Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ քաղաքի ներկայիս տարածքում գոյություն է ունեցել կելտական բնակավայր:Հետագայում՝ հինհռոմեացիների տիրապետության շրջանում՝ մեր թվականության 54 թվականից հետո այստեղ ռազմական նպատակներով ճանապարհներ են անցկացվել։ Դրանցից մեկը, որ Հուլիոս Կեսարի անունն է կրում, միմյանց է կապել Լուտեցիան (ներկայիս Փարիզը) և ծովափնյա Յուլիոբոնան (այժմյան Լիլեբոնը՝ Հավրի մերձակայքում)։ Քաղաքի ներկայիս անվանումը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 635 թվականին, Դագոբերթ արքայի խարտիայում[6]։
Բնակավայրի անվանումը պատմական փաստաթղթերում հիշատակվել է Aqua bona, Yauebonne՝ 1293 թվականին, Aubone[7]: Սկզբնական լատինական անվանումը եղել է Aqua Puta (զտված, մաքուր ջուր)[6], այնուհետև՝ Aqua Bona (լավ ջուր)։
2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 15 291 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 11 775-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 77,0 տոկոս՝ 1999 թվականի 73,8 %-ի դիմաց։ Տնտեսապես ոչ ակտիվ 3516 անձանցից 1665-ը սովորողներ էին, 1037-ը՝ թոշակառուներ, 814-ը չէին աշխատում այլ պատճառներով[8]։
2010 թվականին համայնքում հաշվվում էր 9701 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 24 519 եվրո[9]։
Մադամ դ՛Ուդետո (Սոֆի Լալիվ դը Բելգարդ) - ազնվական տիկին, գրական սալոնի տիրուհի, ում հաճախ Օբոնի իր առանձնատանն այցելել են նրան սիրահարված Ժան-Ժակ Ռուսսոն և Սեն Լամբերը
Լուի-Ժերոմ Գոյե (1746-1830), Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակների քաղաքական գործիչ, 1793-1794 թթ. արդարադատության նախարար
Ժան-Ֆրանսուա դը Սեն Լամբեր, զինվորական, փիլիսոփա, բանաստեղծ, ակադեմիկոս (1761-1803)[10]