Օբուխովի մեծ կամուրջ (Սանկտ Պետերբուրգ)
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղանք | Սանկտ Պետերբուրգ |
Նշանակություն | ավտոմոբիլային |
Տեսակ | ճանապարհային կամուրջ և կայմապարաններային կամուրջ |
Նյութ | երկաթբետոն |
Հատում է | Նևա |
Հիմնական թռիչք | 30 մ |
Երկարություն | 2824 մ |
Լայնություն | 30 մ[1] |
Բարձրություն | 382 մ |
Երթևեկելի գծերի քանակ | 4 × 2 |
Բացման տարեթիվ | դեկտեմբերի 15, 2004 (առաջին հերթ) դեկտեմբերի 19, 2007 (երկրորդ հերթ) |
![]() | |
![]() |
Օբուխովի մեծ կամուրջ (ռուս.՝ Большой Обкховский мост), (հաճախ անվանվում է ուղղակի «կայմապարանային կամուրջ»), կայմապարանային, չբացվող կամուրջ Նևա գետի վրա։ Տեղակայված է Սանկտ Պետերբուրգի Նևա շրջանի և Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանի սահմաններին, Նևայի միջին հոսանքում, կապում է Օբուխովսկի պաշտպանության պողոտան և Հոկտեմբերյան առափնյա փողոցը։ Ռուսաստանի ամենաերկար կամուրջներից մեկը։ Նևայի միակ չբացվող կամուրջը։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամրջի անցման գլխավոր նախագծողը «Ստրոյպրոեկտ» ՓԲԸ-ն է, կայմապարանային մասինը՝ «Գիպրոստրոյմոստ - Սանկտ Պետերբուրգ» ՓԲԸ-ն, գլխավոր կապալառուն՝ Мостоотряд №19։ Կամրջի կառուցմանը մասնակցել են նաև Мостоотряд № 10, Мостоотряд № 18, Мостоотряд № 90, Мостоотряд № 114, Мостоотряд № 125, որոնք մտնում են Մոստոտրեստի կազմի մեջ և այլ ընկերություններ։ Կամուրջը կառուցվել է Նևայի բավականին դժվար նավարկելի հատվածում, ոչ շատ հեռու Կրիվոյե Կոլենո գետագալարից, սակայն Նևայի ափերով լայնատարած 126 մ բարձրությամբ պիլոններով կամուրջը միանգամայն անտեսանելի է գետով անցնող նավերի համար։
Կամրջի անցման ընդհանուր երկարությունը 2824 մ է՝ ներառյալ նավարկելի մասը՝ 382 մ և կամրջից իջնելու հատվածը։ Հիմնական թռիչքի բարձրությունը 30մ է։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի պատմության մեջ առաջին անգամ կամրջի անունն ընտրելիս անցկացվեց ռեյտինգային քվեարկություն պետերբուրգցիների և Լենինգրադի մարզի բնակիչների միջև[2]։ Բացի ներկայիս անունից առաջարկվում էր նաև «Օլգա Բերգհոլցի կամուրջ», «Իժորսկի», «Նևսկի», «Լենինգրադսկի» և այլ անվանումներ։ Կամուրջն ի վերջո Օբուխով անվանվեց մոտ գտնվող փողոցի անվամբ։
Բացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամրջի առաջին հերթի բացումը կայացավ 2004 թվականի դեկտեմբերի 15-ին։ Այն Պետերբուրգի օղակաձև ավտոճանապարհի կարևոր մասն էր կազմում։ Բացմանը ներկա էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
2007 թվականի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ «երկվորյակ» կամրջի՝ երկրորդ հերթի, հանդիսավոր բացումը, իսկ 2008 թվականի հունվարից կամրջի յուրաքանչյուր հատվածում կազմակերպվեց միակողմանի 4 գծանի երթևեկություն։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այս կամրջի պատճառով նավերի առավելագույն չափը, որը կարող էր անցնել Նևայով՝ Լադոգա լճից Նևայի շուրթ կամ հակառակ ուղղությամբ, 10 մետրով կարճացվեց[3]։
- 2003 թվականին շինհրապարակում բացվեց «Կայմապարանային կամրջի թանգարան», որը Սանկտ Պետերբուրգում շինարարական օբյեկտին նվիրված միակ թանգարանն է։ Շինարարության ավարտից հետո՝ 2008 թվականի վերջին, թանգարանը տեղափոխվեց Կրասնոյե սելո՝ «Мостоотряд № 19» ԲԲԸ-ի պետերբուրգյան մասնաճյուղ[4]։
- 2006 թվականին երկրորդ հերթի նորակառույց ձախակողմյան պիլոնում տեղադրվեց ամանորյա տոնածառ։ Պիլոնի շնորհիվ այն դարձավ քաղաքի ամենաբարձր ամանորյա տոնոծառը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ДП
- ↑ Строители вантового моста предложили, как его назвать (Санкт-Петербург)
- ↑ 1 // Атлас единой глубоководной системы европейской части РФ. — Санкт-Петербург, 2007. — Т. 3. — С. 18.
- ↑ «Музей вантового моста»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-17-ին։ Վերցված է 2014-06-06
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օբուխովի մեծ կամուրջը շինարարների կայքում Archived 2012-01-14 at the Wayback Machine.
- Օբուխովի մեծ կամուրջը МО 114 կայքում Archived 2016-03-06 at the Wayback Machine.
- Օբուխովի մեծ կամուրջը МО 90 կայքում Archived 2014-07-18 at the Wayback Machine.
- Կայմապարանային կամուրջը Սանկտ Պետերբուրգում
- Ամենաբարձր տոնածառը
- Կամուրջը WikiMAPIA-ում
- Web-կամերա դեպի Օբուխովի մեծ կամուրջ
- Կայմապարանային կամրջի թանգարանը Archived 2009-05-17 at the Wayback Machine.
- Օբուխովի մեծ կամուրջը Պետերբուրգի նախագծեր կայքում
- Համայնապատկեր կամրջից
- Համայնապատկեր Archived 2012-09-12 at the Wayback Machine.