Օդային կիթառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օդային կիթառ (անգլ.՝ Air guitar), արվեստի տեսակ՝ կազմված շարժումներից, որում կատարողը ձևացնում է, թե նվագում է երևակայական էլեկտրոկիթառի վրա, կրկնելով բոլոր իրական կիթառահարի էլեմենտները։ Դրա ընթացքում հնարավոր է երգի կենդանի կատարում կամ ֆանագրամմայի տակ։ Սկզբում հասարակ ընդօրինակումը կատարողներին կատակից վերաճեց մրցակցության՝ պարբերաբար անցկացվող աշխարհի տարբեր երկրներում։ Արդյունքում այն վերածվեց միջազգային մրցույթի՝ օդային կիթառի աշխարհի առաջնություն (անգլ.՝ Air Guitar World Championships)[1]:

Առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդային կիթառի առաջին մրցույթներն անցկացվել են 1980-ական թվականների սկզբներին Շվեյցարիայում և ԱՄՆ-ում։ 1996 թվականից Oulu Music Video Festival փառատոնի շրջանակներում (Օուլու, Ֆինլանդիա) սկսեց անցկացվել օդային կիթառի աշխարհ առաջնությունը որպես պաշտոնական առաջնություն։

Առաջնության կանոնները շատ ընդհանուր գծեր ունեն գեղասահքի խորհրդի հետ, որտեղ գործում է բալային համակարգը։ Ժյուրիի կազմում հաճախ մտնում են աշխարհի ակնառու կիթառահարները, իսկ հաղթողները ստանում են թանկ մրցանակներ։

Հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 — Ֆինլանդիա Oikku Ylinen
  • 1997 — Ֆինլանդիա Ville Paakkari
  • 1998 — Ֆինլանդիա Juha Hippi
  • 1999 — Ֆինլանդիա Johanna Ala-Siurua
  • 2000 — Ֆինլանդիա Markus Vainionpää
  • 2001 — Միացյալ Թագավորություն Zac «Mr. Magnet» Monro
  • 2002 — Միացյալ Թագավորություն Zac «Mr. Magnet» Monro
  • 2003 — Ամերիկայի Միացյալ Նահանգներ David «C-Diddy» Jung
  • 2004 — Նոր Զելանդիա Tarquin «The Tarkness» Keys
  • 2005 — Նիդերլանդներ Michael «Destroyer» Heffels
  • 2006 — Ճապոնիա Ochi «Dainoji» Yosuke
  • 2007 — Ճապոնիա Ochi «Dainoji» Yosuke
  • 2008 — Ամերիկայի Միացյալ Նահանգներ Craig «Hot Lixx Hulahan» Billmeier
  • 2009 — Ֆրանսիա Sylvain «Gunther Love» Quimene
  • 2010 — Ֆրանսիա Sylvain «Gunther Love» Quimene
  • 2011 — Գերմանիա Aline «The Devil’s Niece» Westphal
  • 2012 — Ամերիկայի Միացյալ Նահանգներ Justin «Nordic Thunder» Howard
  • 2013 — Ամերիկայի Միացյալ Նահանգներ Eric «Mean Melin» Melin
  • 2014 — Ճապոնիա Nanami «Seven Seas» Nagura
  • 2015 — Ռուսաստան Кирилл «Your Daddy» Блуменкранц[2]

Նորարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ ստեղծվել են այնպիսի նոր տեխնոլոգիաներ տարբեր ընկերությունների կողմից, որոնք հնարավորություն են տալիս նվագել երևակայական կիթառի վրա այնպես, կարծես մարդու ձեռքին իսկապես երաժշտական գործիք է՝ տարբեր ձայներ արձակող, որոնք կախված են մարդու ձեռքի շարժումներից տարածության մեջ։ Այլ խոսքով, մարդը չի ստեղծում ձայներ օդում երաժշտության տակ, այլ մարդու ձեռքի շարժումների շնորհիվ արձակվում են երաժշտական ձայներ։ Տվյալ տեխնոլոգիան անվանվել է Virtual Air Guitar[3]: Այդ բնագավառում 2005 թվականին առաջինը եղել են ֆինները հեռահաղորդակցման ծրագրերի ապահովման լաբորատորիայից, ինչպես նաև Հելսինկիի պոլիտեխնիկական համալսարանի մուլտիմեդիան և ակուստիկան[4]։

Ապա այլ, շարժումների ժամանակ ձայներ արձակող տեխնոլոգիաների մասին հայտնեցին Ավստրալիայից և Հոլանդիայից մշակողները, որոնք հրատարակել էին հատուկ հագուստ և խաղալիքներ։ 2007 թվականին Tomy ընկերությունը ներկայացրեց Air Guitar Pro՝ գործառական կիթառի սիմուլյատորը[5]։ 2008 թվականին Կալիֆորնիական Jada Toys ընկերությունը ներկայացրեց իր նոր սարքը՝Air Guitar Rocker, իսկ 2011 թվականին Սան Ֆրանցիսկոյում Yobble-ը հայտարարեց իր նոր արտադրանքի մասին՝ Air Guitar Move, iPhone-ի և iPod Touch-ի համար։ [6].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Air Guitar World Championships (անգլ.)
  2. Россиянин выиграл чемпионат мира по игре на воображаемой гитаре
  3. Be a rock star. Play the Virtual Air Guitar. (անգլ.)
  4. «Воздушная гитара надевает перчатки на нереальных звёзд рок-н-ролла». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. Japanese Company Produces Playable Air Guitar (անգլ.)
  6. Air Guitar Move for iPhone (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]