Օդային ավազանի պահպանումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օդային ավազանի պահպանումը Պատկերացնել այնպիսի մի վայր, որտեղ ցերեկը արևը քարերն այնքան է տաքացնում, որ կարելի է ձվածեղ պատրաստել դրանց վրա, իսկ ջերմաստիճանը գիշերը այնքան է իջնում, որ ածխածնի օքսիդը փոխարկվում է չոր սառույցի։ Այդ վայրը Լուսինն է։ Ջերմաստիճանային տարբերությունը պայմանավորված է լուսնի վրա մթնոլորտի բացակայությամբ։ Մթնոլորտից Լուսինը զուրկ է։ Հիմնականում այդ պատճառով էլ ցերեկը լուսնի մակերեսը տաքանում է մինչև +120 °C, իսկ գիշերը սառչում է մինչև -160 °C։ Արեգակի ճառագայթները և Երկրի մթնոլորտը մոլորակի վրա ապահովում են կյանքի համար պիտանի կլիմա։ Հարկ է նշել, որ առայժմ չկան ծանրակշիռ ապացույցներ, թե ինչպես է մարդու գործնեությունը հանգեցրել մթնոլորտի ու դրա հետ կապված՝ անձրևների քիմիական կազմի, ջերմաստիճանի, ընդհանուր կլիմայական գործոնների խոր փոփոխությունների։ Սակայն առանձին վայրերում մարդկությունը տառացիորեն ապականում է իր «բույնը»՝ հատկապես մեծ քանակությամբ վառելիք այրելով, և օդ է արտանետում ոչ պիտանի և նույնիսկ վնասակար նյութեր։ Ժամանակակից զարգացած արդյունաբերության պայմաններում հասարակությունն օգտագործում է օդավազանը՝ որպես «անծայրածիր» տարածք, որտեղ կարելի է նետել ցանկացած թափոն։ Մթնոլորտն աղտոտվում է նաև որոշ բնական գործընթացների պատճառով, սակայն բնության մեջ կան և այլ երևույթներ, որոնք հանգեցնում են հավասարակշռության վերականգմանը։ Օրինակ՝ ածխաթթու գազի (CO2) հավասարակշիռ կոնցետրացիան պահպանվում է որպես օվկիանոսի ու ցամաքի նյութի ու էներգիայի փոխանակության արդյունք, իսկ մարդու դերն այդ հավասարակշռության հաստատման գործում չնչին է։ Վառելանյութերի այրման առավել աննպաստ հետևանքներից են թթվային անձրևները ջերմոցային էֆեկտը և ծխածածկույթը։

օդային ավազան

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 8-րդ դասարանի քիմիայի դասագիրք