Օդաչուները Ղարաբաղյան ազատագրական պատերազմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մինչև պատերազմը Հայաստանի օդաչուները օդային տարբեր ուղիներով ուղևորներ, բեռներ և փոստ են փոխադրել ԽՍՀՄ 30, արտասահմանյան 7 խոշոր քաղաքներ և բնակավայրեր, իսկ տեղական նշանակության չվերթերով՝ Կապան, Գորիս, Սիսիան, Ջերմուկ, Գավառ, Գյումրի, Բերդ, Ստեփանակերտ, Նախիջևան և այլն։ Տեղական ավիաուղիներում օգտագործվել են ՅԱԿ-40 և ԱՆ-2 ինքնաթիռներ, Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ։

Մինչև ՀՀ Պաշտպանության Նախարարության ռազմական ավիացիայի ստեղծումը Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության օդաչուներն Արցախ են տեղափոխել մարդասիրական օգնություն, կամավորական ջոկատներ, վառելանյութ, Արցախից՝ վիրավոր, զոհված ազատամարտիկներ և խաղաղ բնակիչներ։

1992 թվականի հունվարին ՀՀ զինկոմիսարիատի աջակցությամբ մոբիլիզացված ավիացիայի մասնագետներից ստեղծվել է 27 և 16 օդաչուներից բաղկացած 2 խումբ։ Խմբերի վերապատրաստման դասընթացների ավարտից և 1992 թվականի հունիսին Արզնիի օդանավակայանում Մի-24 և Մի-8 ուղղաթիռներով ստուգողական թռիչքներ կատարելուց հետո կազմավորվել է երեք օդաչորական անձնակազմ (հրամանատարներ Ս. Մի-8 ուղղաթիռի հերթական վայրէջքը Շահումյանի շրջանում Խանադյան, Գ. Նահապետյան և Բ. Խաչատուրով)։ 1992-1993 թվականներին կազմավորվել են նաև ուղղաթիռային օղակներ և էսկադրիլիաներ (հրամանատարներ՝ Մ. Աամսոնյան, Վ. Հակոբով, Մ. Մարտիասյան և ուրիշներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png