Օդատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օդատի

Օդատի (ճապ.՝ 大太刀, բառացիորեն թարգմանվում է որպես «մեծ թուր»), ճապոնական երկար թրի տեսակներից մեկը։ Նոդատի տերմինը (ճապ.՝ 野太刀, «դաշտային թուր»)[1][2][3] ճապոնական թրի ևս մեկ տեսակ (նիհոնտո), սակայն շատ հաճախ սխալմամբ օգտագործվում է օդատի անվան փոխարեն[4][5]:

«Օդատի» կոչվելու համար թուրը պետք է ունենար 3 սյակուից ոչ պակաս (90,9 սմ) շեղբի երկարություն, սակայն օդատի թրի երկարության հստակ չափորոշում գոյություն չունի։ Սովորաբար օդատին 1,6-1,8 մետր երկարություն ունեցող շեղբով թրերն են։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդատի թրի նշանակությունը կարելի է բաժանել հետևյալ տեսակների՝

  • Տաճարին ընծայում։ Որոշ օդատի թրեր աղոթողների կողմից կապվում են պատերազմում հաղթանակի հետ, այլ տեսակներ տեղադրվում էին գանձարաններում որպես առասպելական թուր։
  • Զենք։ Հնադարյան գրությունների հետազոտությունները ցույց են տալիս, որ օդատի թրերը կիրառվել են ճակատամարտերի ժամանակ հետևակների կողմից։
  • Բանակի խորհրդանիշ։ Որոշ օդատի թրեր չափազանց երկար էին, որպեսզի հնարավոր լինի դրանց օգտագործումը։ Սակայն կան վկայություններ, որ այն օգտագործում էին որպես զորքի խորհրդանիշ, ինչպես դրոշը կամ նիզակը:
  • Ծիսական նշանակություն։
  • Դարբնի հմտությունների ցուցադրություն։

Օդատի թրերի մեծ մասը կիրառվել է առաջին երկու դեպքերում։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդատին շատ դժվար է պատրաստել։ Լավ օդատի պատրաստելու համար անհրաժեշտ է՝

  • Ավելի շատ պողպատ և ժամանակ, քան սովորական թրի համար։ Բացի այդ, շատ կարևոր է պողպատը դարբնել շատ արագ, ինչը դարբնից պահանջում է մեծ հմտություններ։
  • Աշխատանք արտելում։ Արտելում յուրաքանչյուրը պետք է լինի իր գործի իսկական վարպետ։
  • Բարձր վարպետություն ջերմամշակման գործում։
  • Առանձնահատուկ սարքավորումներ։ Օրինակ՝ կոփման համար անհրաժեշտ է ավելի մեծ տարա, քան սովորական թրի համար։
  • Ողորկելու այլ տարբերակ։ Օդատին ողորկելու ժամանակ անշարժ ամրացվում է, իսկ սովորական թուրը շարժվում է սրաքարի վրայով։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդատի թրերն, որոնք օգտագործվել են որպես զենք, սամուրայների համար չափազանց մեծ էին սովորական թրի նման դրանք կրելու համար։ Գոյություն ուներ օդատին կրելու երկու տարբերակ։

  • Մեջքի ետևում։ Դա պրակտիկ չէր, քանի որ անհնար էր բավականին արագ հանել թուրը։
  • Այլ տարբերակն ավելի հեշտ էր՝ թրի կրումը ձեռքում։ Մուրոմատիի ժամանակաշրջանում ընդունված էր, որ սամուրայի ետևից գնում էր զինակիրը, ով ճիշտ ժամանակին օգնում էր նրան հանել օդատին պատյանից։

Հայտնիության կորստի պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1615 թվականից հետո ճակատամարտներն ավարտվել են։
  • Բակուֆու կառավարությունը օրենք է ընդունել, որի համաձայն չէր թույլատրվում կրել թուր որոշակի երկարությունից ավել։ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո բազմաթիվ օդատի թրեր կարճացվել են, որպեսզի համապատասխանեն հաստատված նորմերին։ Դա է պատճառը, որ օդատին երբեմն է հանդիպում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]