Jump to content

Օբլաատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օբլաատ
Ենթակատեգորիասննդամթերք Խմբագրել Wikidata
Ծագման երկիրՃապոնիա Խմբագրել Wikidata
Կազմված էՕսլա Խմբագրել Wikidata
Swallowing Herbal Powder with Edible Wafer Film

Օբլաատ (ճապ.՝ オブラート oburāto), որոշ կոնֆետներ և դեղագործական արտադրանքներ փաթաթելու համար օգտագործվող օսլայի բարակ, ուտելի շերտ Ճապոնիայում[1], նման է պարկուճների։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական որոշ կոնֆետներ փաթաթված են օբլատե թաղանթով, որը բրնձի օսլայից պատրաստված ցելոֆան է։ Այն թափանցիկ է, չունի համ և հոտ։ Այն օգտակար է դոնդողանման քաղցրավենիքներ փաթաթելու համար, քանի որ խոնավություն է կլանում։ ԱՄՆ-ում այդ թաղանթները կոչվում են օբլատե սկավառակներ, բլեյթ թղթեր և ուտելի թաղանթներ։ Դրանք առավել հաճախ օգտագործվում են փոշիացված խոտաբույսեր, հավելումներ և դեղամիջոցներ ընդունելու համար[2]:

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունը ծագում է հոլանդերեն oblaat բառից, նկատի ունենալով հաղորդության հացը (լատիներեն՝ oblātum, «առաջարկված»):

Օբլաատը Ճապոնիա են բերել հոլանդական դեղագործական ընկերությունները 19-րդ դարի վերջին։ Ներմուծման նպատակն էր վատ համով դեղամիջոցները փաթաթելը, որպեսզի հիվանդներն այն կուլ տան առանց դառը համ զգալու։ Օբլաատի խոնավություն կլանող հատկությունները հիմք են տվել այն բանին, որ այն օգտագործեն կոնֆետ փաթաթելու համար, որ կոնֆետի կտորները միմյանց չկպչեն[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «What is an Oblate Disc?». Blate Papes. 2021-07-25.
  2. «Learn About Blate Papes». 2020-08-01.
  3. «In Our Candy Drawer - Dagashi». Candy Atlas. 2017-02-25. Վերցված է September 14, 2017-ին.