Օբ (դեպարտամենտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Օբ (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Օբ
Aube
Դրոշ Զինանշան
Drapeau fr département Aube.svg
Blason10.PNG
FR-10-Troyes11.JPG
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Կարգավիճակ Դեպարտեման
Մտնում է Շամպան-Արդեն
Վարչկենտրոն Տրուա
Ամենաբարձր կետ Q26842990?
Բնակչություն (2010 թ.) 303 327
Խտություն 51
Տարածք 6 004 կմ²
Département 10 in France.svg
Հիմնադրված է մարտի 4, 1790 թ.
Սահմանում է Յոն, Սեն-է-Մարն, Մարն, Վերին Մարն և Կոտ դ'Օր
Ժամային գոտի CET (UTC+1)
ISO 3166-2 կոդ FR-10
Անվանված է Aube
Կոորդինատներ: 48°20′ հս․ լ. 4°10′ ավ. ե. / 48.333° հս․. լ. 4.167° ավ. ե. / 48.333; 4.167
cg10.fr/conseil-general/fonctionnement/index.html

Օբ (ֆր․` Aube), դեպարտամենտ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում, անունն ստացել է Ալպեր լեռներից։ Բնակչության 303 327 (2010 թ.) ցուցանիշով դեպարտամենտների մեջ 75-րդն է։

  • Օբ դեպարտամենտի կարգային թիվն է` 10։

Դեպարտամենտը հիմնադրվել է 1790 թ. հունվարի 15-ի Ազգային ժողովի որոշմամբ։ Վաթսուն այլ դեպարտամենտների նման, իր անունն ստացել է գետից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեության տարածումն սկսվել է երրորդ դարի կեսերից։ Կրոնական հալածանքներն այս տարածաշրջանում եղել են առավել դաժան, սակայն արդեն 340 թ. քրիստոնյա համայնքն ունեցավ առաջին եպիսկոպոսը՝ սուրբ Ամատյուրը։ 286 թ. Հռոմի կայսր Հուլիանոս II-ն իր զորքով գրավեց Օբի շրջակա տարածքները, այնտեղից դուրս մղելով բագաուդներին։

XII դարը և վանքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլերվո աբբայությունը, մեր օրերում` ուղղիչ հիմնարկություն։

Դեպարտամենտի տարածքում հիմնադրվել է պետության պատմության մեջ մեծ նշանակություն ունեցած երկու վանք՝ Կլերվո աբբայությունը, որը հիմնադրել է Բերնարդ Կլերվոյեցին 1115 թ. և նրա մրցակից Պյեր Աբելարի հիմնադրած Պարակլետ աբբայությունը։ Բերնարդ Կլերվոյեցին հայտնի է դարձել 1129 թ. Թրուայում ունեցած ելույթով, որով կոչ էր անում սկսել Երկրորդ խաչակրաց արշավանքը և որն արդյունքում ունեցավ ծանր հետևանքներ։

XX դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1911 թ. ծագած «շամպանյան խռովություները» զավթեցին նաև Օբ դեպարտամենտի տարածքը։ 1919 թ. կառավարությունը հրապարակեց դեկրետ, որով առաջին անգամ Օբում գտնվող գինեգործական տնտեսություններին թույլատրվեց արտադրել «շամպայն» գինիներ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օբի տնտեսությունը 19-րդ դարից սկսած կենտրոնացած է տեքստիլ արդյունաբերության վրա։ Տարածաշրջանային տնտեսական փոփոխությունների հետ կապված, մեր օրերում այս բնագավառը ճգնաժամ է ապրում։

2007 թ. դեպարտամենտի աշխատունակ բնակչությունը եղել է 139 083 մարդ, որից 121 966-ն աշխատող և 17 117-ը՝ գործազուրկ։ Տնտեսության մեջ տղամարդկանց բաժինը կազմել է 53%, կանանցը՝ 47%։[1]

Երկաթուղային ցանցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրուայի կայարանը

Օբը չունի խիտ երկաթուղային ցանց։ Դեպարտամենտով անցնող միակ գիծը Փարիզ-Մյուզուլ ոչ էլեկտրականացված երկաթգիծն է։

Օբ դեպարտամենտի հետ կապ ունեցած նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուտեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Results from the 2006 population census, INSEE, consulted on 22 September 2010 (Ֆրանսերեն )