97%։ Մյուս օդազտիչը ФП-100-ը մեկ ժամում կարող է զտել 100 մ3, իսկ ФП-300–ը` 300 մ3 օդ։ Մտնող օդատար խողովակների տրամաչափերը լինում են 100-125 մմ։

Օդափոխման 3 ռեժիմներն էլ իրականացվում են էլեկտրական էներգիայի շնորհիվ, իսկ հոսանքի բացակայության դեպքում առաջին երկուսն աշխատում են տեղական հանգույցի շնորհիվ։ Ժամանակակից ապաստարաններում տեղադրվում են հակապայթուցիկ սարքեր` թիթեղավոր տիպի փոքրածավալ պաշտպանող սեկցիա։ Օդատարները սովորաբար պատրաստում են ցինկապատ մետաղից։ Ներմուծվող օդի քանակությունը կախված է դրսի օդի ջերմաստիճանից և տատանվում է 8÷13 մ3/ժամ մեկ մարդու համար։ Անհրաժեշտության դեպքում այն սառեցվում է ջրային հովացման համակարգերի կամ սառույցի օգնությամբ։ Որպես օդամաքրման միջոց կարող են օգտագործվել նաև ավազը, խճաքարը, և այլն։