Օգլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օգլ, արտարեգակնային համակարգի մոլորակ է, որը պտտվում է OGLE-2005-BLG-390L աստղի շուրջ։ Աստղը Երկրից գտնվում է 21,500 ± 3,300 լուսատարի հեռավորության վրա, Ծիր կաթին գալակտիկայի կենտրոնին մոտ։

Ֆիզիկական բնութագրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլորակից իր աստղի շուրջ պտտվելու համար պահանջվում է տասը երկրային տարի։ Կշռում է հինգ Երկրի զանգված։ Որոշ աստղագետների կարծիքով ունի բարակ մթնոլորտային շերտ և ամուր կեղև, ինչպես Երկիրը։ Մոլորակի աստղից ունեցած հեռավորությունից կարելի է ենթադրել որ մակերեսին ջերմաստիճանը 220 °C է։ Եթե լեռնակազմական գործընթացները այնտեղ ավարտվել են ուրեմն շատ տարրեր, որոնք Երկրի վրա հեղուկ կամ գազային վիճակում են, այնդեղ կլինեն պինդ ու բյութեղային։ Եթե լեռնակազմությունը շարունակվում է, ուրեմն այն սառցագազային մոլորակ է, ինչպես Ուրանը։