Օդային բախում Վաշինգտոնի երկնքում
Օդային բախում Վաշինգտոնի երկնքում | |
---|---|
![]() | |
Տեսակ | mid-air collision? |
Տեղադրանք | Ronald Reagan Washington National Airport?, Վաշինգտոն և Պոտոմակ |
Երկիր | ![]() |
Տարեթիվ | հունվարի 29, 2025 |
Զոհվածներ | 67 մարդ |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
«CRJ700» ուղևորատար ինքնաթիռի և «UH-60» ռազմական ուղղաթիռի բախում Վաշինգտոնի երկնքում, ավիացիոն աղետ, որը տեղի է ունեցել 2025 թվականի հունվարի 29-ին։ «American Airlines» ավիաընկերության «Bombardier CRJ700» ուղևորատար ինքնաթիռը վայրէջի պահին Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանում բախվել է «Sikorsky UH-60 Black Hawk» ռազմական ուղղաթիռին։ Բախումից հետո երկու օդանավերն էլ ընկել են Պոտոմակ գետը[1][2][3]։
Վթարի հետևանքով զոհվել է 67 մարդ՝ 64-ը ինքնաթիռի (60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ), 3-ը՝ ուղղաթիռի[4][5][6]։
Վաշինգտոնում տեղի ունեցած բախումը 16 տարվա ընթացքում ԱՄՆ-ում մարդատար ինքնաթիռի առաջին խոշոր ավիավթարն էր[7][8]։
Տեղեկություն օդանավերի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]«Bombardier CRJ701ER» ինքնաթիռը (գործարանային համար՝ 10165, գրանցման համար՝ N709PS) 2004 թվականի հոկտեմբերի 29-ին «US Airways Express» բրենդի ներքո մուտք է գործել «MidAtlantic Airways» ավիաընկերություն՝ չվերթներ իրականացնելու համար[9]։ 2005 թվականի հունվարին այն փոխանցվել է «PSA Airlines» ավիաընկերությանը։ 2013 թվականի դեկտեմբերին «US Airways»-ի և «American Airlines»-ի միավորման արդյունքում ինքնաթիռը շարունակել է իր թռիչքը «American Eagle» բրենդի ներքո։ Ինքնաթիռը հագեցած է եղել երկու «General Electric CF34-8C5» տուրբոֆանատորային շարժիչներով[5][10][11]։
2017 թվականի փետրվարի 16-ին ինքնաթիռը Շարլոթ/Դուգլաս օդանավակայանում ենթարկվել է միջադեպի, երբ թռիչքի պատրաստվելու ժամանակ բախվել է թռիչքուղի դուրս եկած եղջերուին, սակայն այն ավարտվել է առանց մարդկային կորուստների և լուրջ վնասվածքների[12]։
«Sikorsky UH-60 Black Hawk» ուղղաթիռը (մարտավարական համարը 00-26860) պատկանել Է ԱՄՆ բանակին, որը թռիչքներ է իրականացրել կանչով։ Այդ կանչերը ԱՄՆ-ի ղեկավարների կամ բարձրաստիճան պաշտոնյաների փոխադրման համար են եղել[13][14][1]։ Ուղղաթիռն օդ է բարձրացել Ֆորտ Բելվուար ռազմաօդային բազայից և տեղափոխել է ԱՄՆ բանակի երեք զինծառայող։ Ուղղաթիռում գործադիր կամ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն եղել։ Օդանավը պատկանել է 12-րդ ավիացիոն գումարտակի «Բ» վաշտին և վթարի ժամանակ ուսումնական թռիչք է իրականացրել[1][15]։
Վթար
[խմբագրել | խմբագրել կոդը]Վթարից 30 վայրկյան առաջ օդային երթևեկության վերահսկիչը հարցրերել է «UH-60» ուղղաթիռի անձնակազմին, թե արդյոք նրանք տեսնում են 5342 չվերթը, որը տվյալ պահին կատարում էր վայրէջք։ Ուղղաթիռի անձնակազմի անդամը դրական պատասխան է տվել։ Բախումից մի քանի վայրկյան առաջ ավիադիսպետչերը թույլ է տվել ուղղաթիռի անձնակազմին անցնել 5342 չվերթի հետևից[16]։
Ժամը 20:48-ին, ինքնաթիռը բախվել է ուղղաթիռինին, ինչի հետևանքով ուղղաթիռը պայթել է և ընկել Պոտոմակ գետը: Բախումից հետո ինքնաթիռը նույնպես ընկել է գետը և բաժանվել է երկու մասի։ Բախման պահը ֆիքսել է Ջոն Ֆ. Քենեդու անվան կատարողական արվեստների կենտրոնի անվտանգության տեսախցիկը[17][18]։
