Օգյուստ Քլեզինգեր
| Օգյուստ Քլեզինգեր ֆրանսերեն՝ Auguste Clésinger | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 22, 1814[1] |
| Ծննդավայր | Բեզանսոն[1] |
| Մահացել է | հունվարի 5, 1883[2] (68 տարեկան) |
| Մահվան վայր | rue de la Chaise, Փարիզի 7-րդ շրջան[2] |
| Գերեզման | Պեր Լաշեզ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Besançon School of Fine Arts? |
| Երկեր | Femme piquée par un serpent?, Leda and the swan?, Frédéric Chopin's tomb? և Bacchante couchée? |
| Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ և վիզուալ արտիստ |
| Ամուսին | Solange Dudevant-Sand? |
| Ծնողներ | հայր՝ Georges-Philippe Clésinger?[3] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Ստորագրություն | |
Օգյուստ Քլեզինգեր (անգլ.՝ Auguste Clésinger) (հոկտեմբերի 22, 1814[1], Բեզանսոն[1] - հունվարի 5, 1883[2], rue de la Chaise, Փարիզի 7-րդ շրջան[2]), 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգյուստ Քլեզինգերը ծնվել է Ֆրանսիայի Դու դեպարտամենտի և Ֆրանշ-Կոնտե տարածաշրջանի վարչական կենտրոնի Բեզանսոն քաղաքում։ Նրա հայրը ՝ Ջորջ-Ֆիլիպը, քանդակագործ էր, ումից նա արվեստի առաջին դասերն է ստացել։ Օգյուստի աշխատանքը՝ Ժյուլ դե Վալդահոն վիկոնտի կիսանդրին , առաջին անգամ ցուցադրվել է 1843 թվականին Փարիզյան սալոնում, իսկ վերջին անգամ 1864 թվականին։

1847 թվականին Քլեզինգերը մի քանդակ է ստեղծում Օձի խայթած կինը, որի մեծ սենսացիա է առաջացնում։ Այդ քանդակի բնորդուհին է եղել ֆրանսիացի նկարչուհի, մոդել, գրական սալոնի տիրուհի Ապոլոնիա Սաբատյեն, ով մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել Հյուգոյի, Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյովի, Թեոֆիլ Գոթիեի, Գյուստավ Ֆլոբերի, Ալեքսանդր Դյումայի, Էդմոն Գոնկյուրի, (նա Ապոլոնիային Նախագահ մականունն է տվել, որը հետագայում տարածվել է այդ շրջանում), Էկտոր Բեռլիոզի, Էդուարդ Մանեի, Գյուստավ Դորեի, Շառլ Բոդլերի և այլոց հետ, ովքեր հաճախ էին լինում նրա սալոնում։ Քանդակի գեղեցկությունը հատկապես բարձր է գնահատել Թեոֆիլ Գոթիեն։
1847 թվականին նա ամուսնացել է ֆրանսիացի գրող Ժորժ Սանդի դստեր ՝ Սոլանժ Դյուդեվանի հետ։ Երկու տարի անց, 1849 թվականին ամուսնական զույգն աղջիկ է ունեցել։ Նրանց ամուսնությունը կարճատև է եղել։ 1855 թվականին ամուսնալուծությունից կարճ ժամանակ անց մահանում է նրանց դուստրը՝ Ժաննան։
Քանդակագործը մահացել է 1883 թվականի հունվարի 5-ին։ Թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատվավոր Լեգեոնի ասպետական խաչ շքանշան, 1849 թվական
- Պատվավոր Լեգեոնի շքանշան ՝ սպայի կոչում, 1864 թվական
Ստեղծագործական ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգյուստի քանդակներից են նաև հրեական ծագմամբ ֆրանսիացի դերասանուհի Էլիզա Ռաշելի կիսանդրին և Լուիզա Սավոյացու քանդակը (1851 թ.), որը տեղադրված է Լյուքսեմբուրգյան այգում։
Ֆրեդերիկ Շոպենի մահից հետո, 1849 թվականի հոկտեմբերին 17-ին քանդակագործը հանել է կոմպոզիտորի մահվան դիմակն ու ձախ ձեռքի պատճենը։ Մեկ տարի անց, 1850 թվականին Պեր Լաշեզի գերեզմանատանը գտնվող Շոպենի գերեզմանաքարի վրա Քլեզինգերը կերտում է պեոզիայի և երաժշտության մուսա Եվտերպեի քանդակը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տառապանքների ուղին
- Ողբ
- Արտաշիրմում
- Քրիստոսի հարությունը
- Լուիզա Սավոյացի, Լյուքսեմբուրգյան այգի
- Սալոմե և Հերովդիան
- Օձի խայթած կինը
- Շոպենի ձախ ձեռքի պատճենը
- Շոպեի մահվան դիմակը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգյուստ Քլեզինգեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||