Օգնեն Կուզմիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օգնեն Կուզմիչ
Ognjen Kuzmić 32 Real Madrid Baloncesto Euroleague 20171012.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Մասնագիտացում`բասկետբոլիստ
Երկիր`Flag of Serbia.svg Սերբիա
Ծննդյան ամսաթիվ`մայիսի 16, 1990(1990-05-16) (29 տարեկան)
Ծննդավայր`Դոբոյ, Բոսնիա և Հերցեգովինա

Օգնեն Կուզմիչ (սերբ.՝ Огњен Кузмић, մայիսի 16, 1990(1990-05-16), Դոբոյ, Բոսնիա և Հերցեգովինա), սերբ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղում է կենտրոնական դիրքում: Հանդես է գալիս «Ռեալ Մադրիդ» բասկետբոլային ակումբում:

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզմիչn սկսել է իր մասնագիտական գործունեությունը բոսնիական «Բորաց Բանյա Լուկա» ակումբում, կես տարուց տեղափոխվել է ֆիննական «Կորիխեյտ» ակումբ: 2010 թվականին նա վերադարձել է Բոսնիա և հանդես եկավ «Չելիկ Զենիցա» ակումբում:

2011 թվականին պայմանագիր է կնքել իսպանական «Ունիկախա Մալագա» ակումբի հետ, սակայն 2011/12 թվականի մրցաշրջանն անցկացրել է «Կլինիկաս Ռինկոն Բենահավիս» թիմում: Հիմնական կազմում Կուզեմիչը միայն 2 խաղ է խաղացել: 2012 թվականին «Մալագա» ակումբը վարձակալությամբ տվել է նրան «FIATC Հովենտուտ» ակումբին [1]:

2012 թվականի NBA դրաֆթում Կուզմիչը երկրորդ փուլում ընդհանուր 52 համարով ընտրվել է «Գոլդեն Սթեյթ Ուորրիորզ» ակումբի կողմից: 2013 թվականի սեպտեմբերի 27-ին պայմանագիր է կնքել ակումբի հետ [2]: Բասկետբոլի ազգային ասոցիացիայում իր առաջին երկու մրցաշրջաննեըր նա հաճախ անցկացրել է «Սանտա Կրուզ Ուորրիորզ» ֆարմ ակումբում, որը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի լիգայից էր [3][4]: Խաղալով «Սանտա Կրուզ» ակումբում՝ Կուզմիչը ընդգրկվել է Դ-Լիգայի պաշտպանության երրորդ թիմում [5], իսկ 2015 թվականի ապրիլի 26-ին թիմի հոտ նվաճել է չեմպիոնական տիտղոս [6]:

2015 թվականի հուլիսի 27-ին երկու տարով պայմանագիր է կնքել հունական «Պանատինաիկոս» թիմի հետ [7]: 2016 թվականի ապրիլի 21-ին Կուզմիչը լքել է «Պանատինաիկոս» ակումբը [8]:

2016 թվականի հուլիսի 19-ին Կուզմիչը երեք տարով պայմանագիր է կնքել սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբի հետ[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Badalona adds size with Ognjen Kuzmic
  2. Warriors Sign 2012 Second Round Pick Ognjen Kuzmic to Contract
  3. 2013-14 NBA Assignments
  4. 2014-15 NBA Assignments
  5. «NBA Development League Announces 2014-15 All-League Teams»։ NBA.com։ April 22, 2015։ Վերցված է April 26, 2015 
  6. «Title Wave: Santa Cruz Wins NBA D-League Championship»։ NBA.com։ April 26, 2015։ Վերցված է April 26, 2015 
  7. «Panathinaikos inks center Kuzmic to two-year deal»։ Euroleague.net։ 27 July 2015։ Վերցված է 27 July 2015 
  8. «Kuzmic and Pavlovic replaced and released»։ Eurohoops.net։ 21 April 2016։ Վերցված է 21 April 2016 
  9. «Novi centar Crvene zvezde - Ognjen Kuzmić!»։ kkcrvenazvezda.rs (Serbian)։ 19 July 2016։ Վերցված է 20 July 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]