Բախումից անմիջապես հետո Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանի դիսպետչերները սկսել են վերաուղղորդել այլ ինքնաթիռների մոտակա օդանավակայաններ, իսկ Ռեյգանի անվան օդանավակայանը փակվել է[19]։
Որոնողափրկարարական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդանավի բախման մասին առաջին հաղորդումը ստացվել է Կոլումբիայի շրջանի Մետրոպոլիտենի ոստիկանության բաժինը, տեղական ժամանակով 20:53-ին։ Դեպքի վայր են ուղարկվել արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, այդ թվում՝ Կոլումբիայի շրջանի հրշեջ ծառայության և շտապ բուժօգնության խմբեր։ Փրկվածների և զոհվածների մարմինների որոնման համար դեպքի վայր են ուղարկվել հրշեջ նավակներ։ Փրկարարական ծառայությունների նախնական հաղորդագրությունները հաղորդել են զոհերի մասին։ Փրկարարական աշխատանքներին մասնակցում են ջրասուզակներ, ոստիկաններ, փրկարարներ[20][21]։
Որոնողական գործողությունները դժվարացել են ջրի ցածր ջերմաստիճանի և սառույցի պատճառով։ Կործանման վայրի մոտ ջրի ջերմաստիճանը գրանցվել է 2 °C։ Վաշինգտոնի մետրոպոլիտենի տրանսպորտային վարչությունը որոնողափրկարարական գործողություններին աջակցելու համար տրամադրել է «ջերմացնող ավտոբուսներ»։
Հետաքննությունների դաշնային բյուրոն նշել է, որ գործակալությունը կաջակցի փրկարարական գործողությանը և հավելել ավիացիոն միջադեպում ահաբեկչության նշանների բացակայան մասին[22]։
Զոհվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի ժամվա ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցներն ու այլ աղբյուրներ հաստատել են, որ կործանման հետևանքով կան զոհեր, և որոշ մարմիններ արդեն դուրս են բերվել Պոտոմակ գետից։ CBS News-ի տվյալներով՝ տեղական ժամանակով 23:30-ի դրությամբ հայտնաբերվել էր առնվազն 18 մարմին[23]։
Ըստ նախնական տվյալների՝ աղետի զոհերի թվում է եղել ԱՄՆ-ի գեղասահքի հավաքականի ամբողջական կազմը[24], այդ թվում՝ 1994 թվականի աշխարհի չեմպիոններ՝ Եվգենիա Շիշկովան և Վադիմ Նաումովը, որոնք մարզչական գործունեություն էին ծավալում ամերիկյան հավաքականում[25]։
Մահացած մարզիկների ցուցակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպենսեր Լեյն
- Ջինա Խան
- Էդի Չժոու
- Էվերլի Լիվինգսթոն
- Լիդիա Լիվինգսթոն
- Ֆրանկո Ապարիսիո
- Շոն Քեյ
- Անժելա Յանգ
Հետաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդային աղետի բախման պատճառների հետաքննությունը կիրականացնեն Տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդը, Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը, ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ բանակը[26]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Regan, Helen; Romine, Taylor; Faheid, Dalia; Lynch, Jamiel; Vera, Amir; Park, Hanna (2025-01-30). «Live updates: American Airlines plane crash near Washington, DC; Reagan National Airport takeoffs and landings halted». CNN (անգլերեն). Վերցված է 2025-01-30-ին.
- ↑ «Playback of flight AA5342». FlightRadar24. Վերցված է 30 January 2025-ին.
- ↑ «FAA Statements on Aviation Accidents and Incidents». Federal Aviation Administration. 2025-01-29. Վերցված է 2025-01-29-ին.
- ↑ «All flights halted at Reagan National Airport due to plane crash». wusa9.com (ամերիկյան անգլերեն). 2025-01-29. Վերցված է 2025-01-30-ին.
- ↑ 5,0 5,1 Knox, Brady (2025-01-30). «Potomac plane crash: Rescue operation underway near Reagan airport - Washington Examiner» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-01-30-ին.
- ↑ «В Вашингтоне пассажирский самолет упал в реку Потомак после столкновения с вертолётом». Голос Америки (ռուսերեն). 2025-01-30. Վերցված է 2025-01-30-ին.
- ↑ Leclercq, Matt (January 29, 2025). «American Airlines crash in Washington, D.C., may be carrier's worst disaster in two decades». Fort Worth Star-Telegram. Վերցված է January 30, 2025-ին.
- ↑ «BBC Home - Breaking News, World News, US News, Sports, Business, Innovation, Climate, Culture, Travel, Video & Audio». www.bbc.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025-01-30-ին.
- ↑ «PSA Airlines CRJ700 N709PS». Airfleets. 2025-01-30.
- ↑ PSA Airlines N709PS (Canadair Regional Jet - MSN 10165) (Ex C-FCHO N165MD )
- ↑ N709PS PSA Airlines Bombardier CRJ-701ER (CL-600-2C10)
- ↑ Kolonia, Doug "Casper" (16 February 2017). «American Airlines Jet Hits Deer on Takeoff - Lands Safely». Fighter Sweep.
- ↑ «Live updates: American Airlines plane crash near Washington, DC; Reagan National Airport takeoffs and landings halted». CNN (անգլերեն). January 29, 2025. Վերցված է January 30, 2025-ին. «A US Army Blackhawk (H-60) helicopter collided with passenger aircraft near Washington on Wednesday, according to two US defense officials.»
- ↑ «Live updates: American Airlines plane crashes into Potomac River near Reagan National». NBC4 Washington (ամերիկյան անգլերեն). January 29, 2025. Վերցված է January 30, 2025-ին.
- ↑ Garrison, Joey; Nguyen, Thao (January 29, 2025). «Live updates: Plane, helicopter collide, crash into Potomac River in Washington». USA Today. Վերցված է January 29, 2025-ին.
- ↑ «Live updates: Passenger jet with 64 aboard collides with Army helicopter at Reagan Airport near DC». The Associated Press. January 30, 2025. Վերցված է January 30, 2025-ին.
- ↑ «Aircraft down in Potomac River». airlinesgeeks.com. January 30, 2025. Վերցված է January 30, 2025-ին.
- ↑ Cameron, Chris (January 29, 2025). «Footage from a live webcam operated by the Kennedy Center appears to show a collision between two aircraft over Washington». The New York Times. Վերցված է January 29, 2025-ին.
- ↑ Gillum, Jack (January 29, 2025). «Audio of Air-Traffic Conversations Shows Planes Diverted, Pilot Account». The Wall Street Journal. Վերցված է January 29, 2025-ին.
- ↑ «Bodies pulled from Potomac after collision». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2025-01-30-ին. Վերցված է 2025-01-30-ին.
- ↑ «Fatalities confirmed after passenger plane collides with Army Black Hawk, source says». CNN (անգլերեն). CNN. January 30, 2025. Արխիվացված օրիգինալից 2025-01-30-ին. Վերցված է January 30, 2025-ին.
- ↑ «D.C. plane crash live updates: Trump says there are no survivors as details about flight conditions emerge». NBC News (անգլերեն). 2025-01-30. Վերցված է 2025-01-30-ին.
- ↑ Tanyos, Faris; Freiman, Jordan (January 29, 2025). «Plane crashes into Potomac River after midair collision with Black Hawk helicopter». CBS News. Արխիվացված օրիգինալից 2025-01-30-ին. Վերցված է January 30, 2025-ին.
- ↑ «Авиакатастрофа над Вашингтоном: что известно о ее причинах и о тех, кто был на борту». BBC Russian. 2025-01-30.
- ↑ бронзовый призёр чемпионата СССР в парном катании (1979) // aif.ru
- ↑ Aratani, Lori (January 29, 2025). «NTSB, FAA to investigate crash». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2025-01-30-ին. Վերցված է January 29, 2025-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օդային բախում Վաշինգտոնի երկնքում կատեգորիայում։ |
- Playback of Flight AA5342 – Flightradar24
- KDCA Tower, KDCA Tower/Approach, and Helicopter ATC Audio Archive – LiveATC
- Metropolitan Washington Airports Authority (MWAA) Audio Archive – Broadcastify
- Описание катастрофы рейса JIA5342 на Aviation Safety Network
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդային բախում Վաշինգտոնի երկնքում» հոդվածին։ |