Օբլոնգները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օբլոնգները
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրանիմացիոն սիթքոմ, կատակերգական հեռուստասերիալ և անիմացիոն ֆիլմ մեծահասակների համար
Թեմաանհաջող ընտանիք
ՍտեղծողAngus Oblong? և Jace Richdale?
ՁայնագրումՈւիլ Ֆերրել[1], Ջին Սմարթ[1], Պամելա Էդլոն[1], Jeannie Elias?[1], Բիլի Ուեսթ[1], Լիա Դելարիա[1], Randy Sklar?[1] և Jason Sklar?[1]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՀեռուստաալիքThe WB
Եթերաշրջաններ1
Սերիաների քանակ13
ԸնկերությունMohawk Productions?
Էկրաններին է
հոկտեմբերի 20, 2002[2]
Սերիայի տևողություն22 րոպե
angusoblong.com/pages/the-oblongs-animated-series(անգլ.)


Օբլոնգները (անգլ.՝ The Oblongs), ամերիկյան մուլտիպլիկացիոն սերիալ, որը նախատեսված է մեծահասակների և դեռահասների լսարանի համար։ Մուլտսերիալը հեռարձակվել է մեկ եթերաշրջանով, բաղկացած է եղել 13 դրվագներից։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտսերիալն ստեղծվել է Անգուս Օբլոնգի կողմից և թողարկվել է Jobsite Productions և Mohawk Productions, Inc. ստուդիաների կողմից, Warner Bros հեռուստաընկերության աջակցությամբ։ Սերիալը հիմնված է Անգուս Օբլոնգի նկարազարդ «Զզվելի Սյուզին և 13 այլ տխուր պատմություններ անհանգիստ երեխաների համար» գրքի կերպարների վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը պատմում է մի ընտանիքի դժբախտությունների մասին, որոնք բնակվում են աղքատ թաղամասում, որտեղ շրջակա միջավայրի մեծ խնդիրների և ճառագայթման ազդեցության պատճառով բոլոր բնակիչները լուջ հաշմանդամություն ունեն և խեղդված են ֆիզիկապես և (կամ) հոգեպես։ Աղտոտումը «Հիլս» հարուստ թաղամասի բնակիչների անհոգ ապրելակերպի ուղղակի արդյունքն է։ Հիլսի բնակիչներն ամեն կերպ ճնշում և վնասում են հովտի բնակիչներին` անտեսելով նրանց անվտանգության և բարեկեցության խնդիրները։

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոբ Օբլոնգ (անգլ.՝ Bob Oblong) (հնչյունավորել է Ուիլ Ֆերրելը)։ Ծնվել է առանց ձեռքի և ոտքի, աշխատում է թունաքիմիկատների Globocide գործարանում։ Չնայած իր խեղվածությանը` նա շատ ուրախ և դրական է, 1950-ականների հեռուստասերիալներին բնորոշ հոր կերպար է։ Ամուսնացած է Փիքլս Օբլոնգի հետ։
  • Փիքլս Օբլոնգ (անգլ.՝ Pickles Oblong) (հնչյունավորել է Ջին Սմարթը)։ Շատ է ծխում և ալկոհոլիկ է։ Նա նախկինում բնակվում էր Հիլլս քաղաքում, բայց Բոբ Օբլոնգի հետ հարսանիքից հետո տեղափոխվել է Հովիտ։ Նրա մազերն ամբողջությամբ թափվել են (նա կեղծամ է կրում), և Հիլսի նախկին ընկերներն այժմ արհամարհում են նրան։
  • Չիփ և Բիֆֆ Օբլոնգներ (անգլ.՝ Chip and Biff Oblong) (հնչյունավորել են Ռենդին և Ջեյսոն Սկլարը)։ 17-ամյա սիամական երկվորյակներ, որոնք միաձուլված են և երկուսով մեկ ընդհանուր ոտք ունեն։ Բիֆն աշխատասեր է, զբաղվում է սպորտով և թաքնված համասեռամոլ է։ Չիփը, ընդհակառակը, ավելի ծույլ է։
  • Մայլո Օբլոնգ (անգլ.՝ Milo Oblong) (հնչյունավորել է Պամելա Էդլոնը)։ Օբլոնգ ընտանիքի կրտսեր որդին է և սերիալի գլխավոր հերոսը։ Նա վերնաշապիկ է հագնում «Ոչ» (No) մակագրությամբ, գլխին միայն մեկ մազ ունի, աչքերը շիլ են, նաև տառապում է հոգեկան տարբեր խանգարումներից, բազմաթիվ դեղեր է խմում։ Երազում է հարստանալ։
  • Բեթ Օբլոնգ (անգլ.՝ Beth Oblong) (հնչյունավորել է Ջեննի Էլիասը)։ Ընտանիքի ամենափոքր դուստրն է, գլխին ելուստ ունի։ Ելուստի պատճառը աճի հորմոններ պարունակող տավարի միս ուտելն է։
  • Օբլոնգ տատիկ (անգլ.՝ Grammy Oblong), Բոբի կաթվածահար մայրը, որը շարժվում է շարժվող սայլակով և չի կարողանում խոսել։
  • Լաքի (անգլ.՝ Lucky), ծխող կատու։ Միշտ հանգիստ և անտարբեր է ամեն ինչի նկատմամբ։
  • Սքոթի (անգլ.՝ Scottie) նարկոլեպտիկ շուն։ Սքոթին այդպիսին է դարձել Globocide լաբորատորիաներում իր վրա արված լաբորատոր փրոձերի արդյունքում։
  • Փեգգի (անգլ.՝ Peggy Weggy) (հնչյունավորել է Բեկկի Սայրը), Մայլոյի ընկերներից մեկը, 10 տարեկան է։ Նա ունի մեկ կրծքագեղձ և նրա մոտ բացակայում է ներքին ծնոտը, այդ պատճառով նա խոսելիս թքում է։
  • Սողացող Սյուզին (անգլ.՝ Creepy Susie) (հնչյունավորել է Ջեննի Էլիասը)։ Մայլոյի ընկերներից մեկը։ Նա 10 տարեկան է։ Ֆրանսիական ծագում ունի և շեշտադրումներով է խոսում։ Հագուստից և արտահայտություններից դատելով` գոթ է։ Կարող է որոշել կենդանու սեռը` ըստ արյան համի։
  • Հելգա Ֆագլի (անգլ.՝ Helga Phugly) (հնչյունավորել է Լիա Դելարիան)։ Միլայի ընկերներից մեկն է, 10-ամյա մի աղջիկ է, տառապում է ճարպակալումից։ Նա միամտորեն հավատում է, որ ինքը Դեբի է, չնայած նրանք իրենց հերթին ատում են նրան։ Վայրի և անդաստիարակ։

Դրվագներ[3][խմբագրել | խմբագրել կոդը]

  • 01.04.01. «Misfit Love»
  • 08.04.01. «Narcoleptic Scottie»
  • 15.04.01. «Milo Interrupted»
  • 22.04.01. «Bucketheads»
  • 29.04.01. «Heroine Addict»
  • 06.05.01. «The Golden Child»
  • 13.05.01. «Flush, Flush, Sweet Helga»
  • 20.05.01. «Disfigured Debbie»
  • 09.09.01. «Pickles' Little Amazons»
  • 16.09.01. «Get Off My Back»
  • 22.09.01. «Please Be Genital»
  • 30.09.01. «My Name is Robbie»
  • 07.10.01. «Father of the Bribe»

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերիալի երաժշտությունը ստեղծել է The Might Be Giants խումբը[4]։
  • DVD սկավառակի վրա նշված լատիներեն Oblongs ազգանվան O տառը շատ նման է Օպերա հանրաճանաչ դիտարկչի պատկերանշանին։
  • Պրեմիերաներն այլ երկրներում[5].
    • Իսրայել` հուլիսի 13, 2001 թվական
    • Ֆրանսիա` հունիսի 23, 2002 թվական
    • Ռուսաստան` 2007 թվականի ապրիլ
  • 2001 թվականին մուլտսերիալը շահել է «Artios» մրցանակը` լավագույն հնչյունավորող դերասանների համար[6]։
  • Մուլտսերիալի հեղինակ Անգուս Օբլոնգը դժգոհ էր իր աշխատանքից` ասելով, որ պրոդյուսերները, կարելի է ասել, պարզապես ստեղծել են The Simpsons մուլտսերիալի կլոնը[7]։
  • 1-ին եթերաշրջանի 5 դրվագում անդրադարձ է լինում «The Simpsons» մուլտսերիալին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